Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ Պ ...

 

 

040.0124.150216

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 փետրվարի 2016 թվականի N 124-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1558-Ա որոշմամբ հաստատված Եվրոպական ներդրումային բանկի և Եվրոպական հանձնաժողովի միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության և Միավորված ազգերի զարգացման ծրագրի միջև 2012 թվականի օգոստոսի 27-ին կնքված համաֆինանսավորման համաձայնագրի հիման վրա «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի շրջանակներում Միավորված ազգերի զարգացման ծրագրի կողմից կառուցված ու Հայաստանի Հանրապետության Տավուշի, Շիրակի և Լոռու մարզերի համապատասխան համայնքներին նվիրաբերվող գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պահանջվող` գազատարների ուղեգծի հատակագծերի ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին 2016 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 3,266.4 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կնքել գազատարի ուղեգծի չափագրման աշխատանքների իրականացման համար համապատասխան պայմանագիր` սահմանելով 1 կիլոմետր գազատարի չափագրման արժեքը 120.0 հազ. դրամ:

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման N 12 հավելվածում կատարել լրացում` համաձայն հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2016 թվականի փետրվարի 11-ի

N 124-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

._____________________________________________________________________.

|Կոդը      |Անվանումը           |Գնման|Չափի   |Միավորի|Քանակը|Գումարը |

|          |                    |ձևը  |միավորը|գինը   |      |(հազ.   |

|          |                    |     |       |       |      |դրամ)   |

|_____________________________________________________________________|

|ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե      |

|_____________________________________________________________________|

|Բաժին N 11|Խումբ N 01|Դաս N 01 |ՀՀ կառավարության     |      |3266.4  |

|          |          |         |պահուստային ֆոնդ     |      |        |

|__________|____________________|_____________________|______|________|

|          |ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ|     |       |       |      |3266.4  |

|__________|____________________|_____|_______|_______|______|________|

|71351490/2|Կադաստրային         |ԲԸԱՀ |կմ     |120.0  |27.22 |3266.4  |

|          |քարտեզագրման        |     |       |       |      |        |

|          |ծառայություններ     |     |       |       |      |        |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.02.2016
N 124-Ն
Որոշում