Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 155-Ա ՈՐ ...

 

 

041.0174.150316

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 մարտի 2016 թվականի N 174-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 155-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1203-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 24-ի N 560-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 155-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) 2-րդ կետի 1-ին ենթակետում «Զոհրաբ Մնացականյանին» բառերը փոխարինել «Կարեն Նազարյանին» բառերով, իսկ 2-րդ ենթակետում «Արմեն Լիլոյանին» բառերը` «Պարույր Հովհաննիսյանին» բառերով.

i

2) որոշման հավելվածում «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Հայաստանի զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ)» բառերով.

3) որոշման հավելվածը «ՀՀ գյուղատնտեսության նախարարություն» պարբերությունից հետո լրացնել «ՀՀ բնապահպանության նախարարություն, ՀՀ առողջապահության նախարարություն և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» պարբերություններով:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի դեկտեմբերի 4-ի «Տնտեսական, արդյունաբերական և տեխնիկական համագործակցության հարցերով հայ-կիպրական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի մայիսի 18-ի N 399-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1203-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) 2-րդ կետի 1-ին ենթակետում «Զոհրաբ Մնացականյանին» բառերը փոխարինել «Կարեն Նազարյանին» բառերով, իսկ 2-րդ ենթակետում «երկկողմ հարաբերությունների երկրորդ բաժնի վարիչ Տիգրան Սամվելյանին» բառերը` «պետի պաշտոնակատար Պարույր Հովհաննիսյանին» բառերով.

i

2) որոշման հավելվածում «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Հայաստանի զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ)» բառերով.

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
15.03.2016
N 174-Ա
Որոշում