Սեղմել Esc փակելու համար:
ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ՆԿԱՏՄԱՄԲ 20 (ՔՍԱՆ) ԴՐՎԱԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ՆԿԱՏՄԱՄԲ 20 (ՔՍԱՆ) ԴՐՎԱԳ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ Օ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քրեական                             ԵՄԴ/0064/01/13

դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԵՄԴ/0064/01/13

Նախագահող դատավոր` Գ. Մելիք-Սարգսյան

    Դատավորներ`        Կ. Ղազարյան      

                       Հ. Տեր-Ադամյան   

                                        

                                 ՈՐՈՇՈՒՄ

                     ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                                                                               

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Դ. Ավետիսյանի  

                   մասնակցությամբ դատավորներ  Ա. Պողոսյանի     

                                              Հ. Ասատրյանի     

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի    

                                              Ս. Օհանյանի

 

                   քարտուղարությամբ           Հ. Պետրոսյանի

 

2015 թվականի օգոստոսի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Լուսինե Ռաֆիկի Նավասարդյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2015 թվականի փետրվարի 4-ի որոշման դեմ ամբաստանյալ Լ. Նավասարդյանի պաշտպան Ռ. Սաֆարյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը

1. 2013 թվականի մարտի 22-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում հարուցվել է թիվ 16114413 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության մարմնի` 2013 թվականի ապրիլի 29-ի որոշմամբ Լ.Նավասարդյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նույն մարմնի` 2013 թվականի մայիսի 6-ի որոշմամբ Լ.Նավասարդյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան 2013 թվականի մայիսի 7-ին մեղադրանք է առաջադրվել 20 (քսան) դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով:

2013 թվականի հունիսի 24-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանը, կիրառելով դատական քննության արագացված կարգ, 2014 թվականի նոյեմբերի 11-ի դատավճռով ամբաստանյալ Լ.Նավասարդյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված 20 (քսան) դրվագ տարբեր հանցագործություններ կատարելու մեջ և հանցանքների համակցությամբ դատապարտել ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամկետով: Վճռվել է նաև ամբաստանյալ Լ. Նավասարդյանից հօգուտ տուժողներ Մ. Դավթյանի, Է. Գևորգյանի, Հ. Չանդիրյանի, Ս. Մեժլումյանի, Մ. Ղազարյանի, Վ. Սիմոնյանի, Ն. Մանուկյանի, Ռ. Սիմոնյանի, Է. Կարապետյանի, Հ. Մելքոնյանի, Վ. Կիտոյանի, Վ. Գևորգյանի, Ս. Մեժլումյանի, Ա. Ղազարյանի, Ս. Ջաքջքյանի, Բ. Քարակյուլյանի, Օ. Կազանջյանի, Մ. Բեռթիզլյանի, Ա. Նաջարյանի բռնագանձել համապատասխանաբար 70.000, 32.000, 56.000, 60.000, 32.000, 530.000, 328.000, 36.000, 132.000, 72.000, 33.000, 36.000, 190.000, 188.000, 56.000, 32.000, 60.000, 64.000, 44.000 ՀՀ դրամ` որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում:

3. Պաշտպանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը` Վերաքննիչ դատարանը 2015 թվականի փետրվարի 4-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի նոյեմբերի 11-ի դատավճիռը` օրինական ուժի մեջ թողնելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի փետրվարի 4-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել պաշտպան Ռ. Սաֆարյանը:

Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի հունիսի 10-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

5. Նախաքննության մարմնի կողմից Լ.Նավասարդյանին մեղադրանքներ են առաջադրվել այն բանի համար, որ նա`

«(...) 2013 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում «Մակդոնալդս» կազմակերպությունում աշխատանքի ընդունելու և բնակարաններ տրամադրելու պատրվակով Վերա Ալեքսանի Սիմոնյանի վստահությունը չարաշահելու եղանակով` փաստաթղթերի թարգմանության համար վերջինից պահանջել ու մաս-մաս ստացել է 380.000 ՀՀ դրամ և խաբեությամբ հափշտակել այն` Վ. Սիմոնյանին պատճառելով զգալի չափերի հասնող 380.000 ՀՀ դրամի նյութական վնաս:

(...) 2013 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում «Մակդոնալդս» կազմակերպությունում աշխատանքի ընդունելու և բնակարաններ տրամադրելու պատրվակով Շահե Մանուկի Գիրաօղլյանի վստահությունը չարաշահելու եղանակով` փաստաթղթերի թարգմանության համար վերջինից պահանջել ու ստացել է 56.000 ՀՀ դրամ և խաբեությամբ հափշտակել այն` Շ. Գիրաօղլյանին պատճառելով զգալի չափերի հասնող 56.000 ՀՀ դրամի նյութական վնաս:

(...) 2013 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում «Մակդոնալդս» կազմակերպությունում աշխատանքի ընդունելու և բնակարաններ տրամադրելու պատրվակով Նաիրա Մերուժանի Մանուկյանի վստահությունը չարաշահելու եղանակով` փաստաթղթերի թարգմանության համար վերջինից պահանջել ու ստացել է 78.000 ՀՀ դրամ և խաբեությամբ հափշտակել այն, ինչպես նաև 250.000 դրամ արժողության հագուստ և խաբեությամբ հափշտակել` Ն. Մանուկյանին պատճառելով զգալի չափերի հասնող ընդհանուր 328.000 ՀՀ դրամի նյութական վնաս:

(...) 2013 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում «Մակդոնալդս» կազմակերպությունում աշխատանքի ընդունելու և բնակարաններ տրամադրելու պատրվակով Մանվել Յուրիկի Ղազարյանի վստահությունը չարաշահելու եղանակով` անձնագրերի և այլ փաստաթղթերի թարգմանության համար վերջինից առձեռն ստացել է 32.000 ՀՀ դրամ և խաբեությամբ հափշտակել այն` Մ. Ղազարյանին պատճառելով զգալի չափերի հասնող 32.000 ՀՀ դրամի նյութական վնաս:

(...) 2013 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում «Մակդոնալդս» կազմակերպությունում աշխատանքի ընդունելու և բնակարաններ տրամադրելու պատրվակով Աննա Յուրիկի Ղազարյանի վստահությունը չարաշահելու եղանակով` փաստաթղթերի թարգմանության համար վերջինից առձեռն ստացել է 13.000 դրամ և այլ ծախսերի համար 155.000 ՀՀ դրամ ու խաբեությամբ հափշտակել այն` Ա. Ղազարյանին պատճառելով զգալի չափերի հասնող ընդհանուր 168.000 ՀՀ դրամի նյութական վնաս:

(...) 2013 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում «Մակդոնալդս» կազմակերպությունում աշխատանքի ընդունելու և բնակարաններ տրամադրելու պատրվակով Սուսան Արմայիսի Մեժլումյանի վստահությունը չարաշահելու եղանակով` փաստաթղթերի թարգմանության և այլ գործարքներ կատարելու համար վերջինից մաս-մաս առձեռն ստացել է ընդհանուր 190.000 ՀՀ դրամ և խաբեությամբ հափշտակել այն` Ս. Մեժլումյանին պատճառելով զգալի չափերի հասնող 190.000 ՀՀ դրամի նյութական վնաս:

(...) 2013 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում «Մակդոնալդս» կազմակերպությունում աշխատանքի ընդունելու և բնակարաններ տրամադրելու պատրվակով Սեդա Սերգեյի Մեժլումյանի վստահությունը չարաշահելու եղանակով` անձնագրերի և այլ փաստաթղթերի թարգմանության համար վերջինից առձեռն ստացել է ընդհանուր 60.000 ՀՀ դրամ ու խաբեությամբ հափշտակել այն` Ս. Մեժլումյանին պատճառելով զգալի չափերի հասնող 60.000 ՀՀ դրամի նյութական վնաս:

(...) 2013 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում «Մակդոնալդս» կազմակերպությունում աշխատանքի ընդունելու և բնակարաններ տրամադրելու պատրվակով Բեռնա Աբրահամի Քարակյուլյանի վստահությունը չարաշահելու եղանակով` անձնագրերի և այլ փաստաթղթերի թարգմանության համար վերջինից պահանջել ու ստացել է 32.000 ՀՀ դրամ և խաբեությամբ հափշտակել այն` Բ. Քարակյուլյանին պատճառելով զգալի չափերի հասնող 32.000 ՀՀ դրամի նյութական վնաս:

(...) 2013 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում «Մակդոնալդս» կազմակերպությունում աշխատանքի ընդունելու և բնակարաններ տրամադրելու պատրվակով Օվսաննա Ավեդիսի Կազանջյանի վստահությունը չարաշահելու եղանակով` անձնագրերի և այլ փաստաթղթերի թարգմանության համար վերջինից մաս-մաս առձեռն ստացել է ընդհանուր 60. 000 ՀՀ դրամ և խաբեությամբ հափշտակել այն` Օ. Կազանջյանին պատճառելով զգալի չափերի հասնող 60.000 ՀՀ դրամի նյութական վնաս:

(...) 2013 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում «Մակդոնալդս» կազմակերպությունում աշխատանքի ընդունելու և բնակարաններ տրամադրելու պատրվակով Մադլեն Հակոբի Բեռթիզլյանի վստահությունը չարաշահելու եղանակով` անձնագրերի և այլ փաստաթղթերի թարգմանության համար վերջինից առձեռն ստացել է ընդհանուր 64.000 ՀՀ դրամ և խաբեությամբ հափշտակել այն` Մ. Բեռթիզլյանին պատճառելով զգալի չափերի հասնող 64.000 ՀՀ դրամի նյութական վնաս:

(...) 2013 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում «Մակդոնալդս» կազմակերպությունում աշխատանքի ընդունելու և բնակարաններ տրամադրելու պատրվակով Վազգանուշ Գլավինկայի Գևորգյանի վստահությունը չարաշահելու եղանակով` անձնագրերի և այլ փաստաթղթերի թարգմանության համար վերջինից պահանջել ու ստացել է 36.000 ՀՀ դրամ և խաբեությամբ հափշտակել այն` Վ. Գևորգյանին պատճառելով զգալի չափերի հասնող 36.000 ՀՀ դրամի նյութական վնաս:

(...) 2013 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում «Մակդոնալդս» կազմակերպությունում աշխատանքի ընդունելու և բնակարաններ տրամադրելու պատրվակով Էդիտա Երվանդի Կարապետյանի վստահությունը չարաշահելու եղանակով` անձնագրերի և այլ փաստաթղթերի թարգմանության համար վերջինից մաս-մաս առձեռն ստացել է ընդհանուր 132.000 ՀՀ դրամ և խաբեությամբ հափշտակել այն` Է. Կարապետյանին պատճառելով զգալի չափերի հասնող 132.000 ՀՀ դրամի նյութական վնաս:

(...) 2013 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում «Մակդոնալդս» կազմակերպությունում աշխատանքի ընդունելու և բնակարաններ տրամադրելու պատրվակով Միրա Ժորայի Դավթյանի վստահությունը չարաշահելու եղանակով` վերջինիս անձնագրի և այլ փաստաթղթերի թարգմանության համար նրա ամուսնուց` Գագիկ Գասպարյանից ստացել է 70.000 ՀՀ դրամ գումար և խաբեությամբ հափշտակել այն` Մ. Դավթյանին պատճառելով զգալի չափերի հասնող 70.000 ՀՀ դրամի նյութական վնաս:

(...) 2013 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում «Մակդոնալդս» կազմակերպությունում աշխատանքի ընդունելու և բնակարաններ տրամադրելու պատրվակով Ռաիսա Ալեքսանի Սիմոնյանի վստահությունը չարաշահելու եղանակով` անձնագրերի և այլ փաստաթղթերի թարգմանության համար վերջինից առձեռն ստացել է 36.000 ՀՀ դրամ և խաբեությամբ հափշտակել այն` Ռ. Սիմոնյանին պատճառելով զգալի չափերի հասնող 36.000 ՀՀ դրամի նյութական վնաս:

(...) 2013 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում «Մակդոնալդս» կազմակերպությունում աշխատանքի ընդունելու և բնակարաններ տրամադրելու պատրվակով Անդրանիկ Հունանի Նաջարյանի վստահությունը չարաշահելու եղանակով` անձնագրերի թարգմանության համար վերջինից մաս-մաս առձեռն ստացել է ընդհանուր 44.000 ՀՀ դրամ և խաբեությամբ հափշտակել այն` Ա. Նաջարյանին պատճառելով զգալի չափերի հասնող 44.000 ՀՀ դրամի նյութական վնաս:

(...) 2013 թվականի փետրվար ամսին «Մակդոնալդս» կազմակերպությունում աշխատանքի ընդունելու և բնակարաններ տրամադրելու պատրվակով Վիկտորյա Արշալույսի Կիտոյանի վստահությունը չարաշահելու եղանակով` անձնագրերի և այլ փաստաթղթերի թարգմանության համար վերջինից ստացել է 28.000 ՀՀ դրամ և խաբեությամբ հափշտակել այն, ինչպես նաև խաբեությամբ հափշտակել է 5.000 ՀՀ դրամ արժողությամբ պայուսակը` Վ. Կիտոյանին պատճառելով զգալի չափերի հասնող 33.000 ՀՀ դրամի նյութական վնաս:

(...) 2013 թվականի փետրվար ամսին «Մակդոնալդս» կազմակերպությունում աշխատանքի ընդունելու և բնակարաններ տրամադրելու պատրվակով Էդգար Եղիայի Գևորգյանի վստահությունը չարաշահելու եղանակով` վերջինիս անձնագրի և այլ փաստաթղթերի թարգմանության համար պահանջել ու Հասմիկ Մելքոնյանի միջոցով ստացել է 32.000 ՀՀ դրամ և խաբեությամբ հափշտակել այն` Է. Գևորգյանին պատճառելով զգալի չափերի հասնող 32.000 ՀՀ դրամի նյութական վնաս:

(...) 2013 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում «Մակդոնալդս» կազմակերպությունում աշխատանքի ընդունելու և բնակարաններ տրամադրելու պատրվակով Հրաչյա Համիկի Չանդիրյանի վստահությունը չարաշահելու եղանակով` անձնագրերի և այլ փաստաթղթերի թարգմանության համար վերջինից ստացել է ընդհանուր 56.000 ՀՀ դրամ և խաբեությամբ հափշտակել այն` Հ. Չանդիրյանին պատճառելով զգալի չափերի հասնող 56.000 ՀՀ դրամի նյութական վնաս:

(...) 2013 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում «Մակդոնալդս» կազմակերպությունում աշխատանքի ընդունելու և բնակարաններ տրամադրելու պատրվակով Հասմիկ Սամվելի Մելքոնյանի վստահությունը չարաշահելու եղանակով` անձնագրերի և այլ փաստաթղթերի թարգմանության համար վերջինից մաս-մաս ստացել է ընդհանուր 72.000 ՀՀ դրամ և խաբեությամբ հափշտակել այն` Հ. Մելքոնյանին պատճառելով զգալի չափերի հասնող 72.000 ՀՀ դրամի նյութական վնաս:

(...) 2013 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում «Մակդոնալդս» կազմակերպությունում աշխատանքի ընդունելու և բնակարաններ տրամադրելու պատրվակով Սոսիկ Արթինի Ջաքջքյանի վստահությունը չարաշահելու եղանակով` անձնագրերի և այլ փաստաթղթերի թարգմանության համար վերջինից մաս-մաս ստացել է ընդհանուր 56.000 ՀՀ դրամ գումար և խաբեությամբ հափշտակել այն` Ս. Ջաքջքյանին պատճառելով զգալի չափերի հասնող 56.000 ՀՀ դրամի նյութական վնաս» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 52-55):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

6. Բողոքի հեղինակը, վերլուծելով անձին վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու քրեաիրավական դրույթները, համադրելով դրանք գործի փաստերի հետ, գտել է, որ անցել են ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով ամբաստանյալ Լ. Նավասարդյանին մեղսագրվող արարքների համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները:

7. Ի հիմնավորումն իր փաստարկի` բողոքաբերը նշել է, որ ամբաստանյալ Լ. Նավասարդյանի վերաբերյալ կայացված դատական ակտերի բեկանման, քրեական գործի վարույթի կարճման և քրեական հետապնդման դադարեցման համար հիմք է հանդիսանում ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով նախատեսված` քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցնելու հանգամանքը, քանի որ Լ. Նավասարդյանը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքները կատարել և ավարտել է 2013 թվականի հունվար-փետրվար ամիսներին, այսինքն` լրացել է երկու տարին, սակայն նրա նկատմամբ կայացված դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2015 թվականի փետրվարի 4-ի որոշումն օրինական ուժի մեջ չեն մտել, հետևաբար անցել է ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը, որը հիմք է Լ. Նավասարդյանին քրեական պատասխանատվությունից ազատելու համար:

8. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` բողոքի հեղինակը խնդրել է բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը, քրեական գործի վարույթը կարճել և ամբաստանյալ Լ. Նավասարդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

i

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. ամբաստանյալ Լ.Նավասարդյանի նկատմամբ 20 (քսան) դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է արդյոք դադարեցման քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

10. ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Խարդախությունը` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը (...)`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով»:

i

ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը, կամ որոնց համար նախատեսված է ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ (...)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն`

i

«1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

1) երկու տարի` ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.

(...):

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը (...)»:

Վերոնշյալ քրեաիրավական նորմերի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրված արարքը դիտավորյալ հանցագործություն է, իսկ հոդվածի սանկցիայով նախատեսված ազատազրկման ձևով պատժի ժամկետը չի գերազանցում 2 տարին, ուստի քննարկվող հանցավոր արարքը դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների թվին: Հետևաբար այն կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է երկու տարի:

ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նորմի վերլուծությունից հետևում է, որ դրանով նախատեսված հանցակազմը նյութական է. այդ հանցագործությունը համարվում է ավարտված, երբ առաջանում են հոդվածի դիսպոզիցիայով նախատեսված հանրորեն վտանգավոր հետևանքները: Մասնավորապես, խարդախությունը` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը, համարվում է ավարտված, երբ հանցավորը գույքը վերցնելուց, իրենը կամ մեկ ուրիշինը դարձնելուց հետո իրական հնարավորություն ունի իր հայեցողությամբ այն տնօրինելու կամ օգտագործելու:

11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` «Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ և 13-րդ կետերում նշված հիմքերով գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով»:

Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները:

Միևնույն ժամանակ քրեադատավարական օրենքը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու պարտադիր նախապայման է դիտում մեղադրյալի համաձայնությունը, որի բացակայությունը ենթադրում է վարույթի շարունակում ընդհանուր կարգով (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 6-րդ մասի մանրամասն վերլուծությունը mutatis mutandis տե՛ս Անահիտ Հայկի Սաղաթելյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ5/0022/01/10 որոշումը, Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11 որոշումը, Հրանտ Մազմանյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի մարտի 27-ի թիվ ԵԿԴ/0121/11/14 որոշումը):

12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ ամբաստանյալ Լ. Նավասարդյանը 2013 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում «Մակդոնալդս» կազմակերպությունում աշխատանքի ընդունելու և բնակարաններ տրամադրելու պատրվակով տարբեր անձանց վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է որոշակի գումար` տուժողներին պատճառելով զգալի չափերի հասնող նյութական վնաս (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանը դատավճիռ է կայացրել 2014 թվականի նոյեմբերի 11-ին, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան (տե՛ս սույն որոշման 2-3-րդ կետերը), իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2015 թվականի փետրվարի 4-ին (տե՛ս սույն որոշման 3-րդ կետը):

Մեջբերված փաստական հանգամանքների վերլուծությունից հետևում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված հանցագործությունները կատարելու մեջ Լ. Նավասարդյանի մեղքը հաստատող մեղադրական դատավճիռը կայացվել է 2014 թվականի նոյեմբերի 11-ին, իսկ վերաքննիչ բողոքարկման արդյունքում Վերաքննիչ դատարանի որոշումը կայացվել է 2015 թվականի փետրվարի 4-ին, որի դեմ բերվել է վճռաբեկ բողոք, այսինքն` Լ. Նավասարդյանի վերաբերյալ դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ:

13. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-11-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Լ. Նավասարդյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքներն ավարտվել են 2013 թվականի փետրվար ամսին, իսկ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը 2015 թվականի փետրվար ամսվա դրությամբ օրինական ուժի մեջ մտած չի եղել, հետևաբար Լ. Նավասարդյանին քրեական պատասխանատվության ենթարկելու` ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված վաղեմության ժամկետն անցել է:

14. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ամբաստանյալ Լ. Նավասարդյանի նկատմամբ 20 (քսան) դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Վճռաբեկ դատարանի վերջին դիրքորոշման համար հիմք է ծառայում նաև վճռաբեկ բողոք բերելու միջոցով ամբաստանյալ Լ. Նավասարդյանի հայտնած կամաարտահայտությունը (տե՛ս սույն որոշման 6-8-րդ կետերը):

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Լուսինե Ռաֆիկի Նավասարդյանի վերաբերյալ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի նոյեմբերի 11-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2015 թվականի փետրվարի 4-ի որոշումը բեկանել և փոփոխել:

2. Լուսինե Նավասարդյանի նկատմամբ 20 մեղադրանքով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել և նրան ազատել քրեական պատասխանատվությունից` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ:

3. Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի նոյեմբերի 11-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2015 թվականի փետրվարի 4-ի որոշումը մնացած մասով թողնել օրինական ուժի մեջ:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Դ. Ավետիսյան

Դատավորներ` Ա. Պողոսյան

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
28.08.2015
N ԵՄԴ/0064/01/13
Որոշում