Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՍՆԱԿՑԻՆ ԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՍՆԱԿՑԻՆ ԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐՆ ...

20.05.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.03.2016  -ից մինչեւ   20.05.2022  -ը:
 
i

(ուժը կորցրել է 04.05.2022 թիվ 25-Ն և 16.05.2022 թիվ 67-Ն համատեղ հրաման)

100.0001.260216

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «26»        02            2016 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10016070

 

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ       ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ        ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

    13 հունվարի 2016 թ. N 01-Ն     11 փետրվարի 2016 թ. N 24-Ն

 

ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

 

i

ՄԱՍՆԱԿՑԻՆ ԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՎԻՃԱԿՆԵՐԻ) ՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՀԻՎԱՆԴԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1070-Ն որոշման 2-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

 

1. Հաստատել` մասնակցին իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք տվող` հիվանդությունների (վիճակների) ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու դեպքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից եզրակացության տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գլխավոր մասնագետներին, այլ բժիշկ-մասնագետներին` սույն հրամանով նախատեսված դեպքերում մասնակցելու մասնակցին իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք տվող, հիվանդությունների (վիճակների) ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու դեպքում սույն հրամանով նախատեսված եզրակացության նախագիծը կազմող հանձնաժողովի նիստերին:

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2016 թվականի հունվարի 13-ի

N 01-Ն և

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2016 թվականի փետրվարի 11-ի

N 24-Ն համատեղ հրամանի

 

ԿԱՐԳ

ՄԱՍՆԱԿՑԻՆ ԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՎԻՃԱԿՆԵՐԻ) ՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՀԻՎԱՆԴԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1070-Ն որոշմամբ հաստատված` մասնակցին իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք տվող հիվանդությունների (վիճակների) ցանկում (այսուհետ` հիվանդությունների ցանկ) ներառված հիվանդություններով հիվանդանալու դեպքում, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից եզրակացությունը տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի 1-ին կետում նշված եզրակացությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը` մասնակցին իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք տվող, հիվանդությունների ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու դեպքում եզրակացության (այսուհետ` եզրակացություն) նախագիծը կազմող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) առաջարկությամբ:

3. Հանձնաժողովը բաղկացած է`

1) մշտական անդամներից`

ա. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ (նախագահ),

բ. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության մասնագետ (մշտական անդամ),

գ. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի կենսաթոշակային ապահովության վարչության պետ (մշտական անդամ),

դ. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության մասնագետ (մշտական անդամ).

2) ըստ անհրաժեշտության, առնվազն երեք ոչ մշտական անդամներից`

ա. համապատասխան բնագավառի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գլխավոր մասնագետներ (համաձայնությամբ),

բ. Հայաստանի Հանրապետությունում գործող բժիշկ-մասնագետներ (համաձայնությամբ):

4. Հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության` հանձնաժողովի անդամների թեկնածուների վերաբերյալ ստացված առաջարկության հիման վրա:

 

II. ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Մասնակիցը կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու համար սույն հավելվածի Ձև 1-ին համապատասխան դիմումը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն:

6. Մասնակիցը դիմումը կարող է ներկայացնել առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային փոստի միջոցով` [email protected] հասցեով:

7. Մասնակցի դիմումին կցվում են`

1) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.

2) քաղվածք մեծահասակի հիվանդության պատմագրից, տվյալ հիվանդությանը վերաբերող այլ բժշկական փաստաթղթեր (առկայության դեպքում).

3) քաղվածք մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտից:

8. Մասնակցի դիմումը գրանցվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարությունում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 18-ի N 82-Ն հրամանով սահմանված կարգով և հանձնվում է Հանձնաժողովի նախագահին:

9. Հանձնաժողովի նախագահը ստացված դիմումը էլեկտրոնային եղանակով փոխանցում է Հանձնաժողովի անդամներին:

10. Դիմումում կամ կից փաստաթղթերում ձևական սխալների առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ծանուցում է մասնակցին այդ մասին և առաջարկում դրանք երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղղել կամ լրացնել: Սույն կետով սահմանված ժամկետը չի հաշվարկվում սույն կարգի 13-րդ կետով սահմանված ժամկետի մեջ:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

11. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով:

12. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են Հանձնաժողովի մշտական անդամներից առնվազն երեքը:

13. Հանձնաժողովի նիստերում մասնակցի դիմումը քննարկվում է և համապատասխան եզրակացությունը տրամադրվում է մասնակցի դիմումը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության քարտուղարությունում մուտքագրվելուց հետո առավելագույնը յոթ աշխատանքային օրվա ընթացքում:

14. Եթե նիստի ընթացքում պարզվում է, որ ախտորոշումը ճշտելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել իրականացնել բժշկական հետազոտություններ, ապա եզրակացության տրամադրման ժամկետը կարող է երկարաձգվել ևս հինգ աշխատանքային օրով:

15. Սույն հավելվածի 14-րդ կետով սահմանված` լրացուցիչ հետազոտություններ կատարելու անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովն ապահովում է անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումը պետության կողմից երաշխավորված կարգով` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրամադրված ուղեգրով:

16. Հանձնաժողովի նիստերը հրավիրում է Հանձնաժողովի նախագահը, նրա բացակայության դեպքում` Հանձնաժողովի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի մշտական անդամներից մեկը` Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ:

17. Նիստի քննարկումների արդյունքում Հանձնաժողովը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.

1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին ներկայացնել սույն հավելվածի Ձև 2-ով հաստատված եզրակացության նախագիծ կամ

2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին ներկայացնել սույն հավելվածի Ձև 3-ով հաստատված եզրակացության նախագիծ:

18. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ:

19. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկության ժամանակ ունի մեկ ձայնի իրավունք: Հանձնաժողովի որոշումները ստորագրվում են Հանձնաժողովի նիստի բոլոր մասնակիցների կողմից:

20. Սույն հավելվածի 17-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված որոշումը Հանձնաժողովն ընդունում է, եթե`

1) փաստաթղթերը թերի են և սույն կարգի 10-րդ կետին համապատասխան տեղեկացվելուց հետո չեն ուղղվել կամ լրացվել սահմանված ժամկետում,

2) մասնակցի հիվանդությունը (վիճակը) ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1070-Ն որոշման ցանկում:

21. Հանձնաժողովի կողմից կազմված եզրակացության նախագիծը, մասնակցի դիմումը` կից փաստաթղթերով, Հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` նրան փոխարինողը, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, ով երկու աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան հրաման ընդունելու միջոցով տրամադրում է եզրակացություն` մասնակցի հիվանդությունը (վիճակը) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1070-Ն որոշմամբ հաստատված ցանկին համապատասխանելու կամ չհամապատասխանելու վերաբերյալ:

 

Ձև 1

 

ՄԱՍՆԱԿՑԻՆ ԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐՆ

ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՎԻՃԱԿՆԵՐԻ)

ՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՀԻՎԱՆԴԱՆԱԼՈՒ

ԴԵՊՔՈՒՄ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ԿԱԶՄՈՂ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ _______________________________________________-ԻՆ

 

ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐ, ՀԵՌԱԽՈՍ ___________________________________

____________________________________________________

                          ՔԱՂԱՔԱՑԻ_____________________________________-ԻՑ

                                           (անուն, ազգանուն)

 

ԴԻՄՈՒՄ ______________________________________________________________________ ______________________________________________________________________ ______________________________________________________________________ ______________________________________________________________________ ______________________________________________________________________

Եզրակացությունը խնդրում եմ տրամադրել`

[] փոստային առաքմամբ` հետևյալ հասցեով` _______________________________

կամ [] առձեռն (նշել):

 

ԴԻՄՈՂ` _____________________________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն, ամսաթիվ)

 

Կից ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.

 

1) անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճենը`_____________ թերթ,

2) քաղվածք հիվանդության պատմագրից, հիվանդությանը վերաբերող այլ բժշկական փաստաթղթեր`____________ թերթ,

3) քաղվածք մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտից`____________ թերթ:

 

Ձև 2

 

Հայաստանի Հանրապետության զինանշան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

ՄԱՍՆԱԿՑԻՆ ԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՎԻՃԱԿՆԵՐԻ) ՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Տրվում է քաղաքացի _____________________________________ առ այն, որ նրա

(անուն, ազգանուն)

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

___________________ հիվանդությունը (վիճակը) համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1070-Ն որոշմամբ հաստատված` մասնակցին իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք տվող հիվանդությունների (վիճակների) ցանկի ____________ գլխի ________ կետի______________ ծածկագրին:

 

ՀՀ առողջապահության նախարար`

 

Ձև 3

 

Հայաստանի Հանրապետության զինանշան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

ՄԱՍՆԱԿՑԻՆ ԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՎԻՃԱԿՆԵՐԻ) ՑԱՆԿԻՆ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Տրվում է քաղաքացի __________________________________ առ այն, որ նրա

(անուն, ազգանուն)

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

___________________ հիվանդությունը (վիճակը) չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1070-Ն որոշմամբ հաստատված` մասնակցին իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք տվող հիվանդությունների (վիճակների) ցանկում նշված հիվանդություններին (վիճակներին):

 

 

pin
Առողջապահության նախարարություն
13.01.2016
N 01-Ն
Հրաման