Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 306-Ն ՈՐՈՇ ...

 

 

041.0192.230316

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 մարտի 2016 թվականի N 192-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 306-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հունիսի 3-ի «Նախարարական կոմիտեներ ստեղծելու մասին» N 306-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) 1-ին կետում «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար» բառերից հետո լրացնել «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ» բառերը.

2) 3-րդ կետում «ՀՀ տարածքային կառավարման նախարար» բառերը փոխարինել «ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար» բառերով.

3) 3-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ» բառերը.

4) 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար» բառերը փոխարինել «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
23.03.2016
N 192-Ն
Որոշում