Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ...

 

 

040.0275.230316

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 մարտի 2016 թվականի N 275-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Արտաշատի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիվանդանոցային մասնաշենքի հիմնանորոգման ընթացքում ստացիոնար բաժանմունքների տեղափոխման համար բժշկական կենտրոնի ադմինիստրատիվ մասնաշենքի տարածքային պայմանների բարելավման նպատակով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին 2016 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 25000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով)` համաձայն N 1 հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 2 և 3 հավելվածների:

3. Սույն որոշման վրա չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 20-րդ կետի պահանջները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2016 թվականի մարտի 17-ի

N 275-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ-Ի ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏԻՎ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|NN  |Բյուջետային ծախսերի           |Առաջին  |Առաջին  |Ինն    |Տարի   |

|ը/կ |տնտեսագիտական դասակարգման     |եռամսյակ|կիսամյակ|ամիս   |       |

|    |հոդվածների և  աշխատանքների    |        |        |       |       |

|    |անվանումները                  |        |        |       |       |

|____|______________________________|________|________|_______|_______|

|    |ԸՆԴԱՄԵՆԸ                      |25000.0 |25000.0 |25000.0|25000.0|

|____|______________________________|________|________|_______|_______|

|    |այդ թվում`                    |        |        |       |       |

|____|______________________________|________|________|_______|_______|

|1.  |Շենքերի և  շինությունների     |25000.0 |25000.0 |25000.0|25000.0|

|    |կապիտալ վերանորոգում          |        |        |       |       |

|____|______________________________|________|________|_______|_______|

|    |որից`                         |        |        |       |       |

|____|______________________________|________|________|_______|_______|

|1.1.|ՀՀ Արարատի մարզի «Արտաշատի    |25000.0 |25000.0 |25000.0|25000.0|

|    |բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի       |        |        |       |       |

|    |ադմինիստրատիվ շենքի կապիտալ   |        |        |       |       |

|    |վերանորոգում                  |        |        |       |       |

._____________________________________________________________________.

 

--------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - NN 2 և 3 հավելվածները չեն բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.03.2016
N 275-Ն
Որոշում