117.0047.310316
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«31» 03 2016 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11716096
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
21 մարտի 2016 թվականի N 47-Ն
i
ՊԵՏԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱԴՈՆՑ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 6/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻՑ ԲՆԱԿԱՐԱՆ ԳՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԻ ԵՎ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 182-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 8-րդ և 11-րդ կետերի`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի թիվ 6/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան գնելու ցանկություն ունեցող պետական ծառայողների կողմից ներկայացվող դիմում-հայտի ձևը` համաձայն N 1 հավելվածի:
2. Սույն հրամանի 1-ին կետով նշված դիմում-հայտերի ներկայացման վերջնաժամկետ սահմանել 2016 թվականի մայիսի 2-ը` ժամը 18:00:
3. Հաստատել գերատեսչությունների կողմից ՀՀ քաղաքաշինության նախարարություն ներկայացվող գերատեսչական տեղեկանքի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
4. Սույն հրամանի 3-րդ կետում նշված գերատեսչական տեղեկանքների ներկայացման վերջնաժամկետ սահմանել 2016 թվականի մայիսի 4-ը ժամը 18:00:
Հավելված N 1
ՀՀ քաղաքաշինության նախարարի
2016 թվականի մարտի 21-ի
N 47-Ն հրամանի
_____________________աշխատակազմի ղեկավար
(Գերատեսչության անվանումը)
պարոն/տիկին____________________________________ -ին
(աշխատակազմի ղեկավարի անունը և
ազգանունը)
__________________________________ -ից
(Դիմում-հայտ ներկայացնողի անուն, ազգանուն)
ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏ
պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի
(այսուհետ` Ծրագիր) շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական
շրջանի Ադոնց փողոցի թիվ 6/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան
շենքային համալիրից բնակարան գնելու
.____________________________________________________________________.
|Ծառայողի |Ծառայողի|Ծառայողի|Ծառայողի |Ծառայողի|Ծառայողի |Ծառայողի |
|անունը, |ընտանիքի|պաշտոնը,|անձնագ- |էլեկտրո-|հեռախոսա-|կողմից |
|ազգանունը |կազմը |աշխատան-|րային |նային |համարը |ակնկալվող |
|և | |քային |տվյալները|հասցեն | |բնակարան- |
|հայրանունը| |ստաժը | | | |ների |
| | | | | | |սենյակների|
| | | | | | |թիվը |
|__________|________|________|_________|________|_________|__________|
| | | | | | | |
.____________________________________________________________________.
Սույն դիմում-հայտին կից ներկայացնում եմ`
1. աշխատանքային գրքույկի պատճենը` կազմված ___ էջից,
2. ընտանիքի անդամների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները` կազմված ___ էջից,
3. ամուսնության, ամուսնալուծության, հայրության ճանաչման վկայականների պատճենները` կազմված ___ էջից,
4. Ծրագրի վարկատու կազմակերպության գրավոր համաձայնությունը` Ծառայողի և (կամ) Ծառայողի ընտանիքի անդամին կոնկրետ սահմանաչափով վարկի տրամադրման պատրաստակամության մասին` կազմված ___ էջից:
Սույն դիմում-հայտով հայտնում եմ, որ ցանկություն ունեմ մասնակցելու Ծրագրի շրջանակներում բնակարանների ձեռքբերման գործընթացին, ծանոթացել եմ ՀՀ կառավարության 25 փետրվարի 2016 թվականի N 182-Ն որոշմամբ սահմանված պայմաններին և սույն դիմում-հայտը ներկայացնելով` ընդունում եմ ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 182-Ն որոշման 1-ին կետով հաստատված Հավելվածով նախատեսված քաղաքացիաիրավական հարաբերությունների պետության առաջարկած պայմանները` ներառյալ տուգանային պատասխանատվության պայմանները:
Մենք` ներքոստորագրյալներս, հավաստում ենք, որ սույն դիմում-հայտով և դիմում-հայտին կից ներկայացվող բոլոր տվյալները համապատասխանում են իրականությանը:
_________________________________________________________
(Դիմում-հայտը ներկայացնելու ամսաթիվը)
___________________________________________________________
(Դիմում-հայտը ներկայացնողի անուն, ազգանուն, ստորագրություն)
___________________________________________________________
(Ծառայողի Ընտանիքի անուն, ազգանուն, ստորագրություն)
Դիմումն ընդունեց` _____________________________________________________
(Դիմումն ընդունողի անուն, ազգանուն, հայրանուն,
ստորագրություն)
-----------------------------------------------------------------------
Ներկայացվել է դիմում_________________________________________-ի կողմից
(Դիմում-հայտը ներկայացնողի անուն, ազգանուն)
Ստացվել է____________________________________ կողմից .__________.
(Դիմումն ընդունողի անուն, ազգանուն, | |
հայրանուն, ստորագրություն) | N_______ |
| |
.__________.
«____» __________201 թ.
Հավելված թիվ 1-ի լրացման ուղեցույց
1. «Ծառայողի անունը, ազգանունը և հայրանունը» սյունակում լրացվում է Ծրագրի շրջանակներում բնակարան գնելու ցանկություն ունեցող անձի անունը, ազգանունը և հայրանունը:
2. «Ծառայողի ընտանիքի կազմը» սյունակում լրացվում է ծառայողի հետ ազգակցական կապ ունեցող անձի անունը, ազգանունը և ազգակցական կապը: Ծրագրի շրջանակներում ծառայողի ընտանիքի անդամ են համարվում ծառայողի ամուսինը, երեխաները և ծնողները: Ծառայողի համաձայնության դեպքում նրա ընտանիքի կազմում կարող են ներառվել նաև այլ ազգականներ, ովքեր պատրաստ են ծառայողի բնակարանի ձեռքբերման համար մասնակցել գնման ֆինանսավորմանը` ներառյալ հիփոթեքային վարկի միջոցով:
3. «Ծառայողի պաշտոնը, աշխատանքային ստաժը» սյունակում լրացվում է դիմում-հայտ ներկայացնելու պահին Ծառայողի այն պաշտոնը և աշխատանքային ստաժը, որը բավարարում է ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 182-Ն որոշման 1-ին կետով հաստատված Հավելվածի 2-րդ կետով պահանջվող` Ծրագրի շահառու դառնալու հավակնելու պայմաններին:
4. «Ծառայողի անձնագրային տվյալներ» սյունակում լրացվում է Ծառայողի անձնագրի սերիան, ում կողմից և երբ է տրվել, հաշվառման հասցեն, փաստացի բնակության վայրի հասցեն:
5. «Էլեկտրոնային հասցե» սյունակում լրացվում է Ծառայողի էլեկտրոնային հասցեն: Ծրագրի շրջանակներում ծանուցումներն իրականացվելու են ծառայողի կողմից նշվող էլեկտրոնային հասցեի միջոցով, որի դեպքում համարվելու են պատշաճ կատարված:
6. «Հեռախոսահամար» սյունակում լրացվում է Ծառայողի աշխատանքային և անձնական հեռախոսահամարները (բջջային և քաղաքային):
7. «Ծառայողի կողմից ակնկալվող բնակարանների սենյակների թիվը» սյունակում լրացվում է այն բնակարանի սենյակների թիվը, որը ցանկանում է ձեռքբերել Ծառայողը: Բնակարանի սենյակների թվի ընտրությունը կարող է կատարվել մեկից մինչև չորս սենյակների միջև:
8. Ծրագրի վարկատու կազմակերպության գրավոր համաձայնությունը դիմում-հայտին կցվում է այն դեպքում, երբ առկա է վարկատու կազմակերպության գրավոր համաձայնությունը Ծառայողի և (կամ) Ծառայողի ընտանիքի անդամին կոնկրետ սահմանաչափով վարկի տրամադրման պատրաստակամության մասին:
9. Ծառայողի ընտանիքի կազմում գտնվող ազգականը դիմում-հայտը ստորագրում է այն դեպքում, երբ նա պատրաստ է ծառայողի բնակարանի ձեռքբերման համար մասնակցել գնման ֆինանսավորմանը` ներառյալ հիփոթեքային վարկի միջոցով:
Հավելված N 2
ՀՀ քաղաքաշինության նախարարի
2016 թվականի մարտի 21-ի
N 47-Ն հրամանի
ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ
պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում բնակարան գնելու պայմաններին բավարարող հավակնորդների վերաբերյալ
___________________________________
(Գերատեսչության անվանումը)
Աղյուսակ 1:
._____________________________________________________________________.
|Բնակարան գնելու |Հավակնորդների ընդհանուր թիվը` ըստ սենյակների|
|հավակնորդների ընդհանուր |____________________________________________|
|թիվը` ըստ անձի | Մեկ | Երկու | Երեք | Չորս |
|________________________|___________|_________|__________|___________|
| | | | | |
._____________________________________________________________________.
Աղյուսակ 2:
.____________________________________________________________________.
|Հավակ- |Հավակնորդի|Հավակ- |Հավակ- |Հավակնորդի|Հավակնորդի|Հավակ- |
|նորդի |ընտանիքի |նորդի |նորդի |էլեկտրո- |հեռախոսա- |նորդի |
|անունը, |կազմը |պաշտոնը,|անձնագ- |նային |համարը |կողմից |
|ազգա- | |աշխատան-|րային |հասցեն | |ակնկալ-|
|նունը և | |քային |տվյալները| | |վող |
|հայրա- | |ստաժը | | | |բնակա- |
|նունը | | | | | |րանների|
| | | | | | |սենյակ-|
| | | | | | |ների |
| | | | | | |թիվը |
|________|__________|________|_________|__________|__________|_______|
| | | | | | | |
.____________________________________________________________________.
Սույն տեղեկանքին կից ներկայացվում են հավակնորդների կողմից ներկայացված դիմում-հայտերը և դրանց կից փաստաթղթերը:
_____________________________
(Տեղեկանքը կազմելու ամսաթիվը)
____________________________________________
(Գերատեսչության աշխատակազմի ղեկավարի անունը,
ազգանունը, ստորագրությունը)
Կ.Տ.