Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒ ...

 

 

040.0357.080416

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 մարտի 2016 թվականի N 357-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ կետի, 14-րդ կետի «բ» ենթակետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում գոյություն ունեցող ձկնաբուծության զարգացման նպատակով կամ համայնքներին պատկանող` ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող և բացասական մակարդակով (բացառությամբ ոռոգման նպատակով օգտագործելու ներուժ ունեցող) հորերի լուծարման կամ կոնսերվացման աշխատանքների իրականացման գործընթացը շարունակելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը հատկացնել 18000.0 հազ. դրամ, այդ թվում` առաջին կիսամյակում` 10000.0 հազ. դրամ, ինն ամսում` 15000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով):

3. Սահմանել, որ`

1) սույն որոշման 2-րդ կետով նախատեսված աշխատանքները կատարվելու են համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 31-ի N 1233-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված «Հայջրնախագիծ ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մշակված` Արարատյան դաշտավայրի խորքային հորերի լուծարման և կոնսերվացման եղանակների ու պահանջվող միջոցների հաշվարկի` որպես նախագծանախահաշվային օրինակելի փաստաթուղթ.

2) սույն որոշման 2-րդ կետով նախատեսված աշխատանքներն ընդունվելու և իրականացված աշխատանքների դիմաց վճարումները կատարվելու են ըստ փաստացի կատարված աշխատանքների տեսակների ու ծավալների` լուծարված կամ կոնսերվացված հորերի հաշվառման քարտի հիման վրա:

4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին`

1) ձեռնարկել միջոցներ Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում գոյություն ունեցող ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող և բացասական մակարդակով (բացառությամբ ոռոգման նպատակով օգտագործելու ներուժ ունեցող) հորերի լուծարման աշխատանքների համար ծախսված պետական միջոցները փաստացի սեփականատերերից (բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների) գանձելու ուղղությամբ.

2) վեցամսյա ժամկետում ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող և բացասական մակարդակով (բացառությամբ ոռոգման նպատակով օգտագործելու ներուժ ունեցող) հորերի լուծարման աշխատանքների համար ծախսված պետական միջոցները փաստացի սեփականատերերից կամավոր կարգով չգանձելու դեպքում գանձման գործընթացն իրականացնել դատական կարգով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2016 թվականի մարտի 31-ի

N 357-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ N 3 ՀԱՎԵԼՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Բա|Խ |Դա|Բյուջետային ծախսերի գործառական|Ցուցանիշների փոփոխությունը   |

|ժի|ու|սը|դասակարգման բաժինների, խմբերի |(ծախսերի ավելացումները նշված |

|նը|մ |  |և  դասերի անվանումները        |են դրական նշանով, իսկ        |

|  |բ |  |                              |պակասեցումները` փակագծերում) |

|  |ը |  |                              |_____________________________|

|  |  |  |                              |առաջին   |ինն ամիս |  տարի   |

|  |  |  |                              |կիսամյակ |         |         |

|__|__|__|______________________________|_________|_________|_________|

|05|  |  |ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ              | (1000.0)| (3000.0)| (6000.0)|

|  |  |  |ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ                |         |         |         |

|__|__|__|______________________________|_________|_________|_________|

|  |  |  |այդ թվում`                    |         |         |         |

|__|__|__|______________________________|_________|_________|_________|

|  |06|  |Շրջակա միջավայրի              | (1000.0)| (3000.0)| (6000.0)|

|  |  |  |պաշտպանություն (այլ դասերին   |         |         |         |

|  |  |  |չպատկանող)                    |         |         |         |

|__|__|__|______________________________|_________|_________|_________|

|  |  |  |այդ թվում`                    |         |         |         |

|__|__|__|______________________________|_________|_________|_________|

|  |  |01|Շրջակա միջավայրի              | (1000.0)| (3000.0)| (6000.0)|

|  |  |  |պաշտպանություն (այլ դասերին   |         |         |         |

|  |  |  |չպատկանող)                    |         |         |         |

|__|__|__|______________________________|_________|_________|_________|

|11|  |  |ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ   |  1000.0 |  3000.0 |  6000.0 |

|  |  |  |ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ            |         |         |         |

|__|__|__|______________________________|_________|_________|_________|

|  |  |  |այդ թվում`                    |         |         |         |

|__|__|__|______________________________|_________|_________|_________|

|  |01|  |ՀՀ կառավարության և            |  1000.0 |  3000.0 |  6000.0 |

|  |  |  |համայնքների պահուստային ֆոնդ  |         |         |         |

|__|__|__|______________________________|_________|_________|_________|

|  |  |01|ՀՀ կառավարության պահուստային  |  1000.0 |  3000.0 |  6000.0 |

|  |  |  |ֆոնդ                          |         |         |         |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2016 թվականի մարտի 31-ի

N 357-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________.

|Բյուջետային ծախսերի տնտեսագիտական  |Ցուցանիշների փոփոխությունը   |

|դասակարգման հոդվածների անվանումները|(ծախսերի ավելացումները նշված |

|                                   |են դրական նշանով, իսկ        |

|                                   |պակասեցումները` փակագծերում) |

|                                   |_____________________________|

|                                   |առաջին   |ինն ամիս |  տարի   |

|                                   |կիսամյակ |         |         |

|___________________________________|_________|_________|_________|

|ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ     | (1000.0)| (3000.0)| (6000.0)|

|ՁԵՌՔԲԵՐՈՒՄ                         |         |         |         |

|___________________________________|_________|_________|_________|

|այդ թվում`                         |         |         |         |

|___________________________________|_________|_________|_________|

|Նյութեր                            | (1000.0)| (3000.0)| (6000.0)|

|___________________________________|_________|_________|_________|

|ԱՅԼ ԾԱԽՍԵՐ                         |  1000.0 |  3000.0 |  6000.0 |

|___________________________________|_________|_________|_________|

|այդ թվում`                         |         |         |         |

|___________________________________|_________|_________|_________|

|Պահուստային միջոցներ               |  1000.0 |  3000.0 |  6000.0 |

._________________________________________________________________.

 

______________________________________________

ԻՐՏԵԿ - NN 3, 4 և 5 հավելվածները չեն բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.03.2016
N 357-Ն
Որոշում