Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...

 

 

041.0276.120416

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 ապրիլի 2016 թվականի N 276-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի

i

«Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 599 որոշման 1-ին կետով հաստատված կազմում «Ռ. Ալավերդյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Բադալյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ» բառերով:

i

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի փետրվարի 3-ի «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» վարկային ծրագրի նախապատրաստման դրամաշնորհով նախատեսված միջոցառումների իրականացման գործընթացի կառավարման խորհուրդ ստեղծելու մասին» N 43-Ա որոշման հավելվածում «Ռ. Ալավերդյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Բադալյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ» բառերով:

i

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման հարցերով խորհրդի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 178-Ա որոշման N 1 հավելվածում «Ռ. Ալավերդյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Բադալյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ» բառերով:

i

4. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի դեկտեմբերի 23-ի «Տաթև» զբոսաշրջային կենտրոնի քաղաքաշինական խնդիրների համակարգման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 1255-Ա որոշման հավելվածում «Ռ. Ալավերդյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ռ. Ալավերդյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի գլխավոր խորհրդական» բառերով:

i

5. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և գործունեության կարգը հաստատելու մասին» N 1064-Ա որոշման N 1 հավելվածում «Ռ. Ալավերդյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ռ. Ալավերդյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի գլխավոր խորհրդական» բառերով:

i

6. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի իրագործման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 650-Ա որոշման հավելվածում`

1) «Ս. Թադևոսյան - ՀՀ քաղաքաշինության նախարար» բառերը փոխարինել «Ն. Սարգսյան - ՀՀ քաղաքաշինության նախարար» բառերով.

2) «Ռ. Ալավերդյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ռ. Ալավերդյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի գլխավոր խորհրդական» բառերով:

i

7. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի սեպտեմբերի 29-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 943-Ա որոշման հավելվածում «Ռ. Ալավերդյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ռ. Ալավերդյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի գլխավոր խորհրդական» բառերով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
12.04.2016
N 276-Ա
Որոշում