Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ ...

 

 

600.0054.040416

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «04»        04            2016 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60016111

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 մարտի 2016 թվականի N 54-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 527-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «զ» ենթակետը, 21-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի օգոստոսի 26-ի «Սիրողական ռադիոօպերատորների թույլտվությունների դասակարգման և տրամադրման, սիրողական ռադիոկայանների գրանցման, տեղադրման և օգտագործման կանոններն ու որակավորման չափանիշներին սիրողական ռադիոօպերատորների համապատասխանությունն ստուգելու կարգը հաստատելու մասին» N 527-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածում` սիրողական ռադիոօպերատորների թույլտվությունների դասակարգման և տրամադրման կանոններում (այսուհետ` Կանոններ), կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

1) Կանոնների 40-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«40. Հանձնաժողովը Թույլտվության կասեցման կամ դադարեցման գործընթաց նախաձեռնելու դեպքում հարուցում է վարչական վարույթ և առաջնորդվում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներով` բացառությամբ սույն կանոնների 42-րդ կետում նախատեսված դեպքի:».

i

2) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 42-րդ և 43-րդ կետերով.

«42. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված դեպքում Հանձնաժողովը, առանց վարչական վարույթ հարուցելու, անմիջապես ընդունում է Թույլտվությամբ տրամադրված ռադիոհաճախականությունների օգտագործման արգելման մասին որոշում, որն ուժի մեջ է մտնում Թույլտվություն ունեցող անձին այն պատշաճ ձևով հանձնելու պահից: Եթե տրամադրված ռադիոհաճախականությունների օգտագործման արգելման մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովը չի ընդունում Թույլտվությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին որոշում, ապա Թույլտվությամբ տրամադրված ռադիոհաճախականությունների օգտագործման արգելման մասին որոշումը համարվում է անվավեր:

43. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված հիմքով Թույլտվությունը կասեցվում է առավելագույնը 3 ամիս ժամկետով: Եթե նշված ժամանակահատվածում չեն վերանում Թույլտվության կասեցման հիմքերը, ապա Հանձնաժողովն ընդունում է Թույլտվության դադարեցման մասին որոշում:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
23.03.2016
N 54-Ն
Որոշում