Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄՈՒՏՔ ԳՈՐԾՈՂ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄՈՒՏՔ ԳՈՐԾՈՂ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ...

08.09.1998 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   27.04.1993  -ից մինչեւ   08.09.1998  -ը:
 

(ուժը կորցրել է 08.09.98 ՆՀ-115 հրամանագիր)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾՈՂ
ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԲԱՇԽՄԱՆ ԿՈՈՐԴԻՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՅԴ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետությունում մուտք գործող մարդասիրական օգնության հաշվառման և բաշխման աշխատանքների կանոնակարգման անհրաժեշտությունից, նպատակ ունենալով ապահովել դրանց իրականացման լայն հրապարակայնությունը, պետական համապատասխան վերահսկողություն սահմանել մարդասիրական օգնության կազմակերպման նկատմամբ և հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 1991 թվականի դեկտեմբերի 31-ի թ. 665 կարգադրությամբ, հասարակական ու կրոնական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ստեղծվել և գործում է մարդասիրական օգնության կազմակերպման կենտրոնական հանձնաժողով, որոշում եմ.

i

1. Հայաստանի Հանրապետությունում մուտք գործող ամբողջ մարդասիրական օգնությունը հաշվառել և բաշխումը կազմակերպել վերոհիշյալ հանձնաժողովի միջոցով կամ նրա անմիջական վերահսկողությամբ, համաձայնեցնելով այդ աշխատանքների իրականացումը օգնություն տրամադրող և ստացող սուբյեկտների, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի փետրվարի 13-ի թ. 42 որոշման շրջանակներում` նաև Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ:

2. Հանձնարարել հանձնաժողովին`

երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետություն մուտք գործող մարդասիրական օգնության (անկախ օգնության բնույթից և տրամադրող սուբյեկտից) հաշվառման, բաշխման կոորդինացման և այդ աշխատանքների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կարգը.

պարբերաբար լուսաբանել հանձնաժողովի աշխատանքը մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով` ապահովելով կատարված աշխատանքների վերաբերյալ համապատասխան տեղեկատվության հաղորդումը նաև մարդասիրական օգնություն տրամադրող սուբյեկտներին:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

հանձնաժողովի օգտագործմանը հանձնել մարդասիրական օգնության ստացման, բաշխման և այդ աշխատանքների վերահսկման կազմակերպման համար անհրաժեշտ սարքավորումներ, պահեստային տարածքներ, փոխադրամիջոցներ և այլ գույք.

հանձնաժողովի կազմում ընդգրկել նաև Հայ բարեգործական ընդհանուր միության «Հայկական համագումար» և «Հայ օգնության խաչ» կազմակերպությունների, «Ազնավուրը Հայաստանի համար» ֆոնդի, ինչպես նաև կանանց հանրապետական խորհրդի ներկայացուցիչներին.

սեղմ ժամկետում քննության առնել պատգամավորների շրջանային ու քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին առընթեր համանման հանձնաժողովներ ստեղծելու անհրաժեշտության հարցը.

եռամսյակը մեկ քննարկել հանձնաժողովի կատարած աշխատանքը և արդյունքների մասին զեկուցել Հայաստանի Հանրապետության նախագահին

քննության առնել և երկշաբաթյա ժամկետում սահմանել Հայաստանի Հանրապետությունում բարեգործական կազմակերպությունների արտոնագրման միասնական կարգ` այդ աշխատանքների հատուկ կանոնակարգման ու դրանց նկատմամբ անհրաժեշտ պետական վերահսկողություն ապահովելու նպատակով:

4. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` մարդասիրական օգնության մուտքը Հայաստանի Հանրապետություն ապահովել միայն մարդասիրական օգնության կազմակերպման կենտրոնական հանձնաժողովի համաձայնությամբ:

 

27 ապրիլի 1993 թ.

ՆՀ-224

 

 

pin
ՀՀ Նախագահ
27.04.1993
N ՆՀ-224
Հրամանագիր