Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՆՎԱԳ ՆՊԱՍՏՆԵՐ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՆՎԱԳ ՆՊԱՍՏՆԵՐ ՎՃԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

09.04.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   20.12.1993  -ից մինչեւ   09.04.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 05.04.18 ՆՀ-226-Ն հրամանագիր)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ
ՄԻԱՆՎԱԳ ՆՊԱՍՏՆԵՐ ՎՃԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով սպառողական շուկայում ստեղծված ծանր իրավիճակը, որոշում եմ.

1. Բյուջետային հատկացումների հաշվին, դեկտեմբեր ամսին ստացած եկամտի չափով, միանվագ նպաստ վճարել բնակչության հետևյալ կատեգորիաներին`

- բյուջետային հիմնարկներում աշխատողներին` ամսական աշխատավարձի չափով.

- աշխատանքային կենսաթոշակ ստացող թոշակառուներին` աշխատանքային կենսաթոշակի չափով.

- ծերության և հաշմանդամության սոցիալական կենսաթոշակ ստացող թոշակառուներին, ինչպես նաև հաշմանդամ ճանաչված մինչև 16 տարեկան երեխաներին` համապատասխան սոցիալական կենսաթոշակի չափով.

- խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով աշխատողներին պատճառված վնասի փոխհատուցման գումարներ ստացողներին` փոխհատուցման գումարի չափով.

- կերակրողին կորցնելու կապակցությամբ սոցիալական կենսաթոշակ ստացող երեխաներին` համապատասխան սոցիալական կենսաթոշակի և յուրաքանչյուր երեխայի համար տրվող փոխհատուցման գումարի չափով.

- կերակրողին կորցնելու կապակցությամբ սոցիալական կենսաթոշակ ստացող ընտանիքի յուրաքանչյուր անաշխատունակ անդամին` տվյալ սոցիալական կենսաթոշակի չափով.

- կենսաթոշակ ստացող Հայաստանի Հանրապետության զինծառայողներին` սահմանված կենսաթոշակի չափով.

- բուհերի ուսանողներին, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների և 10 ամսից պակաս ուսուցման տևողությամբ պրոֆեսիոնալ տեխնիկական ուսումնարանների սովորողներին` համապատասխան կրթաթոշակի կամ ակադեմիական արձակուրդում գտնվելու ժամանակաշրջանում վճարվող նպաստի չափով.

- ասպիրանտներին և դոկտորանտներին` համապատասխան կրթաթոշակի չափով.

- տարբեր տեսակների նպաստներ ստացող բոլոր երեխաներին` երեխաների համար տրվող ամենամսյա նպաստի չափով.

- մինչև երեխայի 2 տարին լրանալը նրան խնամելու համար մասնակի վճարովի արձակուրդում գտնվող մայրերին` երեխային խնամելու համար տրվող նպաստի չափով.

- գործազուրկի կարգավիճակ ստացած քաղաքացիներին` գործազրկության նպաստի չափով.

- մինչև 17 տարեկան / սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարեկան / երեխաներ ունեցող միայնակ մայրերին` նրանց տրվող ամենամսյա նպաստի չափով.

- Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված սպայական և ենթասպայական կազմին` պարենամթերքի փոխհատուցման ամսական գումարի չափով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ապահովել համապատասխան միջոցներ մինչև 1993 թվականի դեկտեմբերի 31-ը սույն հրամանագրի 1-ին կետում նշված բնակչության կատեգորիաների համար սահմանված միանվագ նպաստները վճարելու համար:

3. Առաջարկել պետական և ոչ պետական ձեռնարկություններին` աշխատողներին դեկտեմբեր ամսվա աշխատավարձի չափով միանվագ նպաստների վճարումը ապահովել ձեռնարկության սեփական եկամուտների հաշվին:

 

20 դեկտեմբերի 1993 թ.

ՆՀ-268

 

 

pin
ՀՀ Նախագահ
20.12.1993
N ՆՀ-268
Հրամանագիր