Սեղմել Esc փակելու համար:
«ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԴԵՊՔՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԴԵՊՔՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈ ...

 

 

041.0374.050516

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 մայիսի 2016 թվականի N 374-Ա

 

i

«ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԴԵՊՔՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ» ԹԵՄԱՅՈՎ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի N 46-Ն որոշման N 2 հավելվածի 2-րդ կետի`

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքում 2016 թվականի հունիսի 8-9-ը անցկացնել «Երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը և կազմակերպումը» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություն:

2. Սահմանել, որ «Երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը և կազմակերպումը» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժությունը ղեկավարում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը, իսկ մասնակցում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանը:

3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին`

1) նախապատրաստել «Երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը և կազմակերպումը» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժության անցկացման համար անհրաժեշտ փաստաթղթերը և ապահովել ուսումնավարժության անցկացումը` անհրաժեշտության դեպքում ներգրավելով սույն որոշման 2-րդ կետում չնշված այլ պետական կառավարման մարմինների.

2) «Երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը և կազմակերպումը» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժությանը պատրաստ լինելու նպատակով մեթոդական օգնություն ցուցաբերել սույն որոշման 2-րդ կետով ներգրավված մարմիններին:

4. Սույն որոշման 2-րդ կետով ներգրավված մարմինների ղեկավարներին`

1) ապահովել համապատասխան ներկայացուցիչների մասնակցությունը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքում 2016 թվականի հունիսի 8-9-ը «Երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը և կազմակերպումը» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժությանը.

2) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հետ ճշտել, անհրաժեշտության դեպքում լրամշակել ուժեղ երկրաշարժի դեպքում գործողությունների պլանը:

5. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` ըստ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացրած հայտերի` աջակցել «Երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը և կազմակերպումը» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժության տեսական և գործնական մասերի կազմակերպմանը և անցկացմանը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
05.05.2016
N 374-Ա
Որոշում