Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ ...

 

 

050.0043.130416

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «13»        04            2016 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05016120

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 մարտի 2016 թվականի թիվ 43-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի ԹԻՎ 68-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով բանկերի կողմից կատարվող երաշխիքային վճարների չափը ճշգրտել ըստ բանկերի կողմից իրականացվող գործունեության ռիսկայնության,

հիմք ընդունելով «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի փետրվարի 16-ի ««Երաշխիքային վճարները հաշվարկելու և բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին երաշխիքային վճարները հաշվարկելու, ավանդատուների թվի և հատուցման ենթակա գումարի վերաբերյալ հաշվետվության ներկայացման կարգը» հաստատելու մասին» թիվ 68-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ և Որոշմամբ հաստատված «Երաշխիքային վճարները հաշվարկելու և բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին երաշխիքային վճարները հաշվարկելու, ավանդատուների թվի և հատուցման ենթակա գումարի վերաբերյալ հաշվետվության ներկայացման կարգում» (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

i

1) Որոշման վերնագրում «ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐԻ ԹՎԻ ԵՎ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐԻ» բառերը փոխարինել «ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐԻ ԹՎԻ, ՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ» բառերով,

i

2) Որոշման 1-ին կետում և Կարգի 1.1. կետում «ավանդատուների թվի և հատուցման ենթակա գումարի» բառերը փոխարինել «ավանդատուների թվի, հատուցման ենթակա գումարի և բանկային ավանդների առավելագույն տոկոսադրույքների» բառերով,

i

3) Կարգի վերնագրում «ավանդատուների թվի հատուցման ենթակա գումարների» բառերը փոխարինել «ավանդատուների թվի, հատուցման ենթակա գումարի և բանկային ավանդների առավելագույն տոկոսադրույքների» բառերով,

4) Կարգը լրացնել 2.4 կետով` հետևյալ բովանդակությամբ.

i

«2.4 Այն դեպքում, երբ որևէ արտարժույթով արտահայտված ֆիզիկական անձանցից, այդ թվում` անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից ներգրավված բանկային ավանդի որևէ ժամանակային խմբի (խմբերի) առավելագույն տոկոսադրույքը գերազանցում է համապատասխան արտարժույթի համապատասխան ժամանակային խմբի համար Կենտրոնական բանկի կողմից հաշվարկված միջին առավելագույն տոկոսադրույքը, ապա բանկի կողմից հաջորդ հաշվետու ժամանակաշրջանի համար կատարվող պարբերական երաշխիքային վճարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

Բանաձև N 9

 

          Ամե1          Ամե2           Ամե3         Ամե4

Եվ =  ---- x 0.05 + ---- x 0.075 + ---- x 0.1 + ---- x 0.15

          100           100            100          100

          

(9), որտեղ

Եվ - եռամսյակի համար վճարվող պարբերական վճարն է,

Ամե1-ը, Ամե2-ը, Ամե3-ը և Ամե4-ը եռամսյակի ընթացքում բանկի բանկային ավանդների միջին օրական ցուցանիշներն են, որոնք հաշվարկվում են եռամսյակի յուրաքանչյուր օրվա վերջի դրությամբ բանկի հաշվեկշռում փաստացի հաշվառված բանկային ավանդների մնացորդների հանրագումարը բաժանելով տվյալ ժամանակահատվածի օրերի քանակի վրա: Ընդ որում`

Ամե1-ի հաշվարկին մասնակցում են ֆիզիկական անձանցից, այդ թվում` անհատ ձեռնարկատերերից, ներգրավված Հայաստանի Հանրապետության դրամով բանկային ավանդները և այն ժամանակային խմբում (խմբերում) ընդգրկված ֆիզիկական անձանցից, այդ թվում` անհատ ձեռնարկատերերից, ներգրավված արտարժութային բանկային ավանդները, որտեղ ներառվող ֆիզիկական անձանցից, այդ թվում` անհատ ձեռնարկատերերից, և իրավաբանական անձանցից ներգրավված արտարժութային բանկային ավանդի առավելագույն տոկոսադրույքը չի գերազանցում տվյալ ժամանակային խմբի (խմբերի) համար Կենտրոնական բանկի կողմից հաշվարկված միջին առավելագույն տոկոսադրույքը:

Ամե2-ի հաշվարկին մասնակցում են այն ժամանակային խմբում (խմբերում) ընդգրկված ֆիզիկական անձանցից, այդ թվում` անհատ ձեռնարկատերերից, ներգրավված արտարժութային բանկային ավանդները, որտեղ ներառվող ֆիզիկական անձանցից, այդ թվում` անհատ ձեռնարկատերերից, և իրավաբանական անձանցից ներգրավված բանկային ավանդի առավելագույն տոկոսադրույքը գերազանցում է տվյալ ժամանակային խմբի (խմբերի) համար Կենտրոնական բանկի կողմից հաշվարկված միջին առավելագույն տոկոսադրույքը ոչ ավելի, քան 15%-ով:

Ամե3-ի հաշվարկին մասնակցում են այն ժամանակային խմբում (խմբերում) ընդգրկված ֆիզիկական անձանցից, այդ թվում` անհատ ձեռնարկատերերից, ներգրավված արտարժութային բանկային ավանդները, որտեղ ներառվող ֆիզիկական անձանցից, այդ թվում` անհատ ձեռնարկատերերից, և իրավաբանական անձանցից ներգրավված բանկային ավանդի առավելագույն տոկոսադրույքը գերազանցում է տվյալ ժամանակային խմբի (խմբերի) համար Կենտրոնական բանկի կողմից հաշվարկված միջին առավելագույն տոկոսադրույքը 15%-ից 30%-ով:

Ամե4-ի հաշվարկին մասնակցում են այն ժամանակային խմբում (խմբերում) ընդգրկված ֆիզիկական անձանցից, այդ թվում` անհատ ձեռնարկատերերից, ներգրավված արտարժութային բանկային ավանդները, որտեղ ներառվող ֆիզիկական անձանցից, այդ թվում` անհատ ձեռնարկատերերից, և իրավաբանական անձանցից ներգրավված բանկային ավանդի առավելագույն տոկոսադրույքը գերազանցում է տվյալ ժամանակային խմբի (խմբերի) համար Կենտրոնական բանկի կողմից հաշվարկված միջին առավելագույն տոկոսադրույքը 30%-ով և ավելի:»,

i

5) Կարգի գլուխ 3-ի վերնագրում «ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐԻ ԹՎԻ ԵՎ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» բառերը փոխարինել «ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐԻ ԹՎԻ, ՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» բառերով,

6) Կարգի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«3. Բանկերը յուրաքանչյուր եռամսյակ Կենտրոնական բանկին հաշվետվություն են ներկայացնում երաշխիքային վճարները հաշվարկելու, ավանդատուների թվի, հատուցման ենթակա գումարի և բանկային ավանդների առավելագույն տոկոսադրույքների վերաբերյալ` սույն կարգի հավելված 1-ով սահմանված ձևով: Հաշվետվությունը բաղկացած է չորս աղյուսակից: Հաշվետվությունը լրացվում է հազար դրամ չափման միավորով` բացառությամբ Աղյուսակ 4-ի:»,

7) Կարգը լրացնել 3.4 և 3.5 կետերով` հետևյալ բովանդակությամբ.

i

«3.4. Աղյուսակ 4-ում ներկայացվում են բանկերի կողմից հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ֆիզիկական անձանցից, այդ թվում` անհատ ձեռնարկատերերից, և իրավաբանական անձանցից արտարժույթով ներգրավված և (կամ) երկարաձգված (վերանայված) բանկային ավանդների առավելագույն տոկոսադրույքները` ըստ առանձին արժույթների և ժամանակային խմբերի: Տոկոսադրույքները ներկայացվում են ստորակետից հետո երկու նիշի ճշտությամբ:

Սույն կետով սահմանված առավելագույն տոկոսադրույքը բանկային ավանդի պայմանագրով սահմանված տոկոսադրույքից և արդյունավետ տոկոսադրույքից առավելագույնն է:

Սույն կետով սահմանված բանկային ավանդի արդյունավետ տոկոսադրույքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

                             N        Kn

                            ---    --------

                       A =  \           Dn   

                            /___  (1+I) ---

                             n=1        365

 

որտեղ`

I- բանկային ավանդի արդյունավետ տոկոսադրույքն է,

A- բանկային ավանդի սկզբնական գումարն է,

ո- բանկային ավանդի դիմաց դրամական հոսքերի հերթական համարն է,

N- բանկային ավանդի դիմաց դրամական հոսքերի վերջին համարն է,

Kո- բանկային ավանդի ներդրման պահին և (կամ) գործողության ընթացքում (ավարտին) ներդրված բանկային ավանդի և (կամ) կապիտալացված տոկոսագումարների և (կամ) ներդրված բանկային ավանդի դիմաց այլ վճարների (բոնուսներ, պարգևավճարներ, այլ վճարներ), առկայության դեպքում նաև պարտադիր վճարների հոսքերն են,

Dո- ավանդի ներդրման օրվանից մինչև ավանդի դիմաց հերթական ո-երորդ դրամական հոսքի իրականացումը (իրականացման օրը ներառյալ) ընկած ժամանակահատվածում առկա օրերի թիվն է: Այն դեպքում, երբ ավանդի դիմաց կատարվող դրամական հոսքը (հոսքերը) իրականացվել է (են) ավանդի ներդրման պահին, ապա D1=0:

3.5. Սույն կարգի 2.4. կետով սահմանված պարբերական երաշխիքային վճարի հաշվարկման նպատակով Կենտրոնական բանկը յուրաքանչյուր արտարժույթով արտահայտված բանկային ավանդների յուրաքանչյուր ժամանակային խմբի համար հաշվարկում է միջին առավելագույն տոկոսադրույքը: Կենտրոնական բանկը միջին առավելագույն տոկոսադրույքի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է բանկերին մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա վերջին աշխատանքային օրը:

Կենտրոնական բանկի կողմից հաշվարկված միջին առավելագույն տոկոսադրույքը բանկերի կողմից ըստ առանձին արժույթների յուրաքանչյուր ժամանակային խմբում ներառվող ֆիզիկական անձանցից, այդ թվում` անհատ ձեռնարկատերերից, և իրավաբանական անձանցից ներգրավված բանկային ավանդների առավելագույն տոկոսադրույքների միջին թվաբանականն է:»,

8) Կարգը լրացնել 4.4 կետով` հետևյալ բովանդակությամբ.

i

«4.4 Եթե բանկում ավանդատուի ավանդը ձևավորվել է բանկի` մեկ կամ մի քանի բանկերի միանալու դեպքում, ապա բանկը տվյալ ավանդատուի երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարի հաշվարկը կատարելիս յուրաքանչյուր միացող բանկում տվյալ ավանդատուին պատկանող բոլոր ավանդները դիտում է որպես առանձին բանկային ավանդ: Ընդ որում` միացման արդյունքում ձևավորված ժամկետային ավանդների գծով բանկը երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկում է առանձին` մինչև ավանդի պայմանագրով սահմանված ժամկետի ավարտը, իսկ ցպահանջ կամ ժամկետային ավանդից բացի ավանդի ժամկետի վերաբերյալ այլ պայմանով ավանդների գծով` միացման պայմանագիրը օրենքով սահմանված կարգով Կենտրոնական բանկի կողմից հաստատվելու և գրանցվելու պահից մեկ տարվա ընթացքում: Սահմանված մեկ տարին կամ ավանդի պայմանագրով սահմանված ժամկետը լրանալու պահից այդ ավանդները դիտվում են որպես մեկ ավանդ, և բանկում միևնույն ավանդատուին պատկանող բոլոր ավանդների գծով հաշվարկվող երաշխավորված ավանդի հատուցման գումարը հաշվարկվում է սույն կարգի 4.1-րդ, 4.2-րդ և 4.3-րդ կետերի համաձայն:»,

i

9) Կարգի Հավելված 1-ով սահմանված հաշվետվության վերնագրում «հատուցման ենթակա գումարի» բառերից հետո լրացնել «և բանկային ավանդների առավելագույն տոկոսադրույքների» բառերը,

10) Կարգի Հավելված 1-ում` «Բանկի վարչության նախագահ» բառերից առաջ լրացնել նոր Աղյուսակ 4` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված 1

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2016 թվականի մարտի 15-ի

թիվ 43-Ն որոշման

 

«Աղյուսակ 4

 

._______________________________________________________________.

|Ժամկետայ-|Ցպահանջ, |91-180 օր|181-365 օր|366 օրից |3 տարուց    |

|նություն |անժամկետ |ժամկետայ-|ժամկետայ- |մինչև    |ավելի       |

|---------|և  մինչև |նություն |նություն  |3 տարի   |ժամկետայ-   |

|Արժույթի |90 օր    |ունեցող  |ունեցող   |ժամկետայ-|նություն    |

|ISO կոդ  |ժամկետայ-|բանկային |բանկային  |նություն |ունեցող     |

|         |նություն |ավանդների|ավանդների |ունեցող  |բանկային    |

|         |ունեցող  |առավելա- |առավելա-  |բանկային |ավանդների   |

|         |բանկային |գույն    |գույն     |ավանդների|առավելագույն|

|         |ավանդների|տոկոսա-  |տոկոսա-   |առավելա- |տոկոսա-     |

|         |առավելա- |դրույքը  |դրույքը   |գույն    |դրույքը (%) |

|         |գույն    |(%)      |(%)       |տոկոսա-  |            |

|         |տոկոսա-  |         |          |դրույքը  |            |

|         |դրույքը  |         |          |(%)      |            |

|         |(%)      |         |          |         |            |

|_________|_________|_________|__________|_________|____________|

|_________|_________|_________|__________|_________|____________|

|_________|_________|_________|__________|_________|____________|

|_________|_________|_________|__________|_________|____________|

|_________|_________|_________|__________|_________|____________|

._______________________________________________________________.

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
15.03.2016
N 43-Ն
Որոշում