Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ...

01.07.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.06.2016  -ից մինչեւ   01.07.2022  -ը:
 

 

010.0084.070616

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2016 թվականի մայիսի 16-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

i

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 107-րդ հոդվածի 7-րդ կետում «215-րդ հոդվածով» բառերը փոխարինել «215.1-ին հոդվածի 7-րդ մասով» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 190-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «235-249» թվերից հետո լրացնել «(բացառությամբ 235.1 հոդվածի)» բառերով, իսկ «251-298» թվերից հետո` «(բացառությամբ 267.1 հոդվածի)» բառերով.

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 188, 189, 193, 194, 202, 203, 205 (բացառությամբ մաքսային իրավահարաբերություններին վերաբերող հանցագործության), 207-211 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են քննչական կոմիտեի կամ հարկային մարմինների քննիչները: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 205 հոդվածով նախատեսված` մաքսային իրավահարաբերություններին վերաբերող հանցագործության վերաբերյալ գործերով նախաքննությունը կատարում են ազգային անվտանգության կամ մաքսային մարմինների քննիչները:».

3) 4-րդ մասի «215 հոդվածով նախատեսված հանցագործության» բառերը փոխարինել «215.1, 215.2, 235.1 և 267.1 հոդվածներով նախատեսված հանցագործությունների» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «215-րդ հոդվածով» բառերը փոխարինել «215.1-ին հոդվածի 7-րդ մասով» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

7 հունիսի 2016 թվականի

ՀՕ-84-Ն

 

 

pin
ՀՀ 16.05.2016
N ՀՕ-84-Ն օրենք