Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ Բ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՎ ...

 

 

117.0094.240516

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «24»        05            2016 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11716161

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

18 մայիսի 2016 թվականի N 94-Ն

 

i

ՊԵՏԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱԴՈՆՑ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 6/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻՑ ԲՆԱԿԱՐԱՆ ԳՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԻ ԵՎ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 182-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 8-րդ և 11-րդ կետերի`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի թիվ 6/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան գնելու ցանկություն ունեցող պետական ծառայողների կողմից ներկայացվող դիմում-հայտի ձևը` համաձայն N 1 հավելվածի:

2. Սույն հրամանի 1-ին կետով նշված դիմում-հայտերի ներկայացման վերջնաժամկետ սահմանել 2016 թվականի հունիսի 15-ը` ժամը 18:00:

3. Հաստատել գերատեսչությունների կողմից ՀՀ քաղաքաշինության նախարարություն ներկայացվող գերատեսչական տեղեկանքի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

4. Սույն հրամանի 3-րդ կետում նշված գերատեսչական տեղեկանքների ներկայացման վերջնաժամկետ սահմանել 2016 թվականի հունիսի 17-ը` ժամը 18:00:

 

Հավելված N 1

ՀՀ քաղաքաշինության նախարարի

2016 թվականի մայիսի 18-ի

N 94-Ն հրամանի

 

._______.

|N_____ |           _____________________________ աշխատակազմի ղեկավար

|       |           (Գերատեսչության անվանումը)

|       |        պարոն/տիկին _____________________________________ -ին

._______.                (աշխատակազմի ղեկավարի անունը և  ազգանունը)

__________________________________________ -ից

(Դիմում-հայտ ներկայացնողի անուն, ազգանուն)

 

ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏ

 

պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի

(այսուհետ` Ծրագիր) շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական

շրջանի Ադոնց փողոցի թիվ 6/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան

շենքային համալիրից բնակարան գնելու

 

.__________________________________________________________________.

|Ծառայողի |Ծառայողի|Ծառայողի|Ծառայողի|Ծառայողի|Ծառայողի |Ծառայողի  |

|անունը,  |ընտանիքի|պաշտոնը,|անձնագ- |էլեկտրո-|հեռախոսա-|կողմից    |

|ազգանունը|կազմը   |աշխատան-|րային   |նային   |համարը   |ակնկալվող |

|և  հայրա-|        |քային   |տվյալ-  |հասցեն  |         |բնակարան- |

|նունը    |        |ստաժը   |ները    |        |         |ների      |

|         |        |        |        |        |         |սենյակների|

|         |        |        |        |        |         |թիվը      |

|_________|________|________|________|________|_________|__________|

|         |        |        |        |        |         |          |

.__________________________________________________________________.

 

Սույն դիմում-հայտին կից ներկայացնում եմ`

1. աշխատանքային գրքույկի պատճենը` կազմված ___ էջից,

2. ընտանիքի անդամների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները` կազմված ___ էջից,

3. ամուսնության, ամուսնալուծության, հայրության ճանաչման վկայականների պատճենները` կազմված ___ էջից,

4. Ծրագրի վարկատու կազմակերպության գրավոր համաձայնությունը` Ծառայողի և (կամ) Ծառայողի ընտանիքի անդամին կոնկրետ սահմանաչափով վարկի տրամադրման պատրաստակամության մասին` կազմված ___ էջից:

Սույն դիմում-հայտով հայտնում եմ, որ ցանկություն ունեմ մասնակցելու Ծրագրի շրջանակներում բնակարանների ձեռքբերման գործընթացին, ծանոթացել եմ ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 182-Ն որոշմամբ սահմանված պայմաններին և սույն դիմում-հայտը ներկայացնելով` ընդունում եմ ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 182-Ն որոշման 1-ին կետով հաստատված Հավելվածով նախատեսված քաղաքացիաիրավական հարաբերությունների պետության առաջարկած պայմանները` ներառյալ տուգանային պատասխանատվության պայմանները:

Մենք` ներքոստորագրյալներս, հավաստում ենք, որ սույն դիմում-հայտով և դիմում-հայտին կից ներկայացվող բոլոր տվյալները համապատասխանում են իրականությանը:

 

_________________________________________________________________

                  (Դիմում-հայտը ներկայացնելու ամսաթիվը)

_________________________________________________________________

(Դիմում-հայտը ներկայացնողի անուն, ազգանուն, ստորագրություն)

_________________________________________________________________

           (Ծառայողի Ընտանիքի անուն, ազգանուն, ստորագրություն)

 

Դիմումն ընդունեց` _________________________________________________

(Դիմումն ընդունողի անուն, ազգանուն, հայրանուն,

ստորագրություն)

 

---------------------------------------------------------------------

 

    Ներկայացվել է դիմում _______________________-ի կողմից     ._______.

(Դիմում-հայտը ներկայացնողի           |N_____ |

անուն, ազգանուն)                     |       |

Ստացվել է _______________________________________ կողմից  |       |

              (Դիմումն ընդունողի անուն, ազգանուն, հայրանուն,  ._______.

                         ստորագրություն)                      

 

«____» ____________201 թ.

 

Հավելված թիվ 1-ի լրացման ուղեցույց

 

1. «Ծառայողի անունը, ազգանունը և հայրանունը» սյունակում լրացվում է Ծրագրի շրջանակներում բնակարան գնելու ցանկություն ունեցող անձի անունը, ազգանունը և հայրանունը:

2. «Ծառայողի ընտանիքի կազմը» սյունակում լրացվում է ծառայողի հետ ազգակցական կապ ունեցող անձի անունը, ազգանունը և ազգակցական կապը: Ծրագրի շրջանակներում ծառայողի ընտանիքի անդամ են համարվում ծառայողի ամուսինը, երեխաները և ծնողները: Ծառայողի համաձայնության դեպքում նրա ընտանիքի կազմում կարող են ներառվել նաև այլ ազգականներ, ովքեր պատրաստ են ծառայողի բնակարանի ձեռքբերման համար մասնակցել գնման ֆինանսավորմանը` ներառյալ հիփոթեքային վարկի միջոցով:

3. «Ծառայողի պաշտոնը, աշխատանքային ստաժը» սյունակում լրացվում է դիմում-հայտ ներկայացնելու պահին Ծառայողի այն պաշտոնը և աշխատանքային ստաժը, որը բավարարում է ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 182-Ն որոշման 1-ին կետով հաստատված Հավելվածի 2-րդ կետով պահանջվող` Ծրագրի շահառու դառնալու հավակնելու պայմաններին:

4. «Ծառայողի անձնագրային տվյալներ» սյունակում լրացվում է Ծառայողի անձնագրի սերիան, ում կողմից և երբ է տրվել, հաշվառման հասցեն, փաստացի բնակության վայրի հասցեն:

5. «Էլեկտրոնային հասցե» սյունակում լրացվում է Ծառայողի էլեկտրոնային հասցեն: Ծրագրի շրջանակներում ծանուցումներն իրականացվելու են ծառայողի կողմից նշվող էլեկտրոնային հասցեի միջոցով, որի դեպքում համարվելու են պատշաճ կատարված:

6. «Հեռախոսահամար» սյունակում լրացվում է Ծառայողի աշխատանքային և անձնական հեռախոսահամարները (բջջային և քաղաքային):

7. «Ծառայողի կողմից ակնկալվող բնակարանների սենյակների թիվը» սյունակում լրացվում է այն բնակարանի սենյակների թիվը, որը ցանկանում է ձեռ քբերել Ծառայողը: Բնակարանի սենյակների թվի ընտրությունը կարող է կատարվել մեկից մինչև չորս սենյակների միջև:

8. Ծրագրի վարկատու կազմակերպության գրավոր համաձայնությունը դիմում-հայտին կցվում է այն դեպքում, երբ առկա է վարկատու կազմակերպության գրավոր համաձայնությունը Ծառայողի և (կամ) Ծառայողի ընտանիքի անդամին կոնկրետ սահմանաչափով վարկի տրամադրման պատրաստակամության մասին:

9. Ծառայողի ընտանիքի կազմում գտնվող ազգականը դիմում-հայտը ստորագրում է այն դեպքում, երբ նա պատրաստ է ծառայողի բնակարանի ձեռքբերման համար մասնակցել գնման ֆինանսավորմանը` ներառյալ հիփոթեքային վարկի միջոցով:

 

Հավելված N 2

ՀՀ քաղաքաշինության նախարարի

2016 թվականի մայիսի 18-ի

N 94-Ն հրամանի

 

ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ

 

պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի

շրջանակներում բնակարան գնելու պայմաններին բավարարող հավակնորդների

վերաբերյալ

 

_____________________________________

                       (Գերատեսչության անվանումը)

 

Աղյուսակ 1:

 

._______________________________________________________________.

|Բնակարան գնելու հավակնորդների|Հավակնորդների ընդհանուր թիվը` ըստ|

|ընդհանուր թիվը` ըստ անձի     |սենյակների                       |

|                             |_________________________________|

|                             |Մեկ     |Երկու  |Երեք    |Չորս   |

|_____________________________|________|_______|________|_______|

|                             |        |       |        |       |

._______________________________________________________________.

 

Աղյուսակ 2:

 

.__________________________________________________________________.

|Հավակ-   |Հավակ-  |Հավակ-  |Հավակ-   |Հավակ-  |Հավակ-   |Հավակ-   |

|նորդի    |նորդի   |նորդի   |նորդի    |նորդի   |նորդի    |նորդի    |

|անունը,  |ընտանիքի|պաշտոնը,|անձնագ-  |էլեկտրո-|հեռախոսա-|կողմից   |

|ազգանունը|կազմը   |աշխատան-|րային    |նային   |համարը   |ակնկալվող|

|և  հայրա-|        |քային   |տվյալները|հասցեն  |         |բնակարան-|

|նունը    |        |ստաժը   |         |        |         |ների     |

|         |        |        |         |        |         |սենյակ-  |

|         |        |        |         |        |         |ների     |

|         |        |        |         |        |         |թիվը     |

|_________|________|________|_________|________|_________|_________|

|         |        |        |         |        |         |         |

.__________________________________________________________________.

 

Սույն տեղեկանքին կից ներկայացվում են հավակնորդների կողմից ներկայացված դիմում-հայտերը և դրանց կից փաստաթղթերը:

 

________________________________

                                          (Տեղեկանքը կազմելու ամսաթիվը)

                   ______________________________________________________

                   (Գերատեսչության աշխատակազմի ղեկավարի անունը, ազգանունը,

                                     ստորագրությունը)

                      Կ.Տ.

 

 

pin
Քաղաքաշինության կոմիտե /նախկին նախ
18.05.2016
N 94-Ն
Հրաման