Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԻԳԻԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԻԳԻԵՆԻԿ ՀԱԿԱՀԱՄԱՃ ...

 

 

040.0599.130616

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 հունիսի 2016 թվականի N 599-Ա

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԻԳԻԵՆԻԿ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Հիգիենիկ հակահամաճարակային ծառայություն» պետական հիմնարկ (այսուհետ` ծառայություն):

2. Ծառայության գտնվելու վայրն է Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Արշակունյաց 73 ա:

3. Սահմանել, որ ծառայության`

1) գործունեության նպատակը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում (այսուհետ` զինված ուժեր) վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման ապահովումն է,

2) խնդիրներն են`

ա. զինծառայողների առողջության պահպանումը և հիվանդությունների կանխարգելումը,

բ. զինված ուժերում վարակիչ և ոչ վարակիչ զանգվածային հիվանդությունների, թունավորումների կանխարգելման նպատակով հիգիենիկ և հակահամաճարակային համալիր միջոցառումների իրականացումը,

գ. զինված ուժերում կենսաապահովության և կենսաանվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացումը.

3) գործառույթներն են`

ա. զինված ուժերի անձնակազմի շրջանում զանգվածային անընկալության ապահովմանը և օրգանիզմի վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցության նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացումը,

բ. զինված ուժերում համաճարակների, բռնկումների, թունավորումների և զինծառայողների առողջության անվտանգությանն սպառնացող այլ իրավիճակներին պատրաստվածության և արձագանքման ապահովումը,

գ. զինված ուժերում վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածության, համաճարակաբանության և ռիսկի գործոնների դիտարկումների, վերլուծությունների, ուսումնասիրությունների իրականացումը, ռիսկի խմբերի բացահայտումը, ներհոսպիտալային վարակների հայտնաբերման և կանխարգելմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների իրականացումը, ներհոսպիտալային վարակների համաճարակաբանական հսկողության համակարգի ապահովումը,

դ. օրենքով սահմանված կարգով զինված ուժերում սանիտարահիգիենիկ փորձաքննության, զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայման վայրերում, ինչպես նաև դաշտային պայմաններում զորքերի տեղաբաշխման շրջանների շրջակա միջավայրի գործոնների լաբորատոր հետազոտությունների իրականացումը և եզրակացությունների տրամադրումը,

ե. խաղաղապահ և այլ առաքելության մեկնող անձնակազմի կանխարգելիչ պատվաստումների կազմակերպումը,

զ. օրենքով սահմանված կարգով բժշկական ավագ և միջին մասնագիտական կրթության, ավագ և միջին բուժանձնակազմի շարունակական մասնագիտական զարգացման գործընթացին մասնակցությունը,

է. օրենքով սահմանված կարգով կրտսեր բուժաշխատողներին անհրաժեշտ հմտությունների և փորձի փոխանցումը,

ը. հետազոտական, գիտական և փորձարարական աշխատանքների իրականացումը, գիտահետազոտական և գիտակրթական նորարարական մեթոդների ներմուծումն ու կիրառումը:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում.

1) հաստատել հիմնարկի կանոնադրությունը և կառուցվածքը, անձնակազմի թիվը, հանձնվող (ամրացվող) գույքի, այդ թվում` զենքի և ռազմամթերքի կազմը, դրա օգտագործման կարգը,

2) ապահովել հիմնարկի պետական հաշվառումը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.06.2016
N 599-Ա
Որոշում