Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԱՅ ...

 

 

040.0627.170616

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 հունիսի 2016 թվականի N 627-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂՆԵՐԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասը և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ և 5(1) մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի համայնքի Դիլիջան քաղաքային բնակավայրի վարչական տարածքում (այսուհետ` Դիլիջան քաղաքային բնակավայր) ինքնակամ կառուցված ոչ բնակելի տարածքների կառուցապատողներին անհատական ծանուցման կարգը` համաձայն հավելվածի:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի համայնքի ղեկավարին`

1) միջոցներ ձեռնարկել Դիլիջան քաղաքային բնակավայրում գտնվող և մինչև «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ուժի մեջ մտնելն ինքնակամ կառուցված ոչ բնակելի տարածքների հայտնաբերման ուղղությամբ.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված ինքնակամ կառուցված ոչ բնակելի տարածքների կառուցապատողներին սույն որոշմամբ հաստատված կարգով անհատական ծանուցել ինքնակամ կառուցված ոչ բնակելի տարածքների օրինականացման արգելքի մասին` մինչև Դիլիջան քաղաքային բնակավայրի գլխավոր հատակագծի (ներառյալ կառուցապատման համար նախատեսվող տարածքների առանձնացումը) և գոտիավորման նախագծի (նախագծերի) հաստատումը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`

1) մեկամսյա ժամկետում Դիլիջանի համայնքի ղեկավարին տրամադրել Դիլիջան քաղաքային բնակավայրում գտնվող և մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը հաշվառված ու չօրինականացված ինքնակամ կառուցված ոչ բնակելի տարածքների մասին տեղեկատվությունը (շինության հասցեն, զբաղեցրած հողամասի և շինության մակերեսները, հարկայնությունը, ավարտվածության աստիճանը, հաշվառման ամսաթիվը, կառուցապատողի` ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, առկայության դեպքում նաև հայրանունը, իսկ իրավաբանական անձանց դեպքում` անվանումը).

2) մինչև Դիլիջան քաղաքային բնակավայրի գլխավոր հատակագիծը (ներառյալ կառուցապատման համար նախատեսվող տարածքների առանձնացումը) և գոտիավորման նախագիծը (նախագծերը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատվելը` գույքի նկատմամբ իրականացվող գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման ժամանակ Դիլիջան քաղաքային բնակավայրում հայտնաբերված ինքնակամ կառուցված ոչ բնակելի տարածքների մասին տեղեկատվությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել Դիլիջանի համայնքի ղեկավարին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2016 թվականի հունիսի 9-ի

N 627-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂՆԵՐԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Դիլիջան քաղաքային բնակավայրում ինքնակամ կառուցված ոչ բնակելի տարածքների կառուցապատողներին անհատական ծանուցման հետ կապված հարաբերությունները:

2. Դիլիջանի համայնքի ղեկավարը Դիլիջան քաղաքային բնակավայրում մինչև 2015 թվականի օգոստոսի 1-ը ինքնակամ կառուցված ոչ բնակելի տարածքների վերաբերյալ տվյալները ստանալուց կամ ինքնակամ կառուցված ոչ բնակելի տարածքները հայտնաբերելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում ինքնակամ կառուցապատում իրականացնողներին անհատապես ծանուցում է «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջների մասին` համաձայն ձևի:

3. Սույն կարգով նախատեսված ծանուցումն իրականացվում է`

1) ինքնակամ կառուցված ոչ բնակելի տարածքի կառուցապատողի հաշվառման վայրի հասցեով, իսկ իրավաբանական անձի դեպքում` գտնվելու վայրի հասցեով` պատվիրված նամակով.

2) առաքմամբ` առձեռն հանձնմամբ` ծանուցողի իրավասու անձի միջոցով:

4. Սույն կարգով նախատեսված ծանուցումը համարվում է պատշաճ ձևով հանձնված, եթե այն առձեռն հանձնվել է ինքնակամ կառուցված ոչ բնակելի տարածքի կառուցապատողին` ստանալու մասին ստորագրությամբ կամ ուղարկվել պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ:

 

Ձև

 

____ _________________ 20____թ.

 

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

 

Տրվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի համայնքի Դիլիջան քաղաքային բնակավայրի վարչական տարածքում մինչև 2015 թվականի օգոստոսի 1-ը ինքնակամ կառուցված ոչ բնակելի տարածքի կառուցապատող

 

___________________________________________________________________-ին

(կառուցապատողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի անվանումը)

 

._____________________________________________________________________.

|NN |Ինքնակամ կառուցված ոչ բնակելի  |Ինքնակամ կառուցված ոչ բնակելի    |

|ը/կ|տարածքի հասցեն, հասցեի         |տարածքի համառոտ բնութագրումը     |

|   |բացակայության դեպքում` գտնվելու|(զբաղեցրած հողամասի և  շինության |

|   |վայրի համառոտ նկարագրությունը  |մոտավոր մակերեսները,             |

|   |                               |հարկայնությունը, ավարտվածության  |

|   |                               |աստիճանը)                        |

|___|_______________________________|_________________________________|

|   |                               |                                 |

|   |                               |                                 |

._____________________________________________________________________.

 

Սույնով հայտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն` մինչև Դիլիջան քաղաքային բնակավայրի գլխավոր հատակագծի (ներառյալ կառուցապատման համար նախատեսվող տարածքների առանձնացումը) և գոտիավորման նախագծի (նախագծերի) հաստատումը` Դիլիջանի համայնքի Դիլիջան քաղաքային բնակավայրի վարչական տարածքում մինչև 2015 թվականի օգոստոսի 1-ը ինքնակամ կառուցված ոչ բնակելի տարածքների օրինականացումն արգելվում է: Նշված ինքնակամ կառուցված ոչ բնակելի տարածքների օրինականացումը կարող է իրականացվել Դիլիջան քաղաքային բնակավայրի գլխավոր հատակագծի (ներառյալ կառուցապատման համար նախատեսվող տարածքների առանձնացումը) և գոտիավորման նախագծի (նախագծերի) հաստատումից հետո` դրանցով սահմանված չափանիշներին համապատասխանության դեպքում:

 

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

 

________________________ _____________________________________

       (ստորագրությունը)               (անունը, ազգանունը)

                                  

Կ.Տ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.06.2016
N 627-Ն
Որոշում