Սեղմել Esc փակելու համար:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ, ԵՐԵՎԱՆԻ, ԳՅՈՒՄՐՈՒ, ՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ, ԵՐԵՎԱՆԻ, ԳՅՈՒՄՐՈՒ, ՎԱՆԱՁՈՐԻ ԱՎԱԳԱՆ ...

02.07.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.07.2016  -ից մինչեւ   02.07.2022  -ը:
 

(ուժը կորցրել է 30.06.2022 թիվ 51-Ն որոշում)

i

606.0022.290616

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «29»        06            2016 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60616216

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հունիսի 2016 թվականի N 22-Ն

 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ, ԵՐԵՎԱՆԻ, ԳՅՈՒՄՐՈՒ, ՎԱՆԱՁՈՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻՆ ԱՆՎՃԱՐ ԴԱՀԼԻՃՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԴՐԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՑԱՆԿԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել`

1) Ազգային ժողովի, Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին անվճար դահլիճներ և այլ շինություններ տրամադրելու և դրանց վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին անվճար տրամադրվող դահլիճների և այլ շինությունների ցանկի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

 

Հավելված N 1

ՀՀ կենտրոնական

ընտրական հանձնաժողովի

2016 թ. հունիսի 17-ի

N 22-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ, ԵՐԵՎԱՆԻ, ԳՅՈՒՄՐՈՒ, ՎԱՆԱՁՈՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻՆ ԱՆՎՃԱՐ ԴԱՀԼԻՃՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Նախընտրական ժողովներ, ընտրողների հետ հանդիպումներ և ընտրությունների հետ կապված այլ միջոցառումներ կազմակերպելու նպատակով Ազգային ժողովի, Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին (այսուհետ` ընտրություններին մասնակցող կուսակցություն) անվճար հիմունքներով դահլիճներ և այլ շինություններ տրամադրվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի և սույն կարգի համաձայն:

2. Ազգային ժողովի, Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 20 օր հետո համապատասխան մարզպետը, Երևանում` Երևանի քաղաքապետը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում ընտրություններին մասնակցող կուսակցություններին անվճար հիմունքներով տրամադրվող դահլիճների և այլ շինությունների ցանկը (այսուհետ` ցանկ):

3. Հանրակրթական ուսումնական հաստատությունների դահլիճները ներկայացվող ցանկերում կարող են ներառվել միայն այն դեպքերում, եթե տվյալ համայնքում (Երևանի վարչական շրջանում) գոյություն չունեն նախընտրական քարոզչության անցկացման համար համապատասխան այլ դահլիճներ: Հանրակրթական ուսումնական հաստատությունների դահլիճները կարող են տրամադրվել միայն ժամը 18:00-ից հետո կամ ոչ աշխատանքային օրերին:

4. Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվող ցանկը պետք է տեղեկություններ պարունակի դահլիճի, շինության անվանման, գտնվելու վայրի (հասցե), նստատեղերի թվի, տրամադրման ժամերի վերաբերյալ, ինչպես նաև դահլիճը, շինությունը տնօրինողի վերաբերյալ, որին պետք է ներկայացվի դիմումը:

5. Ցանկերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում թղթային և էլեկտրոնային տարբերակներով` սույն որոշման N 2 հավելվածով սահմանված ձևով:

Ցանկի էլեկտրոնային տարբերակը ներբեռնվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից և լրացվում տարբերակում նշված եղանակով:

6. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այդ ցանկերը տեղադրում է համացանցային կայքում` մինչև սույն կարգի 2-րդ կետով սահմանված վերջնաժամկետի ավարտը:

7. Ցանկում ներառված դահլիճից, շինությունից օգտվելու նպատակով ընտրություններին մասնակցող կուսակցության լիազոր ներկայացուցիչը միջոցառման կազմակերպման օրվանից առնվազն 3 օր առաջ դիմում է դահլիճը տնօրինող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարին:

Դիմումը ներկայացվում է գրավոր և պետք է պարունակի`

1) դահլիճը (շինությունը) տնօրինողի անվանումը, որին ներկայացվում է դիմումը.

2) դիմողի անունը, ազգանունը, ընտրություններին մասնակցող կուսակցության լրիվ անվանումը.

3) դիմողի հասցեն, հեռախոսահամարը (առկայության դեպքում` էլեկտրոնային փոստի հասցեն).

4) դահլիճի (շինության) անվանումը, որտեղ անցկացվելու է միջոցառումը.

5) միջոցառման օրը և ժամը.

6) միջոցառման պատասխանատուի անունը, ազգանունը, հեռախոսահամարը (առկայության դեպքում` էլեկտրոնային փոստի հասցեն).

7) դիմումի տրման տարին, ամիսը, օրը և դիմողի ստորագրությունը:

Դիմումին կից պետք է ներկայացվի դիմումատուի կարգավիճակը հավաստող փաստաթղթի (սահմանված նմուշի վկայականի) պատճենը:

8. Դահլիճը (շինությունը) տնօրինող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը դիմումը ստանալուց հետո` 2 օրվա ընթացքում, դիմումատուին գրավոր տեղեկացնում է դահլիճը տրամադրելու մասին:

Եթե դահլիճը դիմումատուի նշած ժամանակահատվածում հնարավոր չէ տրամադրել, ապա դահլիճը (շինությունը) տնօրինող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը պետք է առաջարկի այն ժամանակահատվածը, որի դեպքում հնարավոր է համապատասխան դահլիճի տրամադրումը կամ առաջարկի ցանկում ներառված այլ դահլիճ:

Եթե ցանկում ներառված դահլիճը նույն օրը և ժամին տրամադրելու պահանջով ներկայացվել են մեկից ավելի դիմումներ, ապա այն տրվում է ընտրություններին մասնակցող այն կուսակցությանը, որի դիմումն առաջինն է մուտքագրվել:

9. Ցանկում ներառված նույն դահլիճը, սույն կարգով ընտրություններին մասնակցող միևնույն կուսակցությանը տրամադրվում է մեկ անգամ և մինչև 3 ժամ տևողությամբ:

 

Հավելված N 2

ՀՀ կենտրոնական

ընտրական հանձնաժողովի

2016 թ. հունիսի 17-ի

N 22-Ն որոշման

 

ՑԱՆԿ

 

____________________________________ ընտրություններին մասնակցող

(նշվում է ընտրությունների անվանումը)

 

կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին անվճար հիմունքներով տրամադրվող դահլիճների և այլ շինությունների

 

______________________________________________________

                    նշվում է մարզի (քաղաքի) անվանումը

 

.___________________________________________________________________.

|Հ/հ|Դահլիճի,  |Գտնվելու|Նստատեղերի|Տրամադրելու|Դահլիճը,   |Այլ     |

|   |շինության |վայրը   |թիվը      |օրերը և    |շինությունը|նշումներ|

|   |անվանումը |(հասցեն)|          |ժամերը     |տնօրինող   |        |

|___|__________|________|__________|___________|___________|________|

|___|__________|________|__________|___________|___________|________|

|___|__________|________|__________|___________|___________|________|

|___|__________|________|__________|___________|___________|________|

.___________________________________________________________________.

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
17.06.2016
N 22-Ն
Որոշում