Սեղմել Esc փակելու համար:
ԹԵԿՆԱԾՈՒԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԹԵԿՆԱԾՈՒԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ...

 

 

606.0023.290616

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «29»        06            2016 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60616217

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հունիսի 2016 թվականի N 23-Ն

 

i

ԹԵԿՆԱԾՈՒԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել`

1) թեկնածուի գույքի և եկամուտների մասին հայտարարագրի ձևը` համաձայն N 1 հավելվածի.

2) թեկնածուի գույքի և եկամուտների մասին հայտարարագիրը ներկայացնելու կարգը` համաձայն N 2 հավելվածի:

 

Հավելված 1

ՀՀ կենտրոնական

ընտրական հանձնաժողովի

2016 թ. հունիսի 17-ի

N 23-Ն որոշման

 

ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

 

________________________________ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ

Ընտրության անվանում

 

________________________________________________________________

                         Հաշվետու ժամանակաշրջանը

 

._____________________________________________________________________.

|Թեկնածուի ազգանուն, անուն, հայրանուն        |                        |

|____________________________________________|________________________|

|Ծննդյան օր, ամիս, տարեթիվ                   |                        |

|____________________________________________|________________________|

|Հաշվառման վայր                              |                        |

|____________________________________________|________________________|

|Բնակության վայր                             |                        |

|____________________________________________|________________________|

|Ընտանեկան դրություն                         |                        |

|____________________________________________|________________________|

|Աշխատանքի վայր, զբաղեցրած պաշտոն            |                        |

._____________________________________________________________________.

 

Հայտարարագիրը բաղկացած է ._______. Էջից .________________.

._______.       | ստորագրություն |

.________________.

 

Հայտարարագրի ներկայացման օր, ամիս, տարեթիվ .________________.

.________________.

 

Հայտարարագրի 1-ին էջի լրացման ուղեցույց

 

- «ԹԵԿՆԱԾՈՒԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ» բառերից առաջ լրացվում է համապատասխան ընտրության անվանումը:

- Որպես հաշվետու ժամանակաշրջան լրացվում է գրանցման փաստաթղթերի ներկայացման ժամկետի ամսվանը նախորդող 12 ամիսները ներառող ամսաթվերը:

- «Թեկնածուի ազգանուն, անուն, հայրանուն» տողում լրացվում է թեկնածուի ազգանունը, անունը և հայրանունը:

- «Ծննդյան օր, ամիս, տարեթիվ» տողում լրացվում է թեկնածուի ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը:

- «Հաշվառման վայր» տողում լրացվում է բնակչության պետական ռեգիստրում թեկնածուի հաշվառման վայրը:

- «Բնակության վայր» տողում լրացվում է թեկնածուի բնակության վայրի հասցեն:

- «Ընտանեկան դրություն» տողում լրացվում է թեկնածուի ընտանեկան դրությունը:

- «Աշխատանքի վայր, զբաղեցրած պաշտոն» տողում լրացվում է թեկնածուի աշխատանքի վայրի լրիվ անվանումը և զբաղեցրած պաշտոնը:

- «Հայտարարագիրը բաղկացած է» տողում լրացվում է հայտարարագրի թերթերի թիվը:

- «Հայտարարագիրը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը» տողում լրացվում է հայտարարագիրը ընտրական հանձնաժողով ներկայացնելու օրը, ամիսը և տարեթիվը:

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ

 

.________________________________________________________.

|Գույքի տեսակ  |Անշարժ գույքի       |Գույքի   |Մակերես`  |

|              |գտնվելու վայր       |նկատմամբ |քառ. մետր,|

|              |                    |իրավունք |հողամասի  |

|              |                    |         |դեպքում`  |

|              |                    |         |հա        |

|______________|____________________|_________|__________|

|______________|____________________|_________|__________|

|______________|____________________|_________|__________|

|______________|____________________|_________|__________|

.________________________________________________________.

 

ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ

 

.__________________________________________.

|Գույքի տեսակ|Շարժական  |Գույքի  |Թողարկման|

|            |գույքի    |նկատմամբ|տարեթիվ  |

|            |մակնիշ և  |իրավունք|         |

|            |սերիա     |        |         |

|____________|__________|________|_________|

|____________|__________|________|_________|

|____________|__________|________|_________|

.__________________________________________.

 

«ԹԵԿՆԱԾՈՒԻ ԹԱՆԿԱՐԺԵՔ ԳՈՒՅՔ (ԱՆՇԱՐԺ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ՉՆՇՎԱԾ ԵՎ 8 ՄԼՆ ԴՐԱՄԸ ԿԱՄ ԴՐԱՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՈՒՅՔ)

 

.____________________________________________________.

|Թանկարժեք գույքի |Թանկարժեք գույքի |Թանկարժեք գույքի|

|    անվանում     |      արժեքը     |   արժույթը     |

|_________________|_________________|________________|

|_________________|_________________|________________|

|_________________|_________________|________________|

|_________________|_________________|________________|

.____________________________________________________.

.________________.

| ստորագրություն |

.________________.

 

Հայտարարագրի 2-րդ էջի լրացման ուղեցույց

 

«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ» բաժնում լրացվում են գրանցման համար փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ թեկնածուին սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող անշարժ գույքի վերաբերյալ տվյալները:

- «Գույքի տեսակ» սյունակում լրացվում է թեկնածուին սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող անշարժ գույքի տեսակը (հողամաս, ընդերքի մաս, մեկուսի ջրային օբյեկտ, անտառ, շենք և շինություն, հողին ամրակայված այլ անշարժ գույք):

- «Անշարժ գույքի գտնվելու վայր» սյունակում լրացվում է թեկնածուին սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող, համապատասխան տողում նշված անշարժ գույքի գտնվելու հասցեն:

- «Գույքի նկատմամբ իրավունք» սյունակում լրացվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքը (միանձնյա սեփականություն, ընդհանուր համատեղ սեփականություն, ընդհանուր բաժնային սեփականություն, անհատույց օգտագործում կամ վարձակալություն):

- «Մակերես` քառ. մետր, հողամասի դեպքում` հա» սյունակում լրացվում է շենքի և շինության, հողին ամրակայված այլ անշարժ գույքի մակերեսը քառ. մետրերով, իսկ հողամասի, ընդերքի մասի, մեկուսի ջրային օբյեկտի, անտառի դեպքում` հեկտարով:

«ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ» բաժնում լրացվում են գրանցման համար փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ թեկնածուին սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող շարժական գույքի վերաբերյալ տվյալները:

- «Գույքի տեսակ» սյունակում լրացվում է թեկնածուին սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող շարժական գույքի տեսակը (ավտոմոբիլային տրանսպորտի միջոց, անվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենա կամ մեխանիզմ, կցորդ, կիսակցորդ, օդային փոխադրամիջոց, ջրային փոխադրամիջոց և այլն):

- «Շարժական գույքի մակնիշ և սերիա» սյունակում լրացվում են թեկնածուին սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող համապատասխան տողում նշված շարժական գույքի մակնիշը և սերիան (օրինակ` «ԲՄՎ 540 i», «Մերսեդես Բենց 500 SEL», «Տոյոտա RAV 4» և այլն):

- «Գույքի նկատմամբ իրավունք» սյունակում լրացվում է շարժական գույքի նկատմամբ իրավունքը (միանձնյա սեփականություն, ընդհանուր համատեղ սեփականություն, ընդհանուր բաժնային սեփականություն, անհատույց օգտագործում կամ վարձակալություն):

- «Թողարկման տարեթիվ» սյունակում լրացվում է շարժական գույքի թողարկման տարեթիվը:

«ԹԵԿՆԱԾՈՒԻ ԹԱՆԿԱՐԺԵՔ ԳՈՒՅՔ (ԱՆՇԱՐԺ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ՉՆՇՎԱԾ ԵՎ 8 ՄԼՆ ԴՐԱՄԸ ԿԱՄ ԴՐԱՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՈՒՅՔ)» բաժնում լրացվում են անշարժ և շարժական գույք բաժիններում չնշված և 8 միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող գույքի վերաբերյալ տվյալները` (գրանցման համար փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ):

- «Թանկարժեք գույքի անվանում» սյունակում լրացվում է թանկարժեք գույքի անվանումը:

- «Թանկարժեք գույքի արժեքը» սյունակում լրացվում է թանկարժեք գույքի արժեքը:

- «Թանկարժեք գույքի արժույթը» սյունակում լրացվում է թանկարժեք գույքի արժույթը:»:

 

ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

 

.______________________________________________________.

|Եկամտի տեսակ|Եկամուտ վճարողի|եկամտի չափ|Արժույթի տեսակ|

|            |անվանում կամ   |(գումար)  |              |

|            |ազգանուն,      |          |              |

|            |անուն և        |          |              |

|            |հայրանուն      |          |              |

|____________|_______________|__________|______________|

|____________|_______________|__________|______________|

|____________|_______________|__________|______________|

|____________|_______________|__________|______________|

|____________|_______________|__________|______________|

.______________________________________________________.

 

ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՕՐՎԱ ԴՐՈՒԹՅԱՄԲ

 

.________________________________________.

|Արժույթի տեսակ       |       Չափ        |

|_____________________|__________________|

|_____________________|__________________|

|_____________________|__________________|

|_____________________|__________________|

.________________________________________.

 

ԱՐԺԵԹՈՒՂԹ ԵՎ ԱՅԼ ՆԵՐԴՐՈՒՄ

 

.___________________________________________________.

|Ընկերության անվանում|Ներդրման տեսակ|Ընկերությունում|

|                    |(բաժնետոմս,   |ներդրման չափը` |

|                    |փայ և  այլն)  |%-ներով        |

|____________________|______________|_______________|

|____________________|______________|_______________|

|____________________|______________|_______________|

|____________________|______________|_______________|

.___________________________________________________.

 

.________________.

| ստորագրություն |

.________________.

 

Հայտարարագրի 3-րդ էջի լրացման ուղեցույց

 

«ԵԿԱՄՈՒՏՆԵՐ» բաժնում արտացոլվում են գրանցման փաստաթղթերի ներկայացման ժամկետի ամսվանը նախորդող 12 ամիսներին ստացած եկամուտների մասին տվյալները:

- «Եկամտի տեսակ» սյունակում լրացվում է թեկնածուի կողմից ստացված եկամուտները (աշխատավարձ, աշխատավարձին հավասարեցված վճարումներ, շահաբաժիններ, ստացված փոխառություններ, տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսներ, գույքի օտարումից, վարձակալությունից ստացված եկամուտներ, ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներ և այլ եկամուտներ):

- «Եկամուտ վճարողի անվանումը կամ ազգանուն, անուն և հայրանուն» սյունակում լրացվում է թեկնածուին եկամուտ վճարած կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը և հայրանունը:

- «Եկամտի չափ (գումար)» սյունակի համապատասխան տողում լրացվում է եկամուտ վճարողի կողմից` թեկնածուին ՀՀ դրամով, արտարժույթով վճարված համապատասխան եկամտի տեսակի չափը:

- «Արժույթի տեսակ» սյունակի համապատասխան տողում նշվում է «Եկամտի չափ (գումար)» սյունակում նշված գումարի (եկամտի) արժույթի անվանումը:

«ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՕՐՎԱ ԴՐՈՒԹՅԱՄԲ» բաժնում արտացոլվում են գրանցման համար փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ թեկնածուի դրամական միջոցների մասին տվյալները:

- «Չափ» սյունակի համապատասխան տողում լրացվում է թեկնածուի ՀՀ դրամով, արտարժույթով առկա դրամական միջոցի չափը:

- «Արժույթի տեսակ» սյունակի համապատասխան տողում նշվում է «Չափ» սյունակում նշված դրամական միջոցի արժույթի անվանումը:

«ԱՐԺԵԹՈՒՂԹ ԵՎ ԱՅԼ ՆԵՐԴՐՈՒՄ» բաժնում լրացվում է գրանցման համար փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ արժեթղթերի և այլ ներդրումների մասին տվյալները:

- «Ընկերության անվանում» սյունակում լրացվում է այն ընկերության անվանումը, որտեղ կատարվել է ներդրումը:

- «Ներդրման տեսակ» սյունակում լրացվում է թեկնածուի ձեռք բերած արժեթղթերի (պարտատոմս, չեկ, մուրհակ, բաժնետոմս և Հայաստանի Հանրապետության օրենքներով արժեթղթերի թվին դասվող այլ փաստաթուղթ` բացառությամբ բանկային վկայագրի) և այլ ներդրումների (բաժնեմասի, փայաբաժնի) տեսակը:

- «Ընկերությունում ներդրման չափը` %-ներով» սյունակում լրացվում է թեկնածուի ձեռք բերած արժեթղթերի և այլ ներդրումների չափը տոկոսային արտահայտությամբ:

 

Հավելված 2

ՀՀ կենտրոնական

ընտրական հանձնաժողովի

2016 թ. հունիսի 17-ի

N 23-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԹԵԿՆԱԾՈՒԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգը սահմանում է Ազգային ժողովի, Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակները, համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներին գրանցելուց հետո Ազգային ժողովի, Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակներում ընդգրկված համապատասխանաբար պատգամավորի թեկնածուի, ավագանու անդամի թեկնածուի և համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի (այսուհետ` թեկնածու) գույքի և եկամուտների մասին հայտարարագրի (այսուհետ` հայտարարագիր) ներկայացման կարգը:

2. Հայտարարագիրը լրացվում է համաձայն սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված ձևի` սույն կարգի և հայտարարագրի ձևաթղթի լրացման ուղեցույցի պահանջներին համապատասխան:

3. Հայտարարագրի ձևաթուղթը տրամադրում է թեկնածուին գրանցած ընտրական հանձնաժողովը, իսկ հայտարարագրի ձևի էլեկտրոնային տարբերակը կարող է ներբեռնվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից:

Եթե հայտարարագրի բաժիններից որևէ մեկի տողերը բավարար չեն հայտարարագրման ենթակա բոլոր տեղեկությունները լրացնելու համար, ապա թղթային տարբերակում դրանք լրացվում և ներկայացվում են այդ բաժինն ընդգրկող նույնօրինակ (պատճենված) ձևաթղթերի վրա, իսկ էլեկտրոնային տարբերակում` այդ բաժինն ընդգրկող տողերն ավելացնելու միջոցով:

4. Հայտարարագրի յուրաքանչյուր էջի վերջում դրվում է հայտարարատուի ստորագրությունը:

5. Հայտարարագրում նշվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված գրանցման համար փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ գույքի կազմը, ինչպես նաև գրանցման փաստաթղթերի ներկայացման ժամկետի ամսվան նախորդող 12 օրացուցային ամիսների ընթացքում ստացված եկամուտները:

6. Հայտարարագրման ենթակա է թեկնածուին սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող անշարժ գույքը, իսկ որպես շարժական գույք հայտարարագրման են ենթակա թեկնածուին սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող շարժական գույքի հետևյալ տեսակները` ավտոմոբիլային տրանսպորտի միջոց, անվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենա կամ մեխանիզմ, կցորդ, կիսակցորդ, օդային փոխադրամիջոց, ջրային փոխադրամիջոց: Հայտարարագրման ենթակա է նաև թեկնածուին պատկանող 8 միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող թանկարժեք գույքը, ինչպես նաև արժեթղթերը և դրամական միջոցները:

7. Թեկնածուները հայտարարագիրը համապատասխան ընտրական հանձնաժողով են ներկայացնում թղթային տարբերակով, իսկ պատգամավորի թեկնածուները` նաև էլեկտրոնային կրիչով` Adobe Acrobat (*.pdf) (Ադոբ Աքրոբատ (*.պդֆ)) տարբերակով` մեկ ֆայլի մեջ:

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
17.06.2016
N 23-Ն
Որոշում