606.0028.290616
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«29» 06 2016 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60616222
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
17 հունիսի 2016 թվականի N 28-Ն
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԸՍՏ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ`
1) ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկելու մասին տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի կողմից ներկայացվող դիմումի ձևը` համաձայն N 1 հավելվածի.
2) տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներին ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակներում ընդգրկելու մասին դիմումի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշմամբ սահմանված դիմումների ձևերը կարող են ստացվել լիազոր մարմնից:
3. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված դիմումը տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի կողմից լիազոր մարմին ներկայացվում է քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 14.00-ն:
Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո` տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամին ժամանակավորապես հանում է ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից և ընդգրկում այն ընտրական տեղամասի` ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում, որտեղ դիմումատուն նշանակված է տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ:
4. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված դիմումը տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամն իրեն նշանակած կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) կամ տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին պետք է ներկայացնի այնպիսի ժամկետներում, որ կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) կամ տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը հնարավորություն ունենան քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 14.00-ն տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներին ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակներում ընդգրկելու մասին դիմումը ներկայացնելու լիազոր մարմին:
5. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված դիմումը և կից ցուցակը` համաձայն 1 ձևի, տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներին նշանակած կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից լիազոր մարմին ներկայացվում է քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 14.00-ն:
Հավելված N 1
ՀՀ կենտրոնական
ընտրական հանձնաժողովի
2016 թ. հունիսի 17-ի
N 28-Ն որոշման
____________________________________________________________________
(նշվում է ընտրողների ցուցակը վարող լիազոր մարմնի անվանումը` լիազոր
մարմին դիմելու դեպքում, կուսակցության, կուսակցությունների դաշինքի
անվանումը` իրեն նշանակող կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին
դիմելու դեպքում, տարածքային ընտրական հանձնաժողովի համարը և
հանձնաժողովի նախագահի անունը, ազգանունը` հանձնաժողովի նախագահին
դիմելու դեպքում)
ԴԻՄՈՒՄ
Ես` ________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
անձը հաստատող փաստաթուղթ`______________, տրված`______________________
(սերիա, համար) (օրը, ամիսը, տարեթիվը
և ում կողմից)
հաշվառված`___________________________________________________
(հաշվառման վայրը` նշվում է նաև մարզը, համայնքը)
_________________________________________________________________
նշանակված եմ թիվ ________________ տեղամասային ընտրական հանձնաժողովի
(նշվում է ընտրական անդամ:
տեղամասի համարը)
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար խնդրում եմ իմ տվյալները ժամանակավորապես հանել ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից և ընդգրկել այն թիվ _______ ընտրական տեղամասի` ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում:
Դիմող`_______________________________ ________________
(անունը, հայրանունը, ազգանունը) (ստորագրություն)
«____» _______________ 20 թ.
Հավելված N 2
ՀՀ կենտրոնական
ընտրական հանձնաժողովի
2016 թ. հունիսի 17-ի
N 28-Ն որոշման
___________________________________________________________________
(նշվում է ընտրողների ցուցակը վարող լիազոր մարմնի անվանումը)
___________________________________________________________________
նշվում է կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը կամ
տարածքային ընտրական հանձնաժողովի համարը և հանձնաժողովի նախագահի
անունը, ազգանունը
ԴԻՄՈՒՄ
Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներին ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասերի ընտրողների ցուցակներում ընդգրկելու մասին
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը, խնդրում եմ`
Ազգային ժողովի 20 թվականի ________________ «___»-ի ընտրությունների քվեարկությանը մասնակցելու համար ______________________________________
նշվում է կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը կամ տարածքային ընտրական հանձնաժողովի համար կողմից նշանակված` ըստ կից ցուցակի ներկայացված, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներին ընդգրկվել համապատասխան ընտրական տեղամասերի` ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում` ժամանակավորապես հանվելով ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից (ցուցակը կցվում է):
Առդիր` ______ թերթ:
____________________________________________________
իրավասու անձի անունը, ազգանունը և ստորագրությունը
«____» _______________ 20 թ.
Ձև 1
ՑՈՒՑԱԿ
Ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասերի ընտրողների ցուցակներում ընդգրկվող տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների
.____________________________________________________________.
|Հ/Հ|Ազգանունը, անունը, |Անձը հաստատող|Հաշվառման|Տեղամասային |
| |հայրանունը |փաստաթղթի |վայրը |ընտրական |
| | |տվյալները | |հանձնաժողովի|
| | | | |համարը, |
| | | | |որի անդամ է |
|___|___________________|_____________|_________|____________|
|___|___________________|_____________|_________|____________|
|___|___________________|_____________|_________|____________|
|___|___________________|_____________|_________|____________|
.____________________________________________________________.