Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 58 ...

 

 

040.0707.231199

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«23» նոյեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 նոյեմբերի 1999 թվականի թիվ 707

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 584 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության վարկային ծրագրի միջոցների առավել նպատակային օգտագործման անհրաժեշտությունից, ինչպես նաև հաշվի առնելով Համաշխարհային բանկի հետ ձեռք բերված համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի սեպտեմբերի 18-ի «Կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության վարկային ծրագրի միջոցների մնացորդի ծախսային ուղղությունները հաստատելու մասին» N 584 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

որոշմամբ հաստատված կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության վարկային ծրագրի միջոցների մնացորդի բաշխման ծախսային ուղղություններում`

ա) 2-րդ կետի 4-րդ սյունակում «90000» թիվը փոխարինել «140000» թվով.

բ) 4-րդ կետի «բ» ենթակետի 4-րդ սյունակում «550000» թիվը փոխարինել «200000» թվով.

գ) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

.________________________________________________________________________.

|7. |Կազմակերպու- |ա) «Հայջրմուղկոյուղի»     | 150000|ՀՀ ֆինանսների      |

|   |թյուններում  |ՊՓԲԸ-ում, «Ոռոգում»       |       |նախարարություն,    |

|   |հաշվապահական |ՊՓԲԸ-ում, «Հայկական       |       |ՀՀ քաղաքաշինության |

|   |հաշվառման    |ավիաուղիներ» ՊՓԲԸ-ում     |       |նախարարություն,    |

|   |նոր համակարգի|հաշվապահական հաշվառման    |       |ՀՀ                 |

|   |ներդրում և   |նոր համակարգի ներդրում    |       |գյուղատնտեսության  |

|   |աուդիտ       |                          |       |նախարարություն,    |

|   |             |                          |       |ՀՀ տրանսպորտի      |

|   |             |                          |       |նախարարություն     |

|   |             |                          |       |                   |

|   |             |բ) ջեռուցման ոլորտի       | 100000|ՀՀ տարածքային      |

|   |             |կազմակերպություններում    |       |կառավարման նախարար |

|   |             |տեխնիկական և  ֆինանսական  |       |                   |

|   |             |աուդիտի իրականացում       |       |                   |

.________________________________________________________________________.

 

դ) նշված ծախսային ուղղությունները լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 9-րդ կետով.

 

.________________________________________________________________________.

|9. |Համակարգչային|ՀՀ էկոնոմիկայի            | 350000|ՀՀ կառավարության   |

|   |սարքավորում- |նախարարության, ՀՀ         |       |աշխատակազմի        |

|   |ների         |սեփականաշնորհման          |       |ղեկավար-նախարար    |

|   |ձեռքբերում   |նախարարության և  այլ      |       |                   |

|   |             |նախարարությունների,       |       |                   |

|   |             |«Զարգացման հայկական       |       |                   |

|   |             |գործակալություն» ՓԲԸ-ի    |       |                   |

|   |             |համակարգչային             |       |                   |

|   |             |սարքավորումների ձեռքբերում|       |                   |

.________________________________________________________________________.

 

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը սույն որոշման 1-ին կետի «գ» ենթակետում նշված աշխատանքների կատարումն ապահովելու նպատակով, առանց մրցույթի անցկացման, կնքել ուղղակի պայմանագրեր համաձայնեցնելով Համաշխարհային բանկի և շահագրգիռ նախարարությունների հետ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` երկշաբաթյա ժամկետում ամփոփել սույն որոշման 1-ին կետի «դ» ենթակետում նշված` ձեռք բերվելիք սարքավորումների ցանկը:

4. Սահմանել, որ`

i

ա) սույն որոշման և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի սեպտեմբերի 18-ի N 584 որոշման մեջ նշված աշխատանքները պետք է ավարտվեն մինչև 1999 թվականի դեկտեմբերի 31-ը.

բ) սույն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի սեպտեմբերի 18-ի N 584 որոշմամբ հաստատված գումարային արտահայտությունները դիտվում են որպես նշված աշխատանքների ֆինանսավորման առավելագույն սահմաններ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի նոյեմբերի 23-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.11.1999
N 707
Որոշում