Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 10 ...

 

 

040.0847.220816

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 օգոստոսի 2016 թվականի N 847-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1069-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող` սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց ցանկը, կացարանով ապահովելու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի N 614-Ն ու 2013 թվականի օգոստոսի 1-ի N 894-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման մեջ լրացում ու փոփոխություն և 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1516-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1069-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

i

1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ ենթակետով.

«6) կացարանի վարձակալության պայմանագրի կնքման առանձնահատկությունները` համաձայն N 6 հավելվածի:».

i

2) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ ենթակետով.

«4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի N 983-Ն որոշման համաձայն բնակարաններում տեղավորված անձինք (ընտանիքները) շարունակում են անհատույց օգտագործման իրավունքով բնակվել այդ կացարաններում` սույն որոշման N 2 հավելվածի 3-րդ կետով սահմանված կարգով` 42-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ժամկետով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1452-Ն որոշման 4-րդ կետի համաձայն ընտրված կազմակերպության կազմած դրական եզրակացության հիման վրա:».

i

3) որոշման N 2 հավելվածի 44-րդ կետում «սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման N 6 հավելվածով» բառերով.

4) որոշումը լրացնել նոր` N 6 հավելվածով` համաձայն հավելվածի:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2016 թվականի օգոստոսի 18-ի

N 847-Ն որոշման

 

«Հավելված N 6

ՀՀ կառավարության

2015 թվականի սեպտեմբերի 10-ի

N 1069-Ն որոշման

 

ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՑԱՐԱՆԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ

 

1. Կացարանն զբաղեցրած անձի կամ ընտանիքի (այսուհետ` բնակիչ) և «Հանգրվան» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) միջև բնակչի զբաղեցրած կացարանի վարձակալության պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) կնքվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերության հիման վրա կամ N 2 հավելվածի 42-րդ կետով նախատեսված ժամկետը լրանալուց հետո:

2. Պայմանագիրը բնակչի հետ կնքվում է կազմակերպության առաջարկության (այսուհետ` առաջարկություն) հիման վրա` կամավորության սկզբունքով` բնակչի համաձայնությամբ:

3. Կազմակերպությունը բնակչին առաջարկությունը ներկայացնում է սույն հավելվածի 1-ին կետով սահմանված ժամկետը լրանալուց առնվազն 45 օր առաջ:

4. Կազմակերպությունն առաջարկությունը և պայմանագրի տեքստը ներկայացնում է պատվիրված փոստով, այդ թվում` ստանալու մասին ծանուցմամբ, հասցեատիրոջն ստորագրությամբ առձեռն հանձնելու, ինչպես նաև հանձնման այնպիսի եղանակներով, որոնք թույլ են տալիս հաստատել հասցեատիրոջ կողմից` օրենքով սահմանված դեպքերում պատշաճ ծանուցված լինելու փաստը:

5. Պայմանագիրը կնքվում է, եթե բնակիչն այն կնքելու մասին գրավոր համաձայնությունը ներկայացնում է կազմակերպություն` կազմակերպության առաջարկությունն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում:

6. Բնակիչը սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված ժամկետում կարող է կազմակերպություն ներկայացնել իր առարկությունները կամ անհամաձայնությունը պայմանագրի դրույթների վերաբերյալ, որոնք ընդունվում կամ լուծվում են կազմակերպության լիազոր ներկայացուցչի և բնակչի բանակցությունների միջոցով:

7. Պայմանագրում, ի թիվս այլ տեղեկությունների, նախատեսել նաև`

1) կողմերի վավերապայմանները, այդ թվում` կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման համարը, կազմակերպության անունից պայմանագիրը կնքող անձի պաշտոնը, անունը, ազգանունը.

2) բնակչի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, կացարանի հասցեն.

3) պայմանագրի համաձայն վարձակալության ժամկետը, վարձավճարի չափը, վճարման կարգը (այդ թվում` կացարանի վերանորոգումը կամ այլ աշխատանքներ).

4) կողմերի իրավունքներն ու պարտականությունները.

5) այլ անհրաժեշտ տեղեկություններ, որոնք վերաբերում են վարձակալության առանձնահատկություններին` վարձավճարի չափի արտոնությանը.

6) պայմանագիրը փոփոխելու և լուծելու հիմքերը.

7) որ պայմանագրից բխող` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վճարումներն իրականացվում են վարձակալի միջոցների հաշվին.

8) որ պայմանագրի ժամկետը, պայմանագրով սահմանված վարձակալության վարձավճարի չափը և վճարման կարգը`

ա. վերանայվում են յուրաքանչյուր հաջորդ տարի` պայմանագրի կնքման օրը.

բ. փոխվելու դեպքում` պայմանագրում փոփոխությունները և լրացումները կատարվում են կողմերի համաձայնությամբ` լրացուցիչ համաձայնագրեր կնքելու միջոցով:

8. Պայմանագրով վարձակալության տրամադրվող գույքի վարձավճարի չափը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով հաստատված կարգով:

9. Պայմանագրով վարձակալության տրամադրվող գույքի վարձավճարի չափի արտոնությունները սահմանվում են ստորև թվարկված դեպքերում` համապատասխան չափով`

1) պայմանագրի կամ լրացուցիչ համաձայնագրի կնքման ամսվա դրությամբ ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող ընտանիքին` սույն հավելվածի 8-րդ կետով սահմանված կարգով հաշվարկված վարձավճարի 50 տոկոսի չափով.

2) պայմանագրի կամ լրացուցիչ համաձայնագրի կնքման ամսվա դրությամբ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` 0-ից բարձր անապահովության միավոր ունեցող, սակայն ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք չունեցող ընտանիքներին` սույն հավելվածի 8-րդ կետով սահմանված կարգով հաշվարկված վարձավճարի 25 տոկոսի չափով:

10. Սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված համաձայնության բացակայության դեպքում կացարանն ազատվում է նախկինում կնքված պայմանագրի ժամկետը լրանալու հաջորդ օրը:

11. Կազմակերպությունը`

1) վարձակալության տրամադրվող գույքի վարձավճարից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպության տնօրինմանն անցած միջոցներն ուղղում է կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացմանը.

2) գույքի վարձակալության տրամադրման վերաբերյալ հաշվետվություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության սահմանած` պետական ոչ առևտրային կազմակերպությունների նպատակային և ձեռնարկատիրական գործունեության տարեկան ֆինանսատնտեսական արդյունքների մասին հաշվետվության օրինակելի ձևին համապատասխան:

12. Սույն հավելվածի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի N 894-Ն որոշման N 2 հավելվածի 3-րդ կետի համաձայն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված կարգով կացարանում տեղավորված` սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց (ընտանիքների) վրա:»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.08.2016
N 847-Ն
Որոշում