040.0844.220816
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 օգոստոսի 2016 թվականի N 844-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 702-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ռեժիմ սահմանելու մասին» N 702-Ն որոշման N 3 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության» բառերով.
2) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«16. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իրականացնում է պետական սահմանով բացթողնվող սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի և դրանք տեղափոխող տրանսպորտային միջոցների սանիտարահամաճարակային, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ապրանքների անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական վերահսկողություն:».
i
3) 17-րդ կետի 1-ին ենթակետի «գ» և 18-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ. սննդամթերքի անվտանգության, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական վերահսկողություն,».
4) 17-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» և 18-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա. սննդամթերքի անվտանգության, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական վերահսկողություն,».
5) N 4 ձևի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«.______________________________________________________________________.
|Առանց ԱՊՊԱ պայմանագիր կնքելու | |Driving the motor |
|ավտոտրանսպորտային միջոցը վարելու | |vehicle without an MTPL|
|համար սահմանված է տուգանք | |contract is subject to |
|100 000 դրամի չափով: | |a 100 000 AMD fine. |
.______________________________________________________________________.
«:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-ԻՆ