Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԿԱԶՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵ ...

 

 

040.0921.080916

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 սեպտեմբերի 2016 թվականի N 921-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՈՒ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ը» ենթակետը և 7-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի կազմակերպությունների գիտական, գիտաարտադրական և արտադրական ձեռքբերումների միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման ու վարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2016 թվականի սեպտեմբերի 8-ի

N 921-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՈՒ ՎԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի կազմակերպությունների գիտական, գիտաարտադրական և արտադրական ձեռքբերումների միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման ու վարման հետ կապված հարաբերությունները:

2. «Ռազմարդյունաբերական համալիրի մասին», «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված հասկացությունները սույն կարգում կիրառվում են նույն իմաստով:

3. Ռազմարդյունաբերական համալիրի սուբյեկտների կառավարման ավտոմատացված համակարգի մաս հանդիսացող Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի կազմակերպությունների գիտական, գիտաարտադրական և արտադրական ձեռքբերումների միասնական տեղեկատվական համակարգը (այսուհետ` միասնական տեղեկատվական համակարգ) կազմված է բաժիններից, որոնք ձևավորում ու վարում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեն (այսուհետ` կոմիտե):

4. Միասնական տեղեկատվական համակարգում գրանցումը կոմիտեի կողմից իրականացվում է թղթային (քարտային) և էլեկտրոնային տարբերակներով: Եթե քարտային գրառումները չեն համապատասխանում էլեկտրոնային կրիչներում առկա գրառումներին, ապա կիրառվում է քարտային տեղեկատվությունը:

5. Միասնական տեղեկատվական համակարգում գաղտնի փաստաթղթերի մշակման, պահպանման, ճշգրտման և վարման հետ կապված աշխատանքներն իրականացվում են «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

6. Գիտական, գիտաարտադրական և արտադրական ձեռքբերումներ են համարվում հատուկ գիտական և գիտաարտադրական աշխատանքների արդյունքները:

7. Միասնական տեղեկատվական համակարգը հատուկ գիտական և գիտաարտադրական աշխատանքների արդյունքների մասին տեղեկատվական ամբողջություն է` համաձայն ձևի:

8. Միասնական տեղեկատվական համակարգում հատուկ գիտական և գիտաարտադրական աշխատանքների արդյունքների մասին տեղեկատվության մուտքագրումը կատարվում է էլեկտրոնային կենտրոնային սերվերում և թղթային տարբերակով:

9. Հատուկ գիտական և գիտաարտադրական աշխատանքների արդյունքները կոմիտեին են հանձնվում հանձնման-ընդունման ակտով:

10. Միասնական տեղեկատվական համակարգում մուտքագրումները կատարվում են հատուկ գիտական և գիտաարտադրական աշխատանքների արդյունքները հանձման-ընդունման ակտով ներկայացվելուց հետո 5-օրյա ժամկետում:

11. Էլեկտրոնային կենտրոնական սերվերից օգտվելու հնարավորություն ունեն Հայաստանի Հանրապետության զինված ուժերի վարչությունները և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումները` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության լոկալ ցանցի միջոցով:

 

Ձև

 

ՏԵՂԵԿԱՆՔ ՀԱՏՈՒԿ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

._____________________________________________________________________.

|NN |Հատուկ գիտական և   |ՌԱՀ-ի          |Աշխատանքի     |Արդյունքը     |

|ը/կ|գիտաարտադրական     |կազմակերպության|նշանակությունը|(արդյունքները)|

|   |աշխատանքի          |անվանումը      |և  նպատակը    |              |

|   |անվանումը կամ      |               |              |              |

|   |պայմանագրի համարը  |               |              |              |

|___|___________________|_______________|______________|______________|

|   |                   |               |              |              |

|___|___________________|_______________|______________|______________|

|   |                   |               |              |              |

|___|___________________|_______________|______________|______________|

|   |                   |               |              |              |

|___|___________________|_______________|______________|______________|

|   |                   |               |              |              |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.09.2016
N 921-Ն
Որոշում