Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 98 ...

 

 

040.0980.280916

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 սեպտեմբերի 2016 թվականի N 980-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 986 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և 11.1-ին հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 17-ի «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 986 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

i

1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.

«գ) բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգը (կցվում է):».

2) որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկման ու վճարման կարգում`

i

ա. 3-րդ կետի «բ» ենթակետը «Հայաստանի Հանրապետություն» բառերից հետո լրացնել «ԵՏՄ անդամ չհանդիսացող պետություններից» բառերով, իսկ «մաքսային մարմինները» բառերից հետո` «, իսկ ԵՏՄ անդամ հանդիսացող պետություններից ներմուծվող շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար` հարկային մարմինները» բառերով,

i

բ. 4-րդ կետը «հաշվարկ-հաշվետվությունները» բառերից հետո լրացնել «թղթային եղանակով» բառերով, իսկ «հաշվարկ-հաշվետվությունների» և «հաշվարկ-հաշվետվության» բառերից հետո` «թղթային տարբերակի» բառերով,

i

գ. կարգը 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին կետով.

«4.1. Վճարողների կողմից վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները համապատասխան լիազոր և հարկային մարմիններ կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 17-ի N 986 որոշմամբ սահմանված կարգով:»,

i

դ. կարգի 5-րդ կետում «4-րդ կետին» բառերը փոխարինել «4-րդ և 4.1-ին կետերին» բառերով.

i

3) որոշումը լրացնել բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ- հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգով` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին ու Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշման հավելվածով նախատեսված գործառույթներն իրականացնելու համար բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու անհրաժեշտ կարողությունների ապահովումն իրականացնել ծրագրավորման աշխատանքներն ապահովելու համար ֆինանսավորում ստանալուց հետո վեց ամսվա ընթացքում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից: Սույն որոշման հավելվածով նախատեսված բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգի դրույթները տարածվում են սույն որոշման 2-րդ կետում նշված հաշվարկ-հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու անհրաժեշտ կարողությունների ապահովման եռամսյակին հաջորդող հաշվետու եռամսյակների վրա: Բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու անհրաժեշտ կարողությունների ապահովման մասին տեղեկատվությունը հարկային և լիազոր մարմինները հրապարակում են իրենց պաշտոնական ինտերնետային կայքերում:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2016 թվականի սեպտեմբերի 2-ի

N 980-Ն որոշման

 

«Հաստատված է

ՀՀ կառավարության

2001 թվականի հոկտեմբերի 17-ի

N 986 որոշմամբ

 

ԿԱՐԳ

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿ-ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են բնապահպանական և բնօգտագործման վճար վճարողների կողմից «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և 11.1-ին հոդվածներով սահմանված հաշվարկ-հաշվետվություններն (այսուհետ` հաշվարկ-հաշվետվություն) էլեկտրոնային եղանակով լիազոր և հարկային մարմիններ ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործվող «էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացում», «էլեկտրոնային թվային ստորագրություն» և «էլեկտրոնային ծածկագիր և գաղտնաբառ» հասկացություններն ունեն «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 2 հավելածով սահմանված իմաստները:

3. Սույն կարգին համապատասխան` հաշվարկ-հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 17-ի N 986 որոշմամբ հաստատված բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկման ու վճարման կարգին համապատասխան հաշվարկ-հաշվետվություն ներկայացնելու պարտավորություն ունեցող այն վճարողները (այսուհետ` վճար վճարողներ), որոնք`

1) «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 2 հավելվածին համապատասխան` հարկային մարմնից ստացել են էլեկտրոնային ծածկագիր (օգտվողի մուտքի անուն և գաղտնաբառ).

2) հարկային մարմնի հետ կնքել են հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու պայմանագիր: Պայմանագրում նշվում են պայմանագրի առարկան և ծառայությունների մատուցման պայմանները, վճարողի կողմից էլեկտրոնային եղանակով հաշվարկ-հաշվետվությունները ներկայացնող լիազորված անձի անձնագրային տվյալները և հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարը, վճար վճարողի և լիազոր մարմնի իրավունքներն ու պարտականությունները, համակարգի տեխնիկական խափանումների դեպքում վճար վճարողի կողմից հաշվարկ-հաշվետվությունները պատշաճ ձևով և ժամկետներում ներկայացրած լինելու հավաստման ընթացակարգը, վեճերի քննարկման կարգը, կողմերի պատասխանատվությունը, պայմանագրի գործողության ժամկետը և այլ պայմաններ:

4. Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված գործողություններն իրականացվում են միայն առաջին անգամ էլեկտրոնային եղանակով ներկայացվող հաշվարկ-հաշվետվությունների համար:

5. Վճար վճարողն էլեկտրոնային եղանակով հաշվարկ-հաշվետվություն ներկայացնելու համար հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքի էլեկտրոնային հաշվետվություններին վերաբերող բաժնում էլեկտրոնային ծածկագրի և գաղտնաբառի միջոցով մուտք է գործում հարկ վճարողի դարան ու ընտրում բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվությունը:

6. Վճար վճարողը լրացնում է հաշվարկ-հաշվետվության այն հավելվածը, որը պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչություն` գրանցման (վնասակար նյութերը շրջակա միջավայր (օդային և ջրային ավազան) արտանետելու համար, արտադրության և սպառման թափոնները շրջակա միջավայրում սահմանված կարգով տեղադրելու համար, շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների արտադրության և իրացման, Հայաստանի Հանրապետություն շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների ներմուծման և իրացման համար, մակերևութային ջրերի օգտագործման համար, ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանված պաշարների համար, կենսապաշարների օգտագործման համար): Էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված և հաստատված հավելվածն ուղարկվում է հարկային մարմնի տեղեկատվական համակարգ:

7. Վճար վճարողը լրացնում է հաշվարկ-հաշվետվության այն հավելվածը, որը պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչություն` գրանցման (պինդ օգտակար հանածոների (բացառությամբ մետաղական օգտակար հանածոների) մարված պաշարների, հանքային ջրերի, աղի արդյունահանված պաշարների համար): Էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված հավելվածն ուղարկվում է հարկային մարմնի տեղեկատվական համակարգ:

8. Հաշվարկ-հաշվետվության հավելվածները պատշաճ լրացնելու և ուղարկելու դեպքում համակարգը վճար վճարողին (համակարգից օգտվողին) ներկայացնում է լիազոր մարմնի կողմից հավելվածի ստացումը և գրանցումը հավաստող համապատասխան ծանուցում: Ծանուցումը հավաստում է այն փաստը, որ համապատասխան հավելվածը տվյալ օրը և ժամին տեղեկատվական համակարգում գործող համապատասխան համակարգչային ծրագրով ձևավորված գրանցման համարով ներկայացվել ու գրանցվել է համապատասխան լիազոր մարմնում, որը կհանդիսանա լիազոր մարմնում հավելվածը ներկայացնելու և գրանցման օր: Վճար վճարողը հնարավորություն ունի տպելու իր ուղարկած հավելվածը, ինչպես նաև ծանուցումը:

9. Վճար վճարողը լրացնում է հաշվարկ-հաշվետվության դիմային մասը, որին համակարգի կողմից կցվում են լիազոր մարմինների կողմից համապատասխան ծանուցմամբ գրանցված հավելվածները: Էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված դիմային մասն (պարտադիր կարգով նաև ստորագրված` գրանցված կամ չգրանցված հավելվածները) ուղարկվում է տեղեկատվական համակարգ`

1) սույն կարգի 6-րդ կամ 7-րդ կետերում նշված հավելվածներով նախատեսված վճարներ վճարող չհամարվելու դեպքում համապատասխան հավելվածը հարկային մարմին կարող է ներկայացվել առանց համապատասխան լիազոր մարմնում գրանցման: Այս դեպքում վճար վճարողը համապատասխան հավելվածում նշում է այդ հավելվածով նախատեսված վճարներ վճարող չհանդիսանալու մասին, ինչի մասին համակարգն ինքնաշխատ տեղեկացնում է համապատասխան լիազոր մարմնին: Եթե լիազոր մարմնի կողմից հարկային մարմնի տեղեկատվական համակարգ է ուղարկվում տեղեկատվություն այն մասին, որ վճար վճարողը նաև այդ հավելվածով նախատեսված վճար վճարող է (ինչի մասին տեղեկացվում է նաև համակարգից օգտվողը), ապա հարկային մարմնի տեղեկատվական համակարգում հաշվարկ-հաշվետվությունը կարող է ձևավորվել ու ներկայացվել միայն սույն կարգի 8-րդ կետով նախատեսված համապատասխան հավելվածի գրանցման մասին ծանուցման դեպքում.

2) սույն կարգի 6-րդ կամ 7-րդ կետերում նշված հավելվածներից որևէ մեկով նախատեսված վճարներ վճարող համարվելու դեպքում համապատասխան լիազոր մարմին գրանցման ներկայացված հավելվածը համակարգի կողմից ինքնաշխատ կցվում է դիմային մասին միայն սույն կարգի 8-րդ կետում նշված համապատասխան ծանուցման դեպքում:

10. Սույն կարգի 9-րդ կետում նշված կարգով հաշվարկ-հաշվետվության դիմային մասը պատշաճ լրացնելու և ուղարկելու դեպքում համակարգը վճար վճարողին (համակարգից օգտվողին) ներկայացնում է հաշվարկ-հաշվետվության ստացումը և գրանցումը հավաստող համապատասխան ծանուցում: Ծանուցումը հավաստում է այն փաստը, որ հաշվարկ-հաշվետվությունը տվյալ օրը և ժամին հարկային մարմնի տեղեկատվական համակարգում գործող համապատասխան համակարգչային ծրագրով ձևավորված գրանցման համարով ներկայացվել ու գրանցվել է հարկային մարմնի տվյալների բազայում, որը հանդիսանում է հարկային մարմին հաշվարկ-հաշվետվություն ներկայացնելու օր: Վճար վճարողը հնարավորություն ունի տպելու իր ուղարկած հաշվարկ-հաշվետվությունը, ինչպես նաև ծանուցումը:

11. Վճար վճարողի կատարած գործողությունների պատմությունը պահպանվում է հարկային մարմնի կայքէջի իր համապատասխան դարանում, որտեղից նա կարող է բեռնել տեղեկատվությունը և տպել: Վճար վճարողի ներկայացրած հաշվարկ-հաշվետվությունները (դրա բաղկացուցիչ մաս կազմող դիմային մասը և հավելվածները) փոփոխման ենթակա չեն:

12. Հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո մինչև հաշվարկ-հաշվետվությունները լիազոր մարմին գրանցման ներկայացնելու կամ հաշվարկ-հաշվետվությունը հարկային մարմին ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետի վերջին օրը (վերջնաժամկետը), իսկ «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքերում` մինչև հաշվետու ժամանակաշրջանի ավարտը և դրանից հետո նույն հաշվետու ժամանակաշրջանի համար նույն լիազոր մարմին մեկից ավելի հավելված կամ հարկային մարմին մեկից ավելի հաշվարկ-հաշվետվություն ներկայացնելու դեպքում առաջինը (անկախ մինչև սույն կարգի ուժի մեջ մտնելը թղթային եղանակով ներկայացված լինելու հանգամանքից) համարվում է հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված, իսկ մյուսները` ճշտված:

13. Վճար վճարողների կողմից համապատասխան վճարի գծով սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում օրենքով սահմանված դեպքերում դրանց ճշտման արդյունքներով կարող են ներկայացվել ճշտված հաշվարկ-հաշվետվություններ`

1) վճար վճարողը սույն կարգի 6-րդ և (կամ) 7-րդ կետերում նշված կարգով լրացնում է ճշտված հավելվածը (հավելվածները): Եթե վճար վճարողը ճշտումներ է կատարում միայն հավելվածներից որևէ մեկում, ապա համապատասխան հավելվածում նշում է այդ վճարների մասով ճշտումներ չկատարելու վերաբերյալ, ինչի մասին համակարգն ինքնաշխատ տեղեկացնում է համապատասխան լիազոր մարմնին: Եթե վճար վճարողը ճշտումներ է կատարում այն հավելվածում, որը սույն կարգի 9-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան ներկայացվել էր առանց համապատասխան լիազոր մարմնում գրանցման, ապա ճշտված հավելվածը կարող է ներկայացվել միայն լիազոր մարմնի կողմից սույն կարգին համապատասխան գրանցված լինելու դեպքում.

2) սույն կարգի 9-րդ կետում նշված կարգով լրացնում է ճշտված հաշվարկ-հաշվետվության դիմային մասը (որին համակարգի կողմից կցվում են լիազոր մարմինների կողմից համապատասխան ծանուցմամբ գրանցված հավելվածները): Էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված դիմային մասը (պարտադիր կարգով նաև ստորագրված` գրանցված կամ չգրանցված հավելվածները) սույն կարգի 9-րդ կետի պահանջներին համապատասխան ուղարկվում է հարկային մարմնի տեղեկատվական համակարգ:

14. Լիազոր մարմինների կողմից կատարվող ստուգումների ընթացքում կամ ստուգումների ավարտից հետո համապատասխան լիազոր մարմին ստուգվող կամ արդեն ստուգված ժամանակաշրջաններին վերաբերող հավելվածներ չեն կարող ներկայացվել և ներկայացված հավելվածներում ճշտումներ չեն կարող կատարվել: Հարկային մարմնի կողմից կատարվող ստուգումների ընթացքում կամ ստուգումների ավարտից հետո ստուգվող կամ արդեն ստուգված ժամանակաշրջաններին վերաբերող հաշվարկ-հաշվետվություններ չեն կարող ներկայացվել և ներկայացված հաշվարկ-հաշվետվություններում ճշտումներ չեն կարող կատարվել:

15. Հարկային մարմինն օրենքով սահմանված կարգով ապահովում է իր կողմից տնօրինվող տեղեկատվական համակարգում էլեկտրոնային եղանակով ստացված փաստաթղթերի տվյալների պաշտպանվածությունը և պահպանումը:

16. Հարկային մարմինն ապահովում է սույն կարգով նախատեսված հաշվարկ-հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ընդունման համար լիազոր մարմինների հասանելիությունը հարկային մարմնի տեղեկատվական համակարգին:

17. Էլեկտրոնային եղանակով հաշվարկ-հաշվետվություններ ներկայացնելու լիազորություն ունեցող անձինք և նրանց էլեկտրոնային թվային ստորագրությունները գրանցվում և հաշվառվում են լիազոր ու հարկային մարմիններում:»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.09.2016
N 980-Ն
Որոշում