Սեղմել Esc փակելու համար:
ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Պ....
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Պ. ՍՏՈՅԱՆՈՎԻ ՀՀ ...

 

 

041.0729.261199

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 նոյեմբերի 1999 թվականի թիվ 729

 

i

ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Պ. ՍՏՈՅԱՆՈՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

Բուլղարիայի Հանրապետության Նախագահ Պ. Ստոյանովի և նրան ուղեկցող անձանց 1999 թվականի դեկտեմբերի 1-2-ը Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայությանը` նախապատրաստել այցի ծրագիրը և ապահովել հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` Բուլղարիայի հանրապետության Նախագահին և նրան ուղեկցող պաշտոնական պատվիրակության անդամներին տեղավորել Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տանը, ապահովել նրանց սնունդը և սպասարկման համար տրամադրել անհրաժեշտ թվով փոխադրամիջոցներ` համաձայն Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` ապահովել պատվիրակության ընդունումը «Զվարթնոց» օդանավակայանում` ըստ հաստատված արարողակարգի, հյուրերին սպասարկող հատուկ ինքնաթիռի ընդունումը, կայանումը, լցավորումը, պատվիրակության և ինքնաթիռի անձնակազմի ընդունումն ու ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում, պատվիրակությանն սպասարկող ավտոմեքենաների մուտքն օդանավակայանի տարածք (սրահի կողմից), ինչպես նաև ինքնաթիռի անձնակազմի փոխադրումների և կեցության հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` ուղեկցության համար հատկացնել մոտոցիկլիստներ և ճանապարհային ոստիկանության անձնակազմեր` համաձայն հաստատված արարողակարգի:

5. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել հյուրերի և նրանց սպասարկող հատուկ ինքնաթիռի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում, հատկացնել ուղեկցող անձնակազմեր:

6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` հյուրերի ընդունելության, ճանապարհման և Մեծ Եղեռնի հուշահամալիրում ծաղկեպսակ դնելու արարողության ընթացքում ապահովել զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի առկայությունը` ըստ հաստատված արարողակարգի:

7. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` Բուլղարիայի գործարարների պատվիրակության համար կազմակերպել համապատասխան միջոցառումներ:

8. Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տանը տեղադրել միջազգային կապի միջոցներ (հեռախոս, ֆաքս):

9. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` ապահովել պատվիրակության անդամների բուժսպասարկումը, հատկացնել շտապ բուժօգնության անձնակազմ:

10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանն ու «Արմենպրես» պետական փակ բաժնետիրական ընկերությանը` լուսաբանել հյուրերի այցը Հայաստան:

11. Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության հետ համատեղ իրականացնել քաղաքի համապատասխան հատվածների դրոշազարդման և բարեկարգման աշխատանքները` համաձայն հաստատված արարողակարգի:

12. Ընդունել ի գիտություն, որ Բուլղարիայի Հանրապետության և նրան ուղեկցող պաշտոնական պատվիրակության Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի միջոցների հաշվին:

13. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին կատարել`

ա) Բուլղարիայի Հանրապետության Նախագահի այցը նախապատրաստող պատվիրակության Հայաստանում գտնվելու հետ կապված ծախսերը (կեցություն, սնունդ, փոխադրամիջոցներ)` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվությունների.

բ) սույն որոշման 7-րդ կետում նախատեսված միջոցառումների հետ կապված ծախսերը` համաձայն Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության ներկայացրած հաշվետվությունների.

գ) սույն որոշման 8-րդ կետում նախատեսված ծառայությունների հետ կապված ծախսերը` համաձայն Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարության ներկայացրած հաշվետվությունների.

դ) սույն որոշման 11-րդ կետում նախատեսված միջոցառումների հետ կապված ծախսերը` համաձայն Երևանի քաղաքապետարանի ներկայացրած հաշվետվությունների:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
26.11.1999
N 729
Որոշում