Սեղմել Esc փակելու համար:
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏՎՈՂ` ՀՀ Տ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏՎՈՂ` ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱՑ ...

10.01.1998 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   06.07.1995  -ից մինչեւ   10.01.1998  -ը:
 

/ուժը կորցրել է 31.12.97 թիվ 628 որոշում/

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

i

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հուլիսի 1995 թվականի թիվ 506

 

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏՎՈՂ` ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱՑՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածի 20-րդ կետի (1994 թվականի դեկտեմբերի 10-ի օրենքի խմբագրությամբ) և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել ավելացված արժեքի հարկից ազատվող` Հայաստանի Հանրապետության տարածքում իրացվող սննդամթերքի առանձին տեսակների ցանկը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը` սույն որոշման ընդունման պահից 10-օրյա ժամկետում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ ավելացված արժեքի հարկի վերաբերյալ գործող գերատեսչական նորմատիվ ակտերում:

3. Սույն որոշումը կիրարկել 1995 թվականի հուլիսի 1-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1995 թվականի

հուլիսի 6-ի թիվ 506 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

ավելացված արժեքի հարկից ազատվող` ՀՀ տարածքում

իրացվող սննդամթերքի առանձին տեսակների

 

Ալյուր

Հաց և հացաբուլկեղեն

Մանկական սնունդ

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.07.1995
N 506
Որոշում