Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ, ԲՅ ...

09.04.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   06.10.1993  -ից մինչեւ   09.04.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 05.04.18 ՆՀ-226-Ն հրամանագիր)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ
ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ, ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ, ՆՊԱՍՏՆԵՐԻ ԵՎ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ԻՆԴԵՔՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով գների ու սակագների աճի հետևանքով բնակչության սոցիալական պաշտպանվածության լրացուցիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, որոշում եմ.

i

1. 1993 թվականի հոկտեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետությունում աշխատավարձի նվազագույն չափը սահմանել 7350 ռուբլի` կիրառելով 1,75 գործակիցը, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում` 8080 ռուբլի: Նշված 1,75 գործակիցը ներառում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատագրված գներով իրացվող ապրանքների և ծառայությունների գների ու սակագների փոփոխման կապակցությամբ փոխհատուցումը, որը կազմում է 1260 ռուբլի:

Բնակչության ինդեքսավորման ենթակա մնացած եկամուտների նկատմամբ կիրառել հետևյալ գործակիցները`

նվազագույն աշխատավարձի նկատմամբ բազմապատիկ գործակցով չվարձատրվող բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքների համար` 1,75, լուսավորության պետական հաստատությունների (բոլոր տիպի դպրոցներ, մասնագիտական տեխնիկական ուսումնարաններ, նախադպրոցական և արտադպրոցական հիմնարկներ, որոնցում աշխատանքի վարձատրությունը 1994 թվականի հունվարի 1-ից կկատարվի համապատասխան սանդղակով) մանկավարժների, առողջապահության և մշակույթի ոլորտի աշխատողների պաշտոնային դրույքների համար` 1,85 (նշված գործակիցներով բարձրացումը համապատասխանաբար տարածել նաև լուսավորության, առողջապահության, գիտության և մշակույթի հիմնարկների աշխատողների համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված բոլոր տեսակի լրացուցիչ վարձատրությունների վրա).

Ժամանակին տարիֆային դրույքի նվազագույն չափերի համար` 1,75, դրանք սահմանելով`

աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում` 43 ռուբլի 15 կոպեկ.

աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում`

36-ժամյա աշխատանքային շաբաթ` 47 ռուբլի 95 կոպեկ.

30-ժամյա աշխատանքային շաբաթ` 57 ռուբլի 55 կոպեկ.

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում`

աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում` 47 ռուբլի 26 կոպեկ.

աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում`

36-ժամյա աշխատանքային շաբաթ` 52 ռուբլի 51 կոպեկ.

30-ժամյա աշխատանքային շաբաթ` 63 ռուբլի 03 կոպեկ:

(1-ին կետն ուժը կորցրել է 31.12.93 թիվ ՆՀ-271 հրամանագիր)

2. Հայաստանի Հանրապետությունում, լրիվ աշխատանքային ստաժի դեպքում, 4200-8400 ռուբլի կազմող կենսաթոշակների նկատմամբ կիրառել 1,75 գործակիցը, իսկ 8400 ռուբլին գերազանցող կենսաթոշակներին սահմանել 6300 ռուբլի հավելում:

3. Խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով աշխատողներին պատճառված վնասի փոխհատուցման գումարների չափերին սահմանել 4000 ռուբլի հավելում:

4. Ոչ լրիվ աշխատանքային ստաժի դեպքում տարիքային աշխատանքային կենսաթոշակների, ոչ լրիվ աշխատանքային ստաժի դեպքում հաշմանդամներին տրվող կենսաթոշակների, ծերության և հաշմանդամության սոցիալական կենսաթոշակների, ինչպես նաև հաշմանդամ ճանաչված մինչև 16 տարեկան երեխաներին տրվող սոցիալական կենսաթոշակների չափերին սահմանել 1750 ռուբլի հավելում:

i

5. Կերակրողին կորցնելու կապակցությամբ երեխաներին նշանակված սոցիալական կենսաթոշակներին վճարել փոխհատուցում այն հաշվով` որ`

ա) ծնողներին կորցրած երեխաներին, ինչպես նաև մեկ ծնողին կորցրած այն երեխաներին, որոնց մյուս ծնողը առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է, նշանակված կենսաթոշակների չափերը յուրաքանչյուր երեխայի համար տրվող փոխհատուցման գումարով հանդերձ կազմեն սույն հրամանագրի 1-ին կետով սահմանված նվազագույն աշխատավարձի 120 %-ը:

բ) մեկ ծնողին կորցրած երեխաներին նշանակված կենսաթոշակների չափերը յուրաքանչյուր երեխայի համար տրվող փոխհատուցման գումարով հանդերձ կազմեն սույն հրամանագրի 1-ին կետով սահմանված նվազագույն աշխատավարձի 100 %-ը:

(5-րդ կետն ուժը կորցրել է 31.12.93 թիվ ՆՀ-271 հրամանագիր)

6. Կերակրողին կորցնելու կապակցությամբ ընտանիքի յուրաքանչյուր անաշխատունակ անդամին նշանակված սոցիալական կենսաթոշակին սահմանել 1750 ռուբլի հավելում, բացառությամբ այն անձանց, ովքեր «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան ստանում են այլ կենսաթոշակներ:

7. Հայաստանի Հանրապետության զինծառայողների կենսաթոշակների չափերին սահմանել 2100 ռուբլի հավելում:

i

8. Բուհերի ուսանողների կրթաթոշակը սահմանել ամսական 6000 ռուբլի, գերազանց առաջադիմություն ունեցողներինը` 7500 ռուբլի, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողներինը` 4400 ռուբլի, 10 ամսից պակաս ուսուցման տևողությամբ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողներինը` 3650 ռուբլի: Անկախ գերատեսչական համակարգից, ասպիրանտների կրթաթոշակը սահմանել ամսական 9800 ռուբլի, իսկ դոկտորանտներինը` 14700 ռուբլի:

Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մեկամսյա ժամկետում մշակել և հաստատել պետական պատվերով բուհեր և տեխնիկումներ ընդունված ուսանողներին կրթաթոշակների նշանակման և վճարման կարգը:

(8-րդ կետն ուժը կորցրել է 31.12.93 թիվ ՆՀ-271 հրամանագիր)

9. Բուհերի և միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների բժշկական ցուցումով ակադեմիական արձակուրդում գտնվող ուսանողներին և սովորողներին վճարել նպաստ ամսական 1260 ռուբլի չափով` ուսումնական հաստատությունների հաշվին:

(9-րդ կետն ուժը կորցրել է 31.12.93 թիվ ՆՀ-271 հրամանագիր)

10. Մինչև 17 տարեկան (սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարեկան, բացի 10 ամսից ավել ուսուցման տևողությամբ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողներից) երեխաների համար տրվող ամենամսյա նպաստների չափն ավելացնել 1260 ռուբլով, սահմանելով այն 2420 ռուբլի:

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում հիշյալ նպաստի չափը սահմանել 2660 ռուբլի:

(10-րդ կետն ուժը կորցրել է 31.12.93 թիվ ՆՀ-271 հրամանագիր)

11. Մինչև 17 տարեկան երեք և ավելի երեխաներ (սովորող և կրթաթոշակ) չստացող երեխաների համար` մինչև 18 տարեկան, բացի 10 ամսից ավել ուսուցման տևողությամբ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողներից) ունեցող ընտանիքների համար մեկ երեխային տրվող ամսական նպաստի չափը սահմանել 3020 ռուբլի:

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում հիշյալ նպաստի չափը սահմանել 3320 ռուբլի:

(11-րդ կետն ուժը կորցրել է 31.12.93 թիվ ՆՀ-271 հրամանագիր)

12. Մինչև երեխայի 2 տարին լրանալը, նրան խնամելու համար մասնակի վճարովի արձակուրդում գտնվելու դեպքում ամսական նպաստի չափը բարձրացնել 1260 ռուբլով` սահմանելով այն 2660 ռուբլի:

(12-րդ կետն ուժը կորցրել է 31.12.93 թիվ ՆՀ-271 հրամանագիր)

13. Գործազուրկի կարգավիճակ ստացած և մինչև 2 տարեկան երեխա ունեցող մայրերին երեխային խնամելու համար վճարել նպաստ` ամսական 2660 ռուբլու չափով:

(13-րդ կետն ուժը կորցրել է 31.12.93 թիվ ՆՀ-271 հրամանագիր)

14. Մինչև 17 տարեկան (սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարեկան, բացի 10 ամսից ավել ուսուցման տևողությամբ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողներից) երեխաներ ունեցող միայնակ մայրերի ամենամսյա նպաստի չափը բարձրացնել 1260 ռուբլով, սահմանելով այն 2310 ռուբլի:

(14-րդ կետն ուժը կորցրել է 31.12.93 թիվ ՆՀ-271 հրամանագիր)

15. Երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ նպաստի չափը սահմանել 15000 ռուբլի:

(15-րդ կետն ուժը կորցրել է 31.12.93 թիվ ՆՀ-271 հրամանագիր)

16. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված սպայական կազմի և ենթասպայական կազմի համար պարենամթերքի փոխհատուցման ամսական չափը բարձրացնել 1000 ռուբլով:

17. Ձեռնարկություններում աշխատանքի վարձատրության նվազագույն չափը ապահովվում է սեփական եկամուտների հաշվին:

Բյուջետային հիմնարկներում աշխատանքի վարձատրության և կրթաթոշակների նվազագույն չափերի ավելացումն ապահովվում է բյուջետային հատկացումների հաշվին:

i

18. 1993 թվականի հոկտեմբերի 1-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի հուլիսի 1-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների ու կրթաթոշակների չափերի ինդեքսավորման մասին» հրամանագրի 1-ին, 5-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ կետերը:

 

6 հոկտեմբերի 1993 թվականի

ՆՀ-260

 

 

pin
ՀՀ Նախագահ
06.10.1993
N ՆՀ-260
Հրամանագիր