Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ ...

 

 

600.0276.171016

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «17»        10            2016 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60016334

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 հոկտեմբերի 2016 թվականի N 276-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 169-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 13-ի «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 169-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգում (այսուհետ` Կարգ), կատարել հետևյալ լրացումները.

1) Կարգի 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22-րդ և 23-րդ ենթակետերով.

«22) 76-77Գ Հց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 55 դԲմ էֆեկտիվ ճառագայթող իզոտրոպ հզորությամբ, տրանսպորտային միջոցների վրա տեղադրված տելեմատիկ համակարգերի օգտագործման համար,

23) Հայաստանի Հանրապետությունում պետական կամ հանրային նշանակության իրադարձությունների, միջոցառումների կամ այցերի լուսաբանման համար ռադիոկապի շարժական ցանցերի կազմակերպման կամ արբանյակային կապի երկրային կայանի շահագործման նպատակով մինչև 15 օր ժամկետով օգտագործվող ռադիոհաճախականությունների համար, բայց ոչ ավելի քան տարեկան 3 անգամ:».

2) Կարգի 5-րդ կետում «17-20-րդ» թվերից հետո լրացնել «, 22-րդ» թիվը.

3) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1 կետով.

«5.1 Սույն կարգի 4-րդ կետի 23-րդ ենթակետում նշված ռադիոհաճախականություններն առանց թույլտվության կարող են օգտագործվել միայն Հանձնաժողովի հետ նախապես համաձայնեցնելուց հետո: Սույն կետում նշված համաձայնեցումը ստանալու համար սույն կարգի 4-րդ կետի 23-րդ ենթակետում նշված ռադիոհաճախականություններն առանց թույլտվության օգտագործման համար դիմող անձը Հանձնաժողով է ներկայացնում սույն կարգի N 3 և N 4 հավելվածներով նախատեսված տեղեկությունները: Հանձնաժողովը սույն կետում նշված համաձայնեցման վերաբերյալ դիրքորոշումը հայտնում է` այն նախապես համաձայնեցնելով էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի իրավասու մարմնի հետ` վերջինիս դիրքորոշումն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:».

4) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ գլխով.

«6. Ռադիոհաճախականությունների օգտագործման պարտադիր վճարները

42. Ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարը սահմանվում է տարվա համար և ենթակա է վճարման յուրաքանչյուր եռամսյակի համար հավասարաչափ` մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ:

43. Ոչ լրիվ եռամսյակի ռադիոհաճախականությունների օգտագործման վճարի չափը հաշվարկվում է ոչ լրիվ եռամսյակում ռադիոհաճախականությունների օգտագործման (Թույլտվության գործողության) օրացուցային օրերի համար` եռամսյակի համար սահմանված վճարի և եռամսյակի օրացուցային օրերի թվի քանորդի և ոչ լրիվ եռամսյակում ռադիոհաճախականությունների օգտագործման (Թույլտվության գործողության) օրացուցային օրերի արտադրյալի չափով:

44. Ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարի հաշվարկման ժամանակ տվյալ վճարի մասով ամբողջական թիվ ստանալու համար իրականացվում է վճարման ենթակա գումարի կլորացում: Մինչև 50 լումայի դեպքում գումարը կլորացվում է դեպի փոքրացում, իսկ 50 և ավելի լումայի դեպքում` դեպի մեծացում:

45. Ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարների գումարների վճարումը սույն կարգի 42-րդ կետով սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում գանձվում է տույժ` ուշացման յուրաքանչյուր օրվա համար պակաս վճարված վճարի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:

46. Եթե ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարի վճարման ժամանակ վճարողը կոնկրետ չի նշել, թե որ ժամանակաշրջանի պարտավորության մարմանն է այն վերաբերում (նպատակային չէ), ապա առաջնահերթ մարվում են ռադիոհաճախականության պարտադիր վճարի գումարները, այնուհետև` տույժերը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
05.10.2016
N 276-Ն
Որոշում