Սեղմել Esc փակելու համար:
ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ ՕԳՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ԻՆՔՆԱ ...

01.10.2017 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   19.11.2016  -ից մինչեւ   01.10.2017  -ը:
 

(ուժը կորցրել է 09.08.17 թիվ 344-Ն որոշում)

i

600.0272.251016

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «25»        10            2016 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60016341

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 հոկտեմբերի 2016 թվականի N 272-Ն

 

i

ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ԻՆՔՆԱՎԱՐ ԷՆԵՐԳԱԱՐՏԱԴՐՈՂԻ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԲԱՇԽՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՄԱՏԱԿԱՐԱՐԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԴԻՄԱՑ ՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 194-Ն ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 176-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածի վերջին պարբերությունը, «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 12-ի ՀՕ-67-Ն օրենքի 14-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը և 78-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի և էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի մատակարարած էլեկտրական էներգիայի դիմաց հատուցում տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի`

1) 2005 թվականի նոյեմբերի 30-ի «Վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար արտադրողների միկրոէլեկտրակայանների և էլեկտրաէներգետիկական համակարգի զուգահեռ աշխատանքի կարգը հաստատելու մասին» N 194-Ն որոշումը.

i

2) 2006 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի նոյեմբերի 30-ի N 194-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 176-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, և նրա գործողությունը տարածվում է 2015 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հավելված

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2016 թվականի հոկտեմբերի 5-ի

N 272-Ն որոշմամբ

 

ԿԱՐԳ

ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ԻՆՔՆԱՎԱՐ ԷՆԵՐԳԱԱՐՏԱԴՐՈՂԻ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԲԱՇԽՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՄԱՏԱԿԱՐԱՐԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԴԻՄԱՑ ՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգը սահմանում է էլեկտրաէներգետիկական համակարգում վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի և էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի միջև իրականացվող էլեկտրական էներգիայի փոխհոսքերի շրջանակում մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց հատուցում տրամադրելու ընթացակարգը:

2. Սույն կարգում օգտագործված հիմնական հասկացություններն են.

1) Հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

2) վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ` հողմային, արեգակնային, ջրային, երկրաջերմային և կենսազանգվածի վերականգնվող էներգիայի աղբյուրներից ստացվող էներգակիրների համախումբ, որոնք կարող են օգտագործվել սպառման նպատակով.

3) Ինքնավար էներգաարտադրող` սեփական կարիքների բավարարման համար էլեկտրական էներգիա արտադրող իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որի տեղակայանքների դրվածքային հզորությունը չի գերազանցում էլեկտրական էներգիայի իր սպառիչների տեղակայված ընդհանուր հզորությունը, բայց ոչ ավելի, քան 150 կիլովատտը.

4) Բաշխող` էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.

5) էլեկտրական էներգիայի փոխհոսքեր` վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող Ինքնավար էներգաարտադրողի էլեկտրասպառման համակարգի անխափան աշխատանքը և գործունեության իրականացման անհրաժեշտ պայմաններն ապահովելու նպատակով Բաշխողի կողմից ապահովվող էլեկտրական էներգիայի փոխհոսքեր.

6) հաշվարկային տարի` ժամանակահատված, որի գործողությունը սկսվում է յուրաքանչյուր օրացուցային տարվա առաջին օրվա ժամը 00:00-ին և ավարտվում է նույն տարվա վերջին օրվա ժամը 24:00-ին.

7) հաշվարկային ամիս` ժամանակահատված, որի գործողությունը սկսվում է հաշվարկային տարվա յուրաքանչյուր օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 00:00-ին և ավարտվում է նույն ամսվա վերջին օրվա ժամը 24:00-ին:

3. Բաշխողի կողմից Ինքնավար էներգաարտադրողին մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց վճարման ենթակա գումարների հաշվարկը և Ինքնավար էներգաարտադրողի կողմից Բաշխողին վճարումը կատարվում է ամսական, իսկ Ինքնավար էներգաարտադրողի կողմից Բաշխողին մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց վճարման ենթակա գումարների հաշվարկը կատարվում է ամսական, իսկ վերջնահաշվարկը և Բաշխողի կողմից Ինքնավար էներգաարտադրողին վճարումը` տարեկան արդյունքներով:

4. Էլեկտրական էներգիայի փոխհոսքերի շրջանակում հաշվարկային ամսվա ընթացքում մատակարարված (հանձնված) էլեկտրական էներգիայի դիմաց հատուցում չի տրամադրվում այն ծավալի չափով, որը հավասար է տվյալ ամսվա ընթացքում մյուս կողմից ստացված (հանձնված) էլեկտրական էներգիայի ծավալին (այսուհետ` հատուցման ոչ ենթակա ծավալ):

5. Էլեկտրական էներգիայի փոխհոսքեր իրականացնելու նպատակով ինքնավար էներգաարտադրողների մոտ պետք է տեղակայված լինեն դարձափոխիչային (ռեվերսային) բազմասակագնային էլեկտրոնային հաշվիչներ, որոնց ձեռքբերման և սպասարկման հետ կապված հարցերը կարգավորվում են Հանձնաժողովի կողմից հաստատված` էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններով (այսուհետ` Կանոններ):

6. Էլեկտրական էներգիայի փոխհոսքերի շրջանակում Ինքնավար էներգաարտադրողի կողմից Բաշխողին էլեկտրական էներգիայի մատակարարումը և դրա դիմաց հատուցումը կատարվում է Ինքնավար էներգաարտադրողի և Բաշխողի միջև Հանձնաժողովի սահմանած օրինակելի ձևին համապատասխան կնքված` էլեկտրական էներգիայի մատակարարման և հատուցման պայմանագրի հիման վրա:

7. Ինքնավար էներգաարտադրողի էլեկտրական ցանցին նոր միացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Կանոններով սահմանված կարգով:

8. Բաշխողի կամ Ինքնավար էներգաարտադրողի կողմից մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց հատուցման ենթակա էլեկտրական էներգիայի ծավալը հաշվարկվում է հետևյալ հաշվարկային բանաձևով.

 

Էփտ = Էփց + Էփգ,

 

որտեղ`

Էփտ - Բաշխողի և Ինքնավար էներգաարտադրողի միջև հաշվարկային ամսվա արդյունքներով էլեկտրական էներգիայի փոխհոսքերի տարբերությունն է, որը ենթակա է հատուցման,

Էփց - Բաշխողի և Ինքնավար էներգաարտադրողի միջև հաշվարկային ամսվա արդյունքներով էլեկտրական էներգիայի ցերեկային փոխհոսքերի տարբերությունն է,

Էփգ - Բաշխողի և Ինքնավար էներգաարտադրողի միջև հաշվարկային ամսվա արդյունքներով էլեկտրական էներգիայի գիշերային փոխհոսքերի տարբերությունն է:

9. Սույն կարգի 8-րդ կետում նշված «Էփց «և «Էփգ» մեծությունները հաշվարկվում են հետևյալ բանաձևերով.

 

Էփց = (Բցա - Իցա),

Էփգ = (Բգա - Իգա),

 

որտեղ`

Բցա - հաշվարկային ամսվա ընթացքում Բաշխողի կողմից Ինքնավար էներգաարտադրողին ցերեկային սակագնով մատակարարված էլեկտրական էներգիայի ծավալն է,

Իցա - հաշվարկային ամսվա ընթացքում Ինքնավար էներգաարտադրողի կողմից ցերեկային սակագնի համար նախատեսված ժամանակահատվածում Բաշխողին մատակարարված էլեկտրական էներգիայի ծավալն է,

Բգա - հաշվարկային ամսվա ընթացքում Բաշխողի կողմից Ինքնավար էներգաարտադրողին գիշերային սակագնով մատակարարված էլեկտրական էներգիայի ծավալն է,

Իգա - հաշվարկային ամսվա ընթացքում Ինքնավար էներգաարտադրողի կողմից գիշերային սակագնի համար նախատեսված ժամանակահատվածում Բաշխողին մատակարարված էլեկտրական էներգիայի ծավալն է:

10. Եթե հաշվարկային ամսվա համար սույն կարգի 8-րդ կետի բանաձևով հաշվարկված «Էփտ» մեծությունը դրական է, ապա այդ ծավալով էլեկտրական էներգիան համարվում է Բաշխողի կողմից Ինքնավար էներգաարտադրողին (որպես սպառող) մատակարարված էլեկտրական էներգիա, և դրա հետ կապված հաշվարկային փաստաթղթի ներկայացման և վճարման ժամկետները կարգավորվում են կողմերի միջև կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրով և Կանոններով:

11. Եթե հաշվարկային ամսվա համար սույն կարգի 8-րդ կետի բանաձևով հաշվարկված «Էփտ» մեծությունը դրական է և, միևնույն ժամանակ, սույն կարգի 9-րդ կետի բանաձևերով հաշվարկված «Էփց» և «Էփգ» մեծությունները նույնպես դրական են, ապա Բաշխողի կողմից Ինքնավար էներգաարտադրողին հաշվարկային փաստաթուղթ ներկայացնելիս մատակարարված էլեկտրական էներգիայի ծավալ է համարվում «Էփց» և «Էփգ» մեծությունների գումարը (Էփց + Էփգ) և «Էփց» մեծության համար կիրառվում է Հանձնաժողովի կողմից տվյալ սպառողական խմբի համար սահմանված ցերեկային սակագինը, իսկ «Էփգ» մեծության համար` գիշերային սակագինը:

12. Եթե հաշվարկային ամսվա համար սույն կարգի 8-րդ կետի բանաձևով հաշվարկված «Էփտ» մեծությունը դրական է և, միևնույն ժամանակ, սույն կարգի 9-րդ կետի բանաձևերով հաշվարկված «Էփց» մեծությունը նույնպես դրական է, իսկ «Էփգ» մեծությունը` բացասական, ապա Բաշխողի կողմից Ինքնավար էներգաարտադրողին հաշվարկային փաստաթուղթ ներկայացնելիս մատակարարված էլեկտրական էներգիայի ծավալ է համարվում «Էփց» դրական և «Էփգ» բացասական մեծությունների գումարը (Էփց + Էփգ), որի համար կիրառվում է Հանձնաժողովի կողմից տվյալ սպառողական խմբի համար սահմանված ցերեկային սակագինը:

13. Եթե հաշվարկային ամսվա համար սույն կարգի 8-րդ կետի բանաձևով հաշվարկված «Էփտ» մեծությունը դրական է և, միևնույն ժամանակ, սույն կարգի 9-րդ կետի բանաձևերով հաշվարկված «Էփց» մեծությունը բացասական է, իսկ «Էփգ» մեծությունը` դրական, ապա Բաշխողի կողմից Ինքնավար էներգաարտադրողին հաշվարկային փաստաթուղթ ներկայացնելիս մատակարարված էլեկտրական էներգիայի ծավալ է համարվում «Էփգ» դրական և «Էփց» բացասական մեծությունների գումարը (Էփգ + Էփց), որի համար կիրառվում է Հանձնաժողովի կողմից տվյալ սպառողական խմբի համար սահմանված գիշերային սակագինը:

14. Ինքնավար էներգաարտադրողի կողմից Բաշխողին մատակարարված հատուցման ենթակա էլեկտրական էներգիայի ծավալի հաշվարկը կատարվում է ամսական, իսկ վերջնահաշվարկը` տարեկան արդյունքներով:

15. Ինքնավար էներգաարտադրողի կողմից Բաշխողին մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց հատուցման գումարը տարեկան արդյունքներով հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

12

---

            ՓԳ =   \   

                   /   Էփտ * U

                   ---

                   i=1

 

որտեղ`

ՓԳ - հատուցվող գումարի չափն է,

Էփտ - հատուցման ենթակա էլեկտրական էներգիայի ծավալն է,

U - հատուցման ենթակա էլեկտրական էներգիայի ծավալի համար կիրառվող սակագնի չափն է (ներառյալ ավելացված արժեքի հարկը),

i - հաշվարկային տարվա հաշվարկային ամիսներն են:

16. Եթե հաշվարկային ամսվա համար սույն կարգի 8-րդ կետի բանաձևով հաշվարկված «Էփտ» մեծությունը բացասական է, ապա այդ ծավալի չափով էլեկտրական էներգիան Բաշխողի կողմից ենթակա է հատուցման հաշվարկային տարվա արդյունքներով: Հաշվարկային տարվա արդյունքներով հատուցման ենթակա էլեկտրական էներգիայի ծավալը որոշվում է հաշվարկային տարվա յուրաքանչյուր հաշվարկային ամսվա արդյունքներով բացասական «Էփտ» մեծությունների հանրագումարով:

17. Հատուցման ենթակա էլեկտրական էներգիայի ծավալի նկատմամբ որպես սակագին կիրառվում է տվյալ սպառողական խմբի համար յուրաքանչյուր ամսվա համար Հանձնաժողովի կողմից սահմանված ցերեկային սակագների 50 տոկոսի չափը, իսկ փոքր հիդրոէլեկտրակայանների դեպքում` Հանձնաժողովի կողմից տվյալ խմբի (բնական ջրահոսք, ոռոգման համակարգ, խմելու ջրատար) համար սահմանված գործող սակագինը:

18. Այն հաշվարկային ամիսներին, երբ «Էփտ» մեծությունը բացասական է, այդ ամիսների համար Բաշխողը Ինքնավար էներգաարտադրողին որևէ հաշվարկային փաստաթուղթ չի ներկայացնում, և Բաշխողի կողմից Ինքնավար էներգաարտադրողին մատակարարված էլեկտրական էներգիայի ծավալը ընդունվում է հավասար 0-ի:

19. Հաշվարկային տարվա ավարտից հետո, մինչև հաշվարկային տարվան հաջորդող տարվա հունվարի 25-ը, Բաշխողից հատուցում ստանալու համար Ինքնավար էներգաարտադրողը և Բաշխողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում են հաշվարկային փաստաթուղթ: Բաշխողը հաշվարկային փաստաթղթի հիման վրա հատուցվող գումարը փոխանցում է Ինքնավար էներգաարտադրողի բանկային հաշվեհամարին` հաշվարկային տարվա ավարտից հետո մինչև հաջորդ տարվա փետրվարի 1-ը:

 

@Չ

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
05.10.2016
N 272-Ն
Որոշում