Սեղմել Esc փակելու համար:
«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈ ...

 

 

010.0196.121116

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2016 թվականի հոկտեմբերի 27-ին

 

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 38-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով պետք է սահմանվեն թողարկողների (ներառյալ` բանկերի` բանկային ավանդների մասով) և (կամ) դրանց թողարկած արժեթղթերի նկատմամբ նվազագույն չափանիշներ, ինչպես նաև ածանցյալ ֆինանսական գործիքների կողմերը և ածանցյալ ֆինանսական գործիքների տեսակները, որոնցում կարող են ներդրվել պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները:»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 39-րդ հոդվածի 19-րդ մասի 1-ին կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

1) տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի և պահառուի, ինչպես նաև դրանց հետ փոխկապակցված անձանց թողարկած արժեթղթերում կամ ածանցյալ ֆինանսական գործիքներում, որոնց կողմ են նրանք հանդիսանում:»:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 68-րդ հոդվածի 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է իրականացնել ֆոնդի ակտիվներում ներառված արժեթղթերով ամրագրված, ինչպես նաև այն ածանցյալ ֆինանսական գործիքներով տրված իրավունքները, որոնց կողմ է հանդիսանում ֆոնդը` ելնելով բացառապես մասնակիցների շահերից»:

 

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի մնացած բոլոր մասերում «ածանցյալ գործիքներ» բառերը` համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «ածանցյալ ֆինանսական գործիքներ» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

12 նոյեմբերի 2016 թվականի

ՀՕ-196-Ն

 

 

pin
ՀՀ 27.10.2016
N ՀՕ-196-Ն օրենք