Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 275-Ն ՈՐ ...

 

 

040.1178.231116

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 նոյեմբերի 2016 թվականի N 1178-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» N 275-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման N 1 հավելվածում`

i

ա. 2-րդ կետի 3-րդ ենթակետում «որոշված է» բառը փոխարինել «հաստատված է (որոշված է)» բառերով,

i

բ. 3-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում «ծնողի» բառը փոխարինել «ծնողի բնակության (հաշվառման) վայրի հասցեն,» բառերով,

i

գ. հավելվածը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.

«3.1. Ընտանիքում ծնված առաջին կամ երկրորդ երեխայի համար սահմանված չափով երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու մասին դիմումը ներկայացվում է նաև առցանց (եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող երեխայի ծննդի պետական գրանցումը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը, և երեխայի համար տրվել է ծննդյան վկայական): Առցանց դիմում ներկայացնելու համար դիմողը մուտք է գործում www.epension.am կայքէջը, գրանցվում է կայքէջում և համապատասխան ծրագրային գործիքի միջոցով տեղեկատվական համակարգ է մուտքագրում`

1) ծնողի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.

2) նոր ծնված երեխայի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդյան վկայականի սերիան և համարը, ծննդյան վկայականը հատկացնելու օրը, ամիսը, տարեթիվը.

3) նպաստի` ուղղակի վճարվող գումարը վճարելու համար ծնողի բանկային հաշվի համարը կամ այն բանկի անվանումը, որտեղից ծնողը ցանկանում է ստանալ գումարը:

Առցանց դիմումին կից փաստաթղթեր (էլեկտրոնային լուսապատճեններ) չեն ներկայացվում: Առցանց դիմումի հիման վրա նպաստը սույն կարգի 25-րդ կետում նշված լիազորագրով չի վճարվում: Առցանց դիմումի հիման վրա նպաստը վճարվում է դիմումը ներկայացվելուց հետո` 10 օրացուցային օրվա ընթացքում: Առցանց դիմումով տեղեկատվական համակարգ մուտքագրված տվյալների հավաստիությունն առցանց եղանակով ճշտվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնից ստացված տվյալների հիման վրա:»,

i

դ. 4-րդ կետի 1-ին ենթակետը «փաստաթղթերը» բառից հետո լրացնել «կամ դրանց պատճենները» բառերով, իսկ 4-րդ կետի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,

i

ե. 4.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.2. Եթե սույն կարգի 8-րդ կետում նշված` պարտադիր զինվորական ծառայության զորակոչված կամ ազատազրկման վայրում պատիժը կրող` 16 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացուն (զավակին) երբևէ չի հատկացվել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտ կամ նրան հատկացված` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտն անվավեր է, ապա սույն կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված` անձը հաստատող փաստաթղթի (պատճենի), հանրային ծառայությունների համարանիշի կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի փոխարեն ներկայացվում է պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվելը (ռազմաուսումնական հաստատությունում սովորելը) հաստատող` զինվորական կոմիսարիատի (ռազմաուսումնական հաստատության) տված կամ ազատազրկման վայրում գտնվելը հաստատող` քրեակատարողական հիմնարկի տված տեղեկանքը: Այս դեպքում անձը բնակչության պետական ռեգիստրում նույնականացվում է տեղեկանքում ներառված տվյալներով:»,

i

զ. 5-րդ կետում «4-րդ կետի 3-6-րդ ենթակետերում» բառերը փոխարինել «4.2-րդ կետում» բառերով,

i

է. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս` հաշվի են առնվում նպաստը նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված (անկախ բնակության (հաշվառման) վայրից)`

1) նոր ծնված երեխայի ծնողներից (հորից և մորից) սերված երեխաները և զավակները (նոր ծնված երեխայի հարազատ քույրերն ու եղբայրները).

2) նոր ծնված երեխայի մորից սերված երեխաները և զավակները` բացառությամբ այն դեպքի, երբ անչափահաս տարիքում նրանց խնամքը դատարանի որոշմամբ հանձնվել է այլ անձի, կամ մայրը դատական կարգով զրկվել է ծնողական իրավունքներից.

3) նոր ծնված երեխայի հորից սերված երեխաները և զավակները, եթե`

ա. նրանց մայրը մինչև նոր ծնված երեխայի ծննդյան օրը մահացել կամ օրենքով սահմանված կարգով ճանաչվել է մահացած կամ անհայտ բացակայող, կամ դատական կարգով ճանաչվել է անգործունակ,

բ. դատարանի որոշմամբ նրանց խնամքն անչափահաս տարիքում հանձնվել է նոր ծնված երեխայի հորը, կամ`

գ. այդ երեխաների մայրը զրկվել է ծնողական իրավունքներից, կամ`

դ. դատական կարգով հաստատված է այն փաստը, որ նրանց մայրը չարամտորեն (միտումնավոր) խուսափել է ծնողական իրավունքները և պարտականությունները կատարելուց (չի կատարել ծնողական իրավունքները և պարտականությունները) և անչափահաս տարիքում այդ երեխաների խնամքը (երեխաների դաստիարակությունը, նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունը) իրականացրել է նոր ծնված երեխայի հայրը:»,

i

ը. 10-րդ կետում «դիմողի» բառը փոխարինել «ծնողի» բառով,

i

թ. 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Եթե երեխան (զավակը) սույն կարգի 8-րդ կետի 3-րդ ենթակետի հիման վրա մեկ անգամ հաշվի է առնվում նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս, ապա դրանից հետո նոր կարգաթիվ որոշելիս` այդ երեխան (զավակը) կարող է հաշվի առնվել, եթե նոր ծնված երեխայի հետ սերվել է միևնույն հորից (նոր ծնված երեխայի համահայր քույրը կամ եղբայրն է):»,

i

ժ. 15-րդ կետը «4-րդ,» բառից հետո լրացնել «4.1-ին, 4.2-րդ,» բառերով, իսկ «8-րդ կետում» բառերը փոխարինել «8-րդ և 8.1-ին կետերում» բառերով,

i

ժա. 17-րդ կետում «փաստաթղթերի» բառը փոխարինել «փաստաթղթերի (սույն կարգի 3.1-ին կետում նշված դեպքում` առցանց դիմումով տեղեկատվական համակարգ մուտքագրված տվյալների)» բառերով,

i

ժբ. 18-րդ կետի 6-րդ ենթակետը «տվյալներ» բառից հետո լրացնել «(ներկայացված տվյալներում առկա են անճշտություններ)» բառերով,

i

ժգ. 24-րդ կետը «եղանակով» բառից հետո լրացնել «` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կնքված պայմանագրի հիման վրա համապատասխան ծառայություններ մատուցող բանկի միջոցով» բառերով.

i

2) որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետով հաստատված պայմանագրի օրինակելի ձևի N 3 հավելվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) ելքագրված գումարի չափը` ըստ նպատակների.»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.11.2016
N 1178-Ն
Որոշում