Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 11 ...

 

 

040.1185.231116

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 նոյեմբերի 2016 թվականի N 1185-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1109-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի «Պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը հաստատելու, գործառույթների իրականացումն օպերատորին պատվիրակելու, գործառույթների ցանկը հաստատելու, օպերատորի հետ կնքվող ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը և օպերատորին առաջադրվող նվազագույն տեխնիկական պահանջները սահմանելու մասին» N 1109-Ն որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր բաժիններով.

 

 

._____________________________________________________________________.

|Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության և  մարմինների  |

|կողմից մատուցվող ծառայություններ, որոնց կապակցությամբ օպերատորն      |

|իրականացնում է դիմողի նույնականացման, պետական տուրքի գանձման,        |

|փաստաթղթերի ընդունման, փոխադրման և  հանձնման գործառույթներ           |

|_____________________________________________________________________|

|1. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականների կրկնօրինակների|

|   տրամադրում                                                        |

|_____________________________________________________________________|

|2. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման առկայության կամ            |

|   բացակայության մասին տեղեկանքի տրամադրում                          |

|_____________________________________________________________________|

|3. Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում             |

|_____________________________________________________________________|

|4. Փաստաթղթերի ապոստիլային վավերացում                                |

|_____________________________________________________________________|

|ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից մատուցվող ծառայություններ,   |

|որոնց կապակցությամբ օպերատորն իրականացնում է դիմողի նույնականացման,  |

|պետական տուրքի գանձման, փաստաթղթերի ընդունման, փոխադրման և  հանձնման |

|գործառույթներ                                                        |

|_____________________________________________________________________|

|Օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի               |

|Հանրապետությունում դատվածության և  հետախուզման առկայության մասին     |

|տեղեկանքների տրամադրում                                              |

._____________________________________________________________________.

«:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.11.2016
N 1185-Ն
Որոշում