Սեղմել Esc փակելու համար:
{19.12.2016 - 13.05.2021} ՍՏԱՑԻՈՆԱՐ Բ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{19.12.2016 - 13.05.2021} ՍՏԱՑԻՈՆԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   19.12.2016  -ից մինչեւ   13.05.2021  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

19/12/2016 - 13/05/2021

606.0129.281116

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «28»        11            2016 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60616395

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 նոյեմբերի 2016 թվականի N 129-Ն

 

i

ՍՏԱՑԻՈՆԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 56-րդ հոդվածի 2-րդ մասով և 63-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել ստացիոնար բժշկական և ռազմաբժշկական հաստատություններում և ձերբակալված անձանց պահելու վայրերում քվեարկության կազմակերպման և անցկացման կարգը` համաձայն հավելվածի:

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2016 թ. նոյեմբերի 9-ի

N 129-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՍՏԱՑԻՈՆԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգը սահմանում է Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատություններում ստացիոնար բուժման մեջ գտնվող, քվեարկության օրը տեղամասային կենտրոն ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող ընտրողների, ռազմաբժշկական հաստատությունում ստացիոնար բուժման մեջ գտնվող զինծառայող ընտրողների և ձերբակալված անձանց պահելու վայրերում ձերբակալված ընտրողների քվեարկության կազմակերպման և անցկացման կարգը:

2. Ստացիոնար բուժման մեջ գտնվող, քվեարկության օրը տեղամասային կենտրոն ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող ընտրողների, ռազմաբժշկական հաստատությունում ստացիոնար բուժման մեջ գտնվող զինծառայող ընտրողների և ձերբակալված անձանց պահելու վայրերում ձերբակալված ընտրողների քվեարկությունը տեղամասային ընտրական հանձնաժողովը կազմակերպում է համապատասխանաբար ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում, ռազմաբժշկական հաստատությունում և ձերբակալված անձանց պահելու վայրում` շրջիկ արկղի միջոցով` քվեարկության օրը ժամը 8:00-ից հետո` այն հաշվարկով, որ քվեարկությունն ավարտվի մինչև ժամը 18.00-ն:

3. Ձերբակալված անձանց պահելու վայրում գտնվող ընտրողների լրացուցիչ ցուցակը կազմում է ձերբակալված անձանց պահելու վայրի ղեկավարը` քվեարկության օրը` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ մասերով ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջներին համապատասխան:

Ձերբակալված անձանց պահելու վայրում գտնվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվում են միայն ձերբակալված անձանց պահելու վայրում գտնվող` քվեարկության օրը 18 տարին լրացած ձերբակալված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Ձերբակալված անձանց պահելու վայրում կազմվող ընտրողների ցուցակը էջակալում, ցուցակի յուրաքանչյուր էջ ստորագրում և կնքում է ձերբակալված անձանց պահելու վայրի ղեկավարը: Ձերբակալված անձանց պահելու վայրի ղեկավարը լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների թիվը հայտնում է համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին:

4. Շրջիկ արկղի միջոցով քվեարկության կազմակերպման ժամանակը որոշում և հայտարարում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը` հիմք ընդունելով լիազոր մարմնի կազմած ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակում, զորամասի հրամանատարի կազմած ռազմաբժշկական հաստատությունում ստացիոնար բուժման մեջ գտնվող զինծառայող ընտրողների ցուցակում և ձերբակալվածներին պահելու վայրի ղեկավարի կազմած ձերբակալված անձանց պահելու վայրում գտնվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների թիվը, ինչպես նաև ընտրական տեղամասում տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների աշխատանքային ծանրաբեռնվածությունը:

5. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության օրը մինչև ժամը 8.00-ն հանձնաժողովի անդամների և տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ ստուգում է շրջիկ արկղի դատարկ լինելը, փակում և կնքում է շրջիկ արկղը:

6. Շրջիկ արկղի միջոցով քվեարկությունը կազմակերպում է տեղամասային ընտրական հանձնաժողովի այն անդամը, որին քվեարկության օրը` ժամը 7.00-ին, տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած վիճակահանությամբ, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի հայտարարած ժամի համար բաժին է ընկել «շրջիկ արկղ» կամ «քվեաթերթիկ և շրջիկ արկղ» բառերը պարունակող թերթիկը: Եթե ընտրական տեղամասն ընդգրկում է մի քանի ստացիոնար բժշկական կամ ռազմաբժշկական հաստատություններ կամ միաժամանակ բժշկական հաստատություն և ձերբակալված անձանց պահելու վայր, ապա շրջիկ արկղի միջոցով քվեարկությունը կարող են կազմակերպել տեղամասային ընտրական հանձնաժողովի տարբեր անդամներ, որոնց վիճակահանությամբ բաժին է ընկել համապատասխանաբար «շրջիկ արկղ» կամ «քվեաթերթիկ և շրջիկ արկղ» բառերը պարունակող թերթիկը` կախված այդ գործառույթն իրականացնելու համար տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի հայտարարած ժամանակից:

Այս մասին գրառում է կատարվում տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:

7. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը շրջիկ արկղի միջոցով քվեարկությունն անցկացնող հանձնաժողովի անդամին (այսուհետ` հանձնաժողովի անդամ) տրամադրում է.

1) շրջիկ արկղը,

2) շրջիկ արկղով քվեարկությանը մասնակցող ընտրողների համապատասխան ցուցակը: Ձերբակալված անձանց պահելու վայրում գտնվող ընտրողների լրացուցիչ ցուցակը շրջիկ արկղի միջոցով քվեարկություն կազմակերպող տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամին տրամադրում է ձերբակալված անձանց պահելու վայրի ղեկավարը` ձերբակալված անձանց պահելու վայրում,

3) Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների քվեաթերթիկները` համապատասխան ցուցակում ընդգրկված ընտրողների թվից մինչև 5 տոկոս ավելի քանակով, բայց ոչ պակաս, քան այդ ցուցակում ընտրողների թվից 10 քվեաթերթիկ ավելին և նույնքան քվեարկության ծրարներ,

4) համապատասխան ցուցակում ընդգրկված ընտրողների թվին համապատասխան քանակով ինքնասոսնձվող դրոշմանիշեր և նույնքան համարակալված կտրոններ,

5) փաթեթ` չօգտագործված քվեաթերթիկների համար:

Հանձնաժողովի անդամին հատկացված ընտրական փաստաթղթերի և դրանց քանակի մասին համապատասխան գրառումներ են կատարվում տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:

Հանձնաժողովի անդամին, անհրաժեշտության դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի պահանջով, կարող է ուղեկցել ոստիկանության ծառայողը:

i

8. Շրջիկ արկղով քվեարկության կազմակերպման դեպքում ընտրողների գրանցումն իրականացվում է առանց տեխնիկական սարքավորման կիրառման:

Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում, ռազմաբժշկական հաստատությունում, ձերբակալված անձանց պահելու վայրում քվեարկությունը կազմակերպելու նպատակով հանձնաժողովի անդամն ստուգում է ընտրողի ինքնությունը, ընտրողների համապատասխան ցուցակում գտնում է ընտրողի տվյալները, լրացնում ընտրողի անձը հաստատող փաստաթղթի համարը, որից հետո ընտրողն ստորագրում է իր անվան դիմաց, հանձնաժողովի անդամը դնում է իր անհատական կնիքը ստորագրության դիմաց, որից հետո հանձնաժողովի անդամը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով լրացնում է համարակալված կտրոնը` վրան նշելով, թե որ ցուցակի ընտրող է, ցուցակում ընտրողի հերթական համարը, անհատական կնիքով կնքում է քվեարկության կտրոնը և հանձնում ընտրողին, միաժամանակ ընտրողին է տրամադրում Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության մեկական քվեաթերթիկ և քվեարկության մեկ ծրար:

Ընտրողը քվեաթերթիկը լրացնում է գաղտնի: Հանձնաժողովի անդամը ընտրողի համար ստեղծում է այնպիսի պայմաններ, որ հնարավոր լինի ապահովել քվեարկության գաղտնիությունը:

Ընտրողն ընտրություններին մասնակցող կուսակցություններից որևէ մեկին ընտրում է այդ կուսակցության քվեաթերթիկը քվեարկության ծրարի մեջ դնելու միջոցով: Քվեաթերթիկը քվեարկության ծրարի մեջ դրվում է առանց ծալելու, իսկ չօգտագործված քվեաթերթիկները գցում է դրանց համար նախատեսված փաթեթի մեջ:

Հանձնաժողովի անդամը ընտրողից ստանում է քվեարկության կտրոնը, որից հետո քվեարկության ծրարի կտրվածքի միջով քվեաթերթիկին է փակցնում ինքնասոսնձվող դրոշմանիշը, բացում է շրջիկ արկղի ճեղքը և ընտրողին հնարավորություն է ընձեռում քվեարկության ծրարը գցելու շրջիկ արկղի մեջ:

(8-րդ կետը փոփ. 11.05.2021 թիվ 17-Ն որոշում)

9. Քվեարկության ավարտից հետո հանձնաժողովի անդամը փակում` հատուկ կապիչով կապում է շրջիկ արկղի ճեղքը և անհապաղ վերադառնում ընտրական տեղամաս:

10. Հանձնաժողովի անդամը տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին է հանձնում.

1) հատուկ կապիչով փակված շրջիկ արկղը,

2) ընտրողների լրացուցիչ ցուցակը,

3) ընտրողներից ստացված համարակալված քվեարկության կտրոնները,

4) չօգտագործված համարակալված կտրոնները,

5) չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերը,

6) չօգտագործված քվեարկության ծրարները,

7) չօգտագործված, ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված կամ վնասված և հետ տրված քվեաթերթիկների փաթեթը:

Հանձնաժողովի անդամի կողմից վերադարձված ընտրական փաստաթղթերի և դրանց քանակի մասին համապատասխան գրառումներ են կատարվում տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:

11. Շրջիկ արկղը տեղադրվում է քվեարկության սենյակում բոլորի համար տեսանելի տեղում: Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը կամ հանձնաժողովի քարտուղարը` հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ, ոչ ուշ, քան մինչև ժամը 20.00-ն, քվեարկության սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ բացում է շրջիկ արկղը, հանում է քվեարկության ծրարները և գցում քվեատուփի մեջ:

12. Շրջիկ արկղի միջոցով քվեարկության կազմակերպմանը կարող են ներկա գտնվել նաև վստահված անձինք, դիտորդները, այցելուները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները:

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
09.11.2016
N 129-Ն
Որոշում