Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅ ...

30.11.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   29.12.2016  -ից մինչեւ   30.11.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 14.11.2019 թիվ 1570-Ն որոշում)

i

040.1263.161216

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 դեկտեմբերի 2016 թվականի N 1263-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող ոչ պարենային ապրանքների և օրենսդրական չափագիտական վերահսկողության ոլորտի ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2016 թվականի դեկտեմբերի 8-ի

N 1263-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն մեթոդաբանությամբ և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագրով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի (այսուհետ` տեսչական մարմին)` ոչ պարենային արտադրանքի և օրենսդրական չափագիտական վերահսկողության ոլորտի ռիսկի վրա հիմնված ստուգումների անցկացման հետ կապված ընդհանուր հարցերը, ինչի արդյունքում ստուգումների պարբերականությունը պլանավորվելու է և ստուգումներն իրականացվելու են համապատասխան իրենց ռիսկայնության խմբի` հաշվի առնելով «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները:

 

II. ՌԻՍԿԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

 

2. Ռիսկը տնտեսավարող սուբյեկտի գործունեության արդյունքում մարդու կյանքին, առողջությանը, շրջակա միջավայրին, պետության, իրավաբանական և ֆիզիկական անձանց գույքային շահերին, բնական և էներգետիկ պաշարների խնայողությանը վնաս հասցնելու հավանականությունն է` հաշվի առնելով այդ վնասի ծանրության աստիճանը:

 

III. ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

3. Ոչ պարենային ապրանքների արտադրության և շրջանառության փուլում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների ռիսկը գնահատվում է ոլորտային և անհատական ռիսկերի հանրագումարով, որի առավելագույն միավորը 150 է.

Rը=Rո +Rա

Որտեղ` Rը - տնտեսավարող սուբյեկտների ընդհանուր ռիսկ,

Rո - ոլորտային ռիսկ,

Rա - անհատական ռիսկ:

4. Ոլորտային ռիսկի գնահատման հիմնական և կարևոր ցուցանիշներից է տվյալ ոլորտի տեխնիկական կանոնակարգի պահանջների ծավալը և բարդությունը, որոնք տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտները պարտավոր են պահպանել:

5. Հիմք ընդունելով տեսչական մարմնի կողմից հսկման ենթակա ոլորտների տեխնիկական կանոնակարգերի պահանջները, ինչպես նաև հավանական վնաս առաջացնող գործոնների ազդեցությունը և վնասի աստիճանը կարող ենք հաշվարկել ոլորտի ռիսկը:

6. Ոլորտային ռիսկի առավելագույն կշիռ է սահմանվում 60 միավորը: Ոլորտային ռիսկի գնահատման համար հիմք են ընդունվում 3 ցուցիչներ, որոնցից յուրաքանչյուրի առավելագույն միավորը քսանն է`

1) վնասի ազդեցության մակարդակ` արտադրանքի վնասակար, բացասական կամ վտանգավոր ազդեցությունը: Այն կարող է լինել 3 մակարդակում`

ա. կյանքի համար խիստ վտանգավոր, մահացու հետևանքների հանգեցնող, որի հնարավորությունը գնահատվում է 14-20 միավոր (ծանր),

բ. լուրջ, չվերականգնվող կամ խրոնիկական հիվանդության հանգեցնող` 7-13 միավոր (լուրջ),

գ. աննշան վնասի հանգեցնող ազդեցություն թողնող` 1-6 միավոր (թեթև).

2) հավանական վնասի ազդեցությունը` արտադրանքի հավանական վնաս առաջացնող գործոնի ազդեցությունն է: Այն կարող է թողնել ուղղակի կամ անուղղակի ազդեցություն`

ա. անուղղակի ազդեցություն` 1-10 միավոր,

բ. ուղղակի ազդեցություն` 11-20 միավոր.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ ոլորտի արտադրանքի կամ ծառայության նկատմամբ սահմանված պահանջներ` պահանջներ, որոնք պայմանավորված են ԵԱՏՄ-ի տեխնիկական կանոնակարգերով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ ոլորտի նկատմամբ սահմանված պարտադիր պահանջների (նորմերի) քանակով և բարդությամբ`

ա. խիստ և մեծաքանակ պահանջներ` 14-20 միավոր,

բ. նվազ խիստ պահանջներ` 7-13 միավոր,

գ. ոչ խիստ և սահմանափակ պահանջներ` 1-6 միավոր:

 

Ոլորտային ռիսկի հաշվարկման աղյուսակ

 

._________________________________________________________________________.

|NN |Ոլորտի             |Վնասի           |Հավանական|ՀՀ             |Ոլոր- |

|ը/կ|անվանումը          |ազդեցության     |վնասի    |օրենսդրությամբ |տային |

|   |                   |մակարդակը       |ազդեցու- |սահմանված      |ռիսկ  |

|   |                   |(միավոր)        |թյունը   |պահանջներ      |(միա- |

|   |                   |                |(միավոր) |(միավոր)       |վոր)  |

|___|___________________|________________|_________|_______________|(11=  |

|   |                   |թեթև |լուրջ|ծանր|ան- |ուղ-|ոչ   |նվազ|խիստ|3+4+5+|

|   |                   |(1-6)|(7-13|(14-|ուղ-|ղակի|խիստ |խիստ|և   |6+7+  |

|   |                   |     |     |20) |ղա- |(11-|և    |(7- |մե- |8+9+  |

|   |                   |     |     |    |կի  |20) |սահ- |13) |ծա- |10)   |

|   |                   |     |     |    |(1- |    |մա-  |    |քա- |      |

|   |                   |     |     |    |10) |    |նա-  |    |նակ |      |

|   |                   |     |     |    |    |    |փակ  |    |(14-|      |

|   |                   |     |     |    |    |    |(1-6)|    |20) |      |

|___|___________________|_____|_____|____|____|____|_____|____|____|______|

|1. |Օծանելիք և         |     |     |20  |    |20  |     |    |20  |60    |

|   |կոսմետիկ արտադրանք |     |     |    |    |    |     |    |    |      |

|___|___________________|_____|_____|____|____|____|_____|____|____|______|

|2. |Խաղալիքներ         |     |     |20  |    |20  |     |    |19  |59    |

|___|___________________|_____|_____|____|____|____|_____|____|____|______|

|3. |Սեղմված բնական կամ |     |     |20  |    |20  |     |    |18  |58    |

|   |հեղուկացված        |     |     |    |    |    |     |    |    |      |

|   |նավթային գազով     |     |     |    |    |    |     |    |    |      |

|   |աշխատելու համար    |     |     |    |    |    |     |    |    |      |

|   |ավտոտրանսպորտային  |     |     |    |    |    |     |    |    |      |

|   |միջոցների վրա      |     |     |    |    |    |     |    |    |      |

|   |գազաբալոնային      |     |     |    |    |    |     |    |    |      |

|   |սարքավորումների    |     |     |    |    |    |     |    |    |      |

|   |տեղադրման և        |     |     |    |    |    |     |    |    |      |

|   |բալոնների          |     |     |    |    |    |     |    |    |      |

|   |պարբերական         |     |     |    |    |    |     |    |    |      |

|   |վկայագրում         |     |     |    |    |    |     |    |    |      |

|___|___________________|_____|_____|____|____|____|_____|____|____|______|

|4. |Ավտոմոբիլային      |     |     |20  |    |19  |     |    |17  |57    |

|   |տրանսպորտային      |     |     |    |    |    |     |    |    |      |

|   |միջոցներում սեղմված|     |     |    |    |    |     |    |    |      |

|   |բնական գազով       |     |     |    |    |    |     |    |    |      |

|   |աշխատող վառելիքային|     |     |    |    |    |     |    |    |      |

|   |համակարգին         |     |     |    |    |    |     |    |    |      |

|   |ներկայացվող        |     |     |    |    |    |     |    |    |      |

|   |պահանջներ          |     |     |    |    |    |     |    |    |      |

|___|___________________|_____|_____|____|____|____|_____|____|____|______|

|5. |Ավտոգազալիցքավորման|     |     |20  |    |19  |     |    |17  |56    |

|   |ճնշակայանների      |     |     |    |    |    |     |    |    |      |

|   |(ԱԳԼՃԿ) կառուցման  |     |     |    |    |    |     |    |    |      |

|   |և  շահագործման     |     |     |    |    |    |     |    |    |      |

|   |նվազագույն         |     |     |    |    |    |     |    |    |      |

|   |պահանջներ          |     |     |    |    |    |     |    |    |      |

|___|___________________|_____|_____|____|____|____|_____|____|____|______|

|6. |Գազանման վառելիքով |     |     |19  |    |19  |     |    |17  |55    |

|   |աշխատող            |     |     |    |    |    |     |    |    |      |

|   |սարքավորումներ     |     |     |    |    |    |     |    |    |      |

|___|___________________|_____|_____|____|____|____|_____|____|____|______|

|7. |Երեխաների և        |     |     |18  |    |18  |     |    |18  |54    |

|   |դեռահասների համար  |     |     |    |    |    |     |    |    |      |

|   |նախատեսված         |     |     |    |    |    |     |    |    |      |

|   |արտադրանք          |     |     |    |    |    |     |    |    |      |

|___|___________________|_____|_____|____|____|____|_____|____|____|______|

|8. |Ավտոմոբիլային և    |     |     |19  |    |17  |     |    |17  |53    |

|   |ավիացիոն բենզին,   |     |     |    |    |    |     |    |    |      |

|   |դիզելային և  նավերի|     |     |    |    |    |     |    |    |      |

|   |համար նախատեսված   |     |     |    |    |    |     |    |    |      |

|   |վառելիք, ռեակտիվ   |     |     |    |    |    |     |    |    |      |

|   |շարժիչների համար   |     |     |    |    |    |     |    |    |      |

|   |նախատեսված վառելիք |     |     |    |    |    |     |    |    |      |

|   |և  մազութ          |     |     |    |    |    |     |    |    |      |

|___|___________________|_____|_____|____|____|____|_____|____|____|______|

|9. |Սննդամթերքի հետ    |     |     |17  |    |18  |     |    |17  |52    |

|   |շփվող պոլիմերային  |     |     |    |    |    |     |    |    |      |

|   |և  այդ հիմքով      |     |     |    |    |    |     |    |    |      |

|   |պլաստմասսայե       |     |     |    |    |    |     |    |    |      |

|   |արտադրանք          |     |     |    |    |    |     |    |    |      |

|___|___________________|_____|_____|____|____|____|_____|____|____|______|

|10.|Ծխախոտային         |     |     |17  |    |18  |     |    |16  |51    |

|   |արտադրանք          |     |     |    |    |    |     |    |    |      |

|___|___________________|_____|_____|____|____|____|_____|____|____|______|

|11.|Կենցաղային և       |     |     |17  |    |17  |     |    |16  |50    |

|   |սանիտարահիգիենիկ   |     |     |    |    |    |     |    |    |      |

|   |նշանակության թղթե  |     |     |    |    |    |     |    |    |      |

|   |և  քիմիական        |     |     |    |    |    |     |    |    |      |

|   |թելքերից ապրանքներ |     |     |    |    |    |     |    |    |      |

|___|___________________|_____|_____|____|____|____|_____|____|____|______|

|12.|Չափումների         |     |     |16  |    |17  |     |    |16  |49    |

|   |միասնականություն   |     |     |    |    |    |     |    |    |      |

|___|___________________|_____|_____|____|____|____|_____|____|____|______|

|13.|Փաթեթվածքի         |     |     |15  |    |16  |     |    |17  |48    |

|   |անվտանգություն     |     |     |    |    |    |     |    |    |      |

|___|___________________|_____|_____|____|____|____|_____|____|____|______|

|14.|Մակերևութաակտիվ    |     |     |16  |    |16  |     |    |15  |47    |

|   |միջոցների և        |     |     |    |    |    |     |    |    |      |

|   |մակերևութաակտիվ    |     |     |    |    |    |     |    |    |      |

|   |նյութեր պարունակող |     |     |    |    |    |     |    |    |      |

|   |լվացող ու մաքրող   |     |     |    |    |    |     |    |    |      |

|   |միջոցներ           |     |     |    |    |    |     |    |    |      |

|___|___________________|_____|_____|____|____|____|_____|____|____|______|

|15.|Թեթև               |     |     |15  |    |14  |     |    |17  |46    |

|   |արդյունաբերության  |     |     |    |    |    |     |    |    |      |

|   |արտադրանքի         |     |     |    |    |    |     |    |    |      |

|   |անվտանգություն     |     |     |    |    |    |     |    |    |      |

|___|___________________|_____|_____|____|____|____|_____|____|____|______|

|16.|1000 Վ-ից բարձր    |     |     |17  |    |14  |     |    |14  |45    |

|   |լարման փոխարկման   |     |     |    |    |    |     |    |    |      |

|   |էլեկտրական         |     |     |    |    |    |     |    |    |      |

|   |ապարատներ          |     |     |    |    |    |     |    |    |      |

|___|___________________|_____|_____|____|____|____|_____|____|____|______|

|17.|Բետոնի ամրանավորման|     |     |16  |    |14  |     |    |14  |44    |

|   |համար օգտագործվող  |     |     |    |    |    |     |    |    |      |

|   |պողպատե արտադրանք  |     |     |    |    |    |     |    |    |      |

|___|___________________|_____|_____|____|____|____|_____|____|____|______|

|18.|Ցածրավոլտ          |     |     |15  |    |14  |     |    |14  |43    |

|   |սարքավորումների    |     |     |    |    |    |     |    |    |      |

|   |անվտանգություն     |     |     |    |    |    |     |    |    |      |

|___|___________________|_____|_____|____|____|____|_____|____|____|______|

|19.|Քսուքային նյութեր, |     |     |14  |    |12  |     |13  |    |39    |

|   |յուղեր և  հատուկ   |     |     |    |    |    |     |    |    |      |

|   |հեղուկներ բանեցրած |     |     |    |    |    |     |    |    |      |

|   |քսուքային նյութեր, |     |     |    |    |    |     |    |    |      |

|   |յուղեր և  հատուկ   |     |     |    |    |    |     |    |    |      |

|   |հեղուկներ          |     |     |    |    |    |     |    |    |      |

|___|___________________|_____|_____|____|____|____|_____|____|____|______|

|20.|Ցեմենտներ          |     |     |14  |10  |    |     |12  |    |36    |

|___|___________________|_____|_____|____|____|____|_____|____|____|______|

|21.|Թանկարժեք          |     |10   |    |7   |    |     |    |17  |34    |

|   |մետաղներից         |     |     |    |    |    |     |    |    |      |

|   |պատրաստված իրերի   |     |     |    |    |    |     |    |    |      |

|   |հարգորոշում և      |     |     |    |    |    |     |    |    |      |

|   |հարգադրոշմում      |     |     |    |    |    |     |    |    |      |

|___|___________________|_____|_____|____|____|____|_____|____|____|______|

|22.|Մեքենաներ և        |     |9    |    |8   |    |     |    |16  |33    |

|   |սարքավորումներ     |     |     |    |    |    |     |    |    |      |

|___|___________________|_____|_____|____|____|____|_____|____|____|______|

|23.|Հանքային           |     |12   |    |10  |    |     |9   |    |32    |

|   |պարարտանյութեր     |     |     |    |    |    |     |    |    |      |

|___|___________________|_____|_____|____|____|____|_____|____|____|______|

|24.|Տեխնիկական         |6    |     |    |9   |    |     |    |14  |29    |

|   |միջոցների          |     |     |    |    |    |     |    |    |      |

|   |էլեկտրամագնիսական  |     |     |    |    |    |     |    |    |      |

|   |համատեղելիություն  |     |     |    |    |    |     |    |    |      |

|___|___________________|_____|_____|____|____|____|_____|____|____|______|

|25.|Օդաճնշական դողեր   |     |13   |    |9   |    |6    |    |    |28    |

|___|___________________|_____|_____|____|____|____|_____|____|____|______|

|26.|Շինարարական        |     |8    |    |7   |    |     |12  |    |27    |

|   |ապակիներ           |     |     |    |    |    |     |    |    |      |

|___|___________________|_____|_____|____|____|____|_____|____|____|______|

|27.|Թանկարժեք          |     |9    |    |5   |    |     |12  |    |26    |

|   |մետաղներից         |     |     |    |    |    |     |    |    |      |

|   |պատրաստված իրերի   |     |     |    |    |    |     |    |    |      |

|   |մանրածախ առուվաճառք|     |     |    |    |    |     |    |    |      |

|___|___________________|_____|_____|____|____|____|_____|____|____|______|

|28.|Վերգետնյա          |     |7    |    |6   |    |     |12  |    |25    |

|   |տրանսպորտային      |     |     |    |    |    |     |    |    |      |

|   |միջոցներում        |     |     |    |    |    |     |    |    |      |

|   |օգտագործվող        |     |     |    |    |    |     |    |    |      |

|   |ապակիներ           |     |     |    |    |    |     |    |    |      |

|___|___________________|_____|_____|____|____|____|_____|____|____|______|

|29.|Ռադիոսարքավորումնե-|6    |     |    |6   |    |     |12  |    |24    |

|   |րի և               |     |     |    |    |    |     |    |    |      |

|   |հեռահաղորդակցության|     |     |    |    |    |     |    |    |      |

|   |վերջնակետային      |     |     |    |    |    |     |    |    |      |

|   |սարքավորումներ     |     |     |    |    |    |     |    |    |      |

|___|___________________|_____|_____|____|____|____|_____|____|____|______|

|30.|Սինթետիկ հումքով   |5    |     |    |5   |    |     |11  |    |21    |

|   |լաքեր և  ներկեր    |     |     |    |    |    |     |    |    |      |

|___|___________________|_____|_____|____|____|____|_____|____|____|______|

|31.|Կահույքագործական   |4    |     |    |4   |    |     |12  |    |20    |

|   |արտադրանք          |     |     |    |    |    |     |    |    |      |

|___|___________________|_____|_____|____|____|____|_____|____|____|______|

|32.|Խեցեգործական       |4    |     |    |4   |    |     |11  |    |19    |

|   |ամանեղեն           |     |     |    |    |    |     |    |    |      |

._________________________________________________________________________.

 

7. Անհատական ռիսկը գնահատելիս հաշվի է առնվում տնտեսավարող սուբյեկտի գործունեության վերլուծության արդյունքները` առավելագույնը 40 միավոր և ստուգման արդյունքում ստուգաթերթով արձանագրված խախտումների համար սահմանված միավորների հանրագումարը` առավելագույնը 50 միավոր:

 

Rա=Rգ+Rս

Որտեղ` Rգ - տնտեսավարող սուբյեկտների գործունեության վերլուծության

արդյունքում ձևավորված ռիսկ,

Rս - ստուգաթերթով արձանագրված խախտումների արդյունքում

ձևավորված ռիսկ:

 

Տնտեսավարող սուբյեկտի գործունեության վերլուծություն

 

._____________________________________________________________________.

|NN |Ռիսկ առաջացնող               |Ցածր       |Միջին      |Բարձր      |

|ը/կ|գործոններ                    |           |           |           |

|___|_____________________________|___________|___________|___________|

|1. |Գործունեության իրականացման   |1 վայր-    |2 կամ      |3 վայրից   |

|   |վայրերի թիվը                 |3 միավոր   |3 վայր-    |ավելի-     |

|   |                             |           |5 միավոր   |7 միավոր   |

|___|_____________________________|___________|___________|___________|

|2. |Արտադրանքի պահպանման և       |ոչ էական-  |էական-     |խիստ-      |

|   |տեղափոխման պայմաններով       |1 միավոր   |3 միավոր   |7 միավոր   |

|   |պայմանավորված ռիսկ           |           |           |           |

|___|_____________________________|___________|___________|___________|

|3. |Բողոքների քանակը վերջին մեկ  |0 բողոք-   |մինչև  3   |3 և        |

|   |տարում                       |0 միավոր   |բողոք-     |ավելի      |

|   |                             |           |4 միավոր   |բողոք-     |

|   |                             |           |           |7 միավոր   |

|___|_____________________________|___________|___________|___________|

|4. |Խախտումների վերացմանն ուղղված|խախտում    |խախտումը   |խախտումը   |

|   |գործողությունները            |չունի-     |վերացրել է-|չի         |

|   |                             |0 միավոր   |4 միավոր   |վերացրել-  |

|   |                             |           |           |7 միավոր   |

|___|_____________________________|___________|___________|___________|

|5. |Արտադրող երկիր*              |ունի ISO   |ունի որակի |ենթարկվել  |

|   |                             |համակարգ-  |հսկման     |է փորձաքըն-|

|   |                             |1 միավոր   |համակարգ-  |նություննե-|

|   |                             |           |4 միավոր   |րի-6 միավոր|

|___|_____________________________|___________|___________|___________|

|6. |Տարիքային կազմ*              |14-ից 65   |7-ից 14    |մինչև  7   |

|   |                             |տարեկան-   |տարեկան-   |տարեկան    |

|   |                             |4 միավոր   |5 միավոր   |կամ 65     |

|   |                             |           |           |տարեկանից  |

|   |                             |           |           |բարձր-     |

|   |                             |           |           |6 միավոր   |

._____________________________________________________________________.

 

* Չեն հաշվարկվում օրենսդրական չափագիտական ոլորտների ռիսկի հաշվառման ժամանակ

 

8. Տնտեսավարող սուբյեկտների ընդհանուր ռիսկը հաշվարկելու արդյունքում դրանք դասակարգվում են հետևյալ երեք խմբերից որևէ մեկում (ըստ ռիսկայնության աստիճանի նվազման)`

1) բարձր ռիսկայնության` ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների մինչև քսան տոկոսը.

2) միջին ռիսկայնության` ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների մինչև քսան տոկոսը.

3) ցածր ռիսկայնության` ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների առնվազն վաթսուն տոկոսը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.12.2016
N 1263-Ն
Որոշում