Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի ՆԻՍՏԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

22 դեկտեմբերի 2016 թվականի N 52

 

10. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի ՆԻՍՏԻ N 33 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 8-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 22-ի նիստի N 33 արձանագրության 8-րդ կետով հավանության արժանացած «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ռազմավարությանն ու դրա իրականացման միջոցառումների ծրագրին և փորձնական ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) 11-րդ կետի`

ա. 5-րդ և 6-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) Ծրագրի առաջին փուլի ավարտից հետո նախատեսվում է «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի (այսուհետ` հիմնադրամ) ստեղծում.

6) «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամն առաջին տարում կստանձնի «Կայուն դպրոցական սնունդ» ազգային ծրագրի պատասխանատվությունը: «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի կարողությունները, Ծրագրի իրականացմանը զուգընթաց, կզարգացվեն և կամբողջացվեն այն հեռանկարով, որ այն ինքնուրույն կիրականացնի հանրապետությունում դպրոցական սննդի համակարգի առանցքային օղակի դերը:»,

բ. ուժը կորցրած ճանաչել 7-րդ ենթակետը.

2) N 2 աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 16-րդ կետով.

 

 

._____________________________________________________________________.

|16.|«Կայուն դպրոցական սնունդ»   |2016 թ.|ՀՀ կրթության և   |ՀՀ պետական|

|   |հիմնադրամի ստեղծում         |4-րդ   |գիտության        |բյուջեից  |

|   |                            |եռամս- |նախարարություն   |ֆինանսավո-|

|   |                            |յակ    |                 |րում չի   |

|   |                            |       |                 |պահանջ-   |

|   |                            |       |                 |վում:     |

._____________________________________________________________________.

«:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.12.2016
N 52
Արձանագրային որոշում