Սեղմել Esc փակելու համար:
«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈ ...

 

 

010.0258.301216

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2016 թվականի դեկտեմբերի 16-ին

 

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«37) սոցիալական վճարի պարտավորություն` մասնակից հանդիսացող վարձու աշխատողի (նրա համար սոցիալական վճարներ հաշվարկելու և փոխանցելու պարտավորություն ունեցող հարկային գործակալի) կողմից կամուրջ հաշվին մուտքագրման ենթակա` սույն օրենքով սահմանված սոցիալական վճարի և դրա նկատմամբ հաշվարկված տույժի գումար: Մասնակից հանդիսացող անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի և ինքնազբաղված անձի կողմից` իրենց համար կամուրջ հաշվին մուտքագրման ենթակա` սույն օրենքով սահմանված սոցիալական վճարի գումար.»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 8-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «Հայաստանի Հանրապետության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմինը» բառերը փոխարինել «հարկային մարմինը» բառերով.

2) 2-րդ մասի առաջին պարբերության «պարտավորությունները» բառից հետո լրացնել «հաշվառվում են հաշվարկի փաստացի ներկայացման օրով և» բառերով, իսկ երրորդ պարբերության «լրացուցիչ պարտավորությունը հաշվառվում է» բառերը փոխարինել «լրացուցիչ պարտավորությունները և նվազեցումները հաշվառվում են» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 71-րդ հոդվածում`

1) 1-ին մասի առաջին և երկրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն օրենքով սոցիալական վճար կատարելու պարտավորություն ունեցող վարձու աշխատողները (նրանց համար սոցիալական վճար հաշվարկելու և փոխանցելու պարտավորություն ունեցող հարկային գործակալները) պատասխանատվություն են կրում սոցիալական վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար: Սոցիալական վճարը սահմանված ժամկետում չկատարելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար վարձու աշխատողը (նրա համար սոցիալական վճարներ հաշվարկելու և փոխանցելու պարտավորություն ունեցող հարկային գործակալը) վճարում է տույժ` ժամանակին չմուծված սոցիալական վճարի գումարի 0.15 տոկոսի չափով:».

2) 3-րդ մասի երրորդ պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Սոցիալական վճար կատարողները (հարկային գործակալները) թաքցված կամ պակաս ցույց տրված սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտից սոցիալական վճարի գումարները, իսկ վարձու աշխատողները (հարկային գործակալները) նաև սույն օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ստուգման ակտով հաշվարկված տույժերը վճարում են հարկային մարմնի կողմից ստուգման ակտը ներկայացվելուց հետո` 10-օրյա ժամկետում:»:

 

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

30 դեկտեմբերի 2016 թվականի

ՀՕ-258-Ն

 

 

pin
ՀՀ 16.12.2016
N ՀՕ-258-Ն օրենք