Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐ ...

 

 

100.0039.061216

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «06»        12            2016 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10016411

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

18 նոյեմբերի 2016 թվականի N 39-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 49-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման Հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 17-ի «Բժշկական օգնության և սպասարկման պետական պատվերի տեղադրման կարգը և պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպությունների կառավարման արդյունավետության գնահատման ցուցանիշները սահմանելու մասին» N 49-Ն հրամանի (այսուհետ` հրաման) հավելված 1-ի 6-րդ կետի 3-րդ ենթակետից հետո լրացնել նոր 3.1 ենթակետը հետևյալ բովանդակությամբ`

1) «3.1 տեխնիկական պայմանների առկայությունը` համաձայն սույն կարգի հավելված 1.1-ի»:

2. Հրամանում հավելված 1-ը լրացնել հավելված 1.1-ով համաձայն հավելվածի:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

18 նոյեմբերի 2016 թվականի

N 39-Ն հրամանի

 

Հավելված 1.1

ՀՀ առողջապահության նախարարի

2015 թ. սեպտեմբերի 17-ի

N 49-Ն հրամանով հաստատված

բժշկական օգնության և սպասարկման

պետական պատվերի տեղադրման կարգի

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ (2-ՐԴ Ձև)

 

._____________________________________________________________________.

|Օգտատիրոջ համակարգչին ներկայացվող նվազագույն տեխնիկական պայմաններ    |

|_____________________________________________________________________|

|Պրոցեսոր                      |առնվազն 2.4 ԳՀՑ                       |

|______________________________|______________________________________|

|Օպերացիոն հիշողություն (RAM)  |առնվազն 4 ԳԲ                          |

|______________________________|______________________________________|

|Դիտարկիչ                      |Chrome, Mozilla Firefox (Քրոմ, Մոզիլլա|

|                              |Ֆայրֆոքս)                             |

|_____________________________________________________________________|

|Ինտերնետ հասանելիության արագության նվազագույն տեխնիկական պայմաններ   |

|_____________________________________________________________________|

|10 միաժամանակ աշխատող         |առնվազն 1 մեգաբիտ/վայրկյան            |

|օգտատիրոջ կապի արագություն    |                                      |

|_____________________________________________________________________|

|Նույնականացման քարտի համար նախատեսված սարքավորում                    |

|_____________________________________________________________________|

|Քարտ կարդացող սարք            |Smart Card Reader դասի սարք (Սմարտ    |

|                              |Քարտ Ռիդեր)                           |

._____________________________________________________________________.

 

 

pin
Առողջապահության նախարարություն
18.11.2016
N 39-Ն
Հրաման