Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊ ...

31.05.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   22.11.1995  -ից մինչեւ   31.05.2011  -ը:
 

(ուժը կորցրել է 30.05.11 թիվ 481-Ա որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 նոյեմբերի 1995 թվականի թիվ 298

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1994 թվականի ապրիլի 26-ի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» որոշման, հաստատել`

 

ա) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանման կանոնները (կցվում է).

 

բ) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերի ցանկը (կցվում է), որոնցով իրականացվելու են երկաթուղային, ավտոճանապարհային, օդային և այլ հաղորդակցություններ.

 

գ) Հայաստանի Հանրապետության սահմանային գոտու և սահմանային շերտի որոշման ու փոփոխման կարգը (կցվում է).

 

դ) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանային գոտի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և այլ անձանց մուտք գործելու, ինչպես նաև այնտեղ ժամանակավոր գտնվելու, բնակվելու, տնտեսական գործունեություն իրականացնելու և այնտեղից տեղափոխվելու կարգը (կցվում է).

 

ե) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանանշանների ձևերը և չափերը (կցվում է):

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 1995 թվականի

նոյեմբերի 22-ի թիվ 298 որոշմամբ

 

ԿԱՆՈՆՆԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ

 

1. Սույն կանոնները կարգավորում են սահմանանշանների տեղադրումը, դրանց վերահսկումը, խնամքը, ինժեներական կառուցվածքի ստեղծումը և շահագործումը, սահմանակից պետության հետ պետական սահմանագծի անցման ստուգումը և պատշաճ պահպանումը:

 

2. Պետական սահմանի ստուգումն իրականացվում է սահմանապահ վերակարգի միջոցով` սպայի գլխավորությամբ: Ելնելով պահպանվող տեղամասի իրադրության առանձնահատկություններից, սահմանապահ ջոկատի պետը որոշում է ստուգումների քանակն ու հաճախականությունը:

 

3. Միջազգային պայմանագրերում սահմանային հարցերը, սահմանակից երկրների հետ պետական սահմանի պահպանման պարտականությունները որոշելիս` սահմանային նշանների տեղադրումը, տեսքը, չափը և գունավորումը, սահմանային մաքրման գոտու (կածանների) լայնությունն ու մաքրությունը մնում են անփոփոխ: Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը պարտավոր են իրենց տարածքում ապահովել սահմանային նշանների հսկողությունն ու սահմանային կածանների մաքրությունը:

 

4. Անմիջապես պետական սահմանագծում տեղակայված լրացուցիչ սահմանանշանների խնամքը տարվում է ըստ դրանց համարակալման, զույգ համարանիշներով նշաններինը մեկ պետության, կենտ համարանիշերովը` մյուս պետության կողմից:

 

5. Տարին մեկից երկու անգամ անցկացվում են համատեղ ստուգումներ, նախապես այդ մասին գրավոր հաղորդում ներկայացնելով սահմանակից պետություններին:

Ստուգման արդյունքների վերաբերյալ կազմվում է ակտ` սահմանակից պետությունների պետական լեզուներով:

 

6. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, սահմանանշանների անհայտացման կամ վնասման դեպքում վերականգնումն իրականացվում է սահմանակից այն պետությունը, որին դրանք կցված են:

 

7. Հատուկ դեպքերում (տարերային աղետ և այլն) թույլ է տրվում սահմանանշանների տեղաշարժ` առանց սահմանի փոփոխման: Նշված տեղաշարժերը կատարվում են միայն սահմանակից պետությունների համաձայնությամբ:

 

8. Նոր տեղում սահմանանշանների տեղադրման աշխատանքների մասին կազմվում է ակտ` երկու օրինակից, սահմանակից պետությունների պետական լեզուներով: Նոր տեղում կառուցված յուրաքանչյուր նշանի համար կազմվում է արձանագրություն և տեղադրման հատակագիծ:

 

9. Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը վերանորոգում են իրենց կցված սահմանանշանները` այդ մասին տեղյակ պահելով սահմանակից պետությանը, առանց վերջինիս ներկայացուցչի ներկայության:

 

10. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը պարտավոր են ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ սահմանանշանների պահպանությունն ապահովելու համար և պատասխանատվության ենթարկել սահմանանշանների տեղափոխության, վնասման և ոչնչացման համար մեղավոր անձանց:

Մնացած դեպքերում սահմանանշանների վերականգնումն իրականացվում է միջազգային պայմանագրերին համապատասխան:

 

11. Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը պարտավոր են միջոցներ ձեռնարկել սահմանային ջրերի ափերի միտումնավոր քանդումը (ոչնչացումը) կանխելու և այն խնայողաբար ծախսելու համար:

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 1995 թվականի

դեկտեմբերի 15-ի թիվ 346 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման

այն կետերի, որոնցով իրականացվելու են երկաթուղային,

ավտոճանապարհային, օդային և այլ հաղորդակցություններ

 

Իրանի Իսլամական Հանրապետության հետ

Մեղրու շրջանի Ագարակ ավան,         ավտոճանապարհային հաղորդակցություն

կամուրջ Արաքս գետի վրայով

 

Թուրքիայի Հանրապետության հետ

Արմավիրի շրջանի Մարգարա գյուղ,     ավտոճանապարհային հաղորդակցություն

կամուրջ Արաքս գետի վրայով

 

Ախուրյանի շրջանի Ախուրյան-11       երկաթուղային հաղորդակցություն

կայարան

 

Վրաստանի Հանրապետության հետ

Աշոցքի շրջանի Բավրա գյուղ          ավտոճանապարհային հաղորդակցություն

 

Տաշիրի շրջանի Գոգավան գյուղ,       ավտոճանապարհային հաղորդակցություն

Պրիվոլնոյե գյուղ

 

Նոյեմբերյանի շրջանի               ավտոճանապարհային հաղորդակցություն

Բագրատաշեն գյուղ, կամուրջ Դեբետ գետի վրայով

 

Թումանյանի շրջանի Այրում          երկաթուղային հաղորդակցություն

կայարան, Ջիլիզա գյուղ

 

Օդանավակայաններ

քաղ. Երևան                         «Զվարթնոց», «Էրեբունի»

քաղ. Գյումրի                       «Շիրակ»

քաղ. Ստեփանավան քաղ. Կամո

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 1995 թվականի

նոյեմբերի 22-ի թիվ 298 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

Հայաստանի Հանրապետության սահմանային գոտու

և սահմանային շերտի որոշման ու փոփոխման

 

1. Հայաստանի Հանրապետության սահմանային գոտու սահմանները` պետական սահմանագծից մինչև Հայաստանի Հանրապետության տարածքի խորքը, պետական սահմանի տարբեր տեղամասերում որոշվում են ելնելով սահմանակից պետությունների քաղաքական իրադրությունից, բնակչության խտությունից, նրա տնտեսական գործունեության բնույթից, սահմանամերձ գոտու տնտեսական նշանակությունից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պայմաններից:

 

2. Հայաստանի Հանրապետության սահմանային շերտը սահմանվում է անմիջապես Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով` նրա ցամաքային տեղամասերում կամ սահմանային գետերի և այլ ջրամբարների ափերի երկարությամբ:

Սահմանային շերտի լայնությունը կարող է փոփոխվել կախված տեղանքից և իրադրությունից:

 

3. Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի կողմից ցամաքային պետական սահմանի երկարությամբ, սահմանից 5 մ հեռավորության վրա, տեղադրվում են սահմանանշաններ, ինչպես նաև 50 մետր լայնությամբ հողային շերտում կառուցվում են ինժեներական արգելափակոցներ, սահմանային ճանապարհներ, դիտաաշտարակներ:

Հսկիչ անցագրային կետերն անհրաժեշտության դեպքում կառուցվում են սահմանային շերտի սահմաններից դուրս:

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 1995 թվականի

նոյեմբերի 22-ի թիվ 298 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանային

գոտի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և այլ

անձանց մուտք գործելու, ինչպես նաև այնտեղ ժամանակավոր

գտնվելու, բնակվելու, տնտեսական գործունեություն

իրականացնելու և այնտեղից տեղափոխվելու

 

1. Սահմանային գոտում մշտապես չբնակվող անձանց սահմանային գոտի մուտք գործելու թույլտվությունը և ստուգումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության մարմինները:

 

2. Սահմանային շերտ մուտք գործելու, այնտեղ ժամանակավորապես գտնվելու թույլտվությունը տալիս են Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության հետ համաձայնեցված: Անհրաժեշտության դեպքում սահմանապահ զորքերի հրամանատարությունը կարող է լրացուցիչ, ժամանակավոր ռեժիմային սահմանափակումներ մտցնել սահմանային շերտ մուտք գործելու և այնտեղ ժամանակավոր գտնվելու համար:

 

3. Մինչև 16 տարեկան անձանց սահմանային գոտի մուտք գործելը թույլատրվում է հարազատների կամ ուղեկցող անձանց հետ` նրանց վերաբերյալ տվյալները գրանցելով համապատասխան փաստաթղթերում:

 

4. Գյուղատնտեսական, մասնաժամանակային (սեզոնային), նախագծային, շինարարական, լեռնային, տեղագրական, երկրաբանական և այլ աշխատանքներ կատարելու, ինչպես նաև զբոսաշրջիկների և այլ խմբերի սահմանային գոտի մուտք գործելու դեպքում թույլտվությունը տրվում է խմբի ղեկավարին` կցելով նրա հետ մուտք գործող անձանց ցուցակը:

 

5. Բարձրագույն, միջնակարգ, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողներին և սովորողներին, որոնք մինչև ուսման վայր մեկնելը եղել են սահմանային գոտու բնակիչներ, թույլատրվում է մուտք գործել այդ բնակավայրեր` տվյալ ուսումնական հաստատության և տարածքային կառավարման մարմինների կողմից տրված` սահմանային գոտու բնակիչ լինելու մասին տեղեկանքի հիման վրա:

 

6. Սահմանային գոտում գտնվող բնակավայրեր գործուղված քաղաքացիներին սահմանային գոտի մուտք գործելու թույլտվությունը տրվում է անձը հաստատող և գործուղման փաստաթղթերի հիման վրա` գրանցված գործուղվող անձանց բնակության վայրի ներքին գործերի մարմինների կողմից:

 

7. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության նախարարության, ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության զինծառայողներին թույլ է տրվում մուտք գործել սահմանային գոտի անձը հաստատող փաստաթղթերի և ծառայողական կարգադրության, գործուղման կամ արձակուրդային թերթիկի հիման վրա, իսկ նրանց ընտանիքի անդամներին տրվում է ծառայողական կարգադրագիր կամ նշում է արվում արձակուրդային թերթիկում: Նշված զինծառայողների ինքնակամ մեկնելու դեպքում թույլատրվում է սահմանային գոտի մուտք գործել անձը հաստատող փաստաթղթերով և ծառայության վայրից տրված տեղեկանքով:

 

8. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, ներքին գործերի նախարարությունից, ազգային անվտանգության նախարարությունից և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչությունից պահեստազոր արձակած զինծառայողներին սահմանային գոտի մուտք գործելու թույլտվությունը տրվում է ծառայողական կարգադրագրերի կամ սահմանված կարգով ներկայացված անցագրի հիման վրա այն դեպքում, եթե նրանք զորակոչվել են տվյալ վայրից կամ այնտեղ ունեն հարազատներ:

 

9. Ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողներին սահմանային գոտի մուտք գործելու թույլտվություն տրվում է ուղեկցող ցուցակների և զինվորական կոմիսարների համապատասխան կարգադրագրերի հիման վրա, որտեղ նշվում է նրանց ժամանման վայրը:

 

10. Ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների այն աշխատողներին, որոնք իրականացնում են տեղական և միջազգային փոխադրումներ կամ, որոնք ապահովում են երկաթուղային, ավտոմոբիլային ճանապարհների, ջրային ուղիների, համապատասխան տրանսպորտային միջոցների, ինչպես նաև նավթամուղների, գազամուղների, կապի և էլեկտրահաղորդման գծերի ու էլեկտրահաղորդիչների վերանորոգում կամ շահագործում, սահմանային գոտի մուտք գործել թույլատրվում է միայն ծառայողական վկայականների և գործուղման փաստաթղթերի հիման վրա:

 

11. Սահմանային գոտում գտնվող մանկապատանեկան ճամբարներ և այլ մանկական հիմնարկներ երեխաներին թույլատրվում է մուտք գործել կազմակերպված, ուղեկցող անձանց հետ` համաձայն ներքին գործերի մարմիններում գրանցված անցաթղթերի: Երեխաների ծնողների այցելության դեպքում մուտքը թույլատրվում է անձը հաստատող փաստաթղթերի ու երեխաներին ուղեգիր հատկացրած ձեռնարկության, հիմնարկի ու կազմակերպության տված տեղեկանքի առկայության դեպքում:

 

12. Եթե սահմանային գոտու տարածքում գտնվում են վարչական կենտրոն, դպրոց, հիվանդանոց կամ այլ կազմակերպություն, ապա դրանց սպասարկող անձնակազմի մուտքը սահմանային գոտի (եթե նրանք բնակվում են սահմանային գոտու տարածքից դուրս) թույլատրվում է համապատասխան հիմնարկի ներկայացրած ցուցակի և անձը հաստատող փաստաթղթերի հիման վրա:

 

13. Պայմանական դատապարտված կամ ազատազրկման վայրից պարտադիր աշխատանքի ներգրավումով պայմանական ազատված անձանց մուտքը սահմանային գոտի թույլատրվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության համապատասխան մարմինների հետ համաձայնեցնելուց հետո:

 

14. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող կամ ժամանակավոր գտնվող օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց սահմանային գոտի մուտք գործելու և այնտեղ գտնվելու թույլտվությունը տրվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության համաձայնությամբ:

 

15. Սահմանային գոտով տարանցիկ ուղևորներին, ինչպես նաև արտասահման մեկնող Հայաստանի Հանրապետության պետական սահմանն անցնելու փաստաթուղթ ունեցող ուղևորներին թույլատրվում է մեկնել միայն անձը հաստատող փաստաթղթերի հիման վրա:

 

16. Սահմանային գոտում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնագրերում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության մարմինների կողմից դրվում է հատուկ դրոշմ:

Այն քաղաքացիներին, որոնք իրենց անձնագրերում ունեն հատուկ դրոշմ, թույլատրվում է տեղաշարժվել միայն բնակության վայրի տարածքում:

 

17. Սահմանային գոտու բնակելի վայրերում մշտապես բնակվող մինչև 16 տարեկան անձանց, սահմանային գոտու սահմաններում տեղաշարժվելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի հրամանատարը` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հետ համատեղ:

 

18. Սահմանային շերտում մշտապես չբնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին անցաթուղթ է տրվում միայն անհրաժեշտության դեպքում: Սահմանային գոտի նշված անձանց մուտքի և այնտեղ ժամանակավոր գտնվելու, ինչպես նաև այդ գոտում ջրօգտագործման, գյուղատնտեսական և այլ աշխատանքների իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի հրամանատարը` տարածքային կառավարման մարմինների հետ համաձայնեցնելով:

 

19. Ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի հրամանատարությանը նախապես տեղյակ են պահում սահմանային շերտում կատարվող աշխատանքների և այլ աշխատանքների ժամանակի, տեղի, բնույթի մասին ու ապահովում սահմանային ռեժիմի պահպանումը:

 

20. Սահմանապահ ուղեկալն իրեն հատկացված տարածքում իրականացնում է հսկողություն սահմանային գոտի մուտք գործող անձանց և այդ տարածքում նրանց տեղաշարժի նկատմամբ:

 

21. Սահմանապահ ուղեկալը, սահմանապահ ջոկատի հրամանատարի գրավոր թույլտվությամբ, իրականացնում է հսկողություն քաղաքացիների սահմանային շերտ մուտքի նկատմամբ: Սահմանային շրջանների բնակիչները սահմանային շերտ կարող են մուտք գործել սահմանապահ ջոկատի հրամանատարի և նրա տեղակալի հրամանով` հատուկ որոշված տեղում և կոնկրետ ժամկետով:

 

22. Սահմանապահ ջոկատի հրամանատարի կողմից գրավոր թույլտվություն ունեցող անձանց սահմանային շերտ մուտք գործելն իրականացվում է`

ա) ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների աշխատակիցներին` հատուկ անցաթղթերով, որոնք տրվում են ուղեկալի հրամանատարի կողմից, նշված ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների հայտերի հիման վրա` աշխատանքի կատարման որոշակի ժամկետով, բայց ոչ ավելի, քան 6 ամիս ժամանակով.

բ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, ներքին գործերի նախարարության, ազգային անվտանգության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության զինծառայողներին` զորամասերի հրամանատարների կողմից հաստատված ցուցակով, անձը հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում.

գ) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության տարածքային մարմինների աշխատակիցներին` նրանց օպերատիվ սպասարկման տարածքում շրջանային (քաղաքային) բաժինների (բաժանմունքների) հայտերի հիման վրա:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության մյուս աշխատակիցներին` գործուղման կարգադրագրերով` այդ մարմինների ղեկավարների ստորագրությամբ և սահմանային շերտ գործելու մասին նշումով:

 

23. Սահմանային շերտ մուտք (ելք) գործել թույլատրվում է միայն այն ուղեկալի հատվածում, որի համար տրված է անցաթուղթը (թույլտվությունը):

 

24. Սահմանային գոտում և սահմանային շերտում տեղակայված ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարներին արգելվում է աշխատանքի ընդունել սահմանային գոտի, սահմանային շերտ մուտք գործելու և այդ գոտում բնակվելու թույլտվություն չունեցող անձանց:

 

25. Սահմանային գոտում և պետական սահմանին հարող այն տարածքներում, որոնք չեն մտնում սահմանային գոտու մեջ`

ա) երկրաբանական, տեղագրական, հիդրոտեխնիկական, ճարտարապետական և այլ հետազոտություններ, մելիորատիվ և սահմանային գետերի, ջրամբարների, ջրային ռեժիմի փոփոխման հետ կապված այլ աշխատանքներ, կինոնկարահանումներ (սահմանային շերտի) կատարվում են սահմանապահ զորքերի թույլտվությամբ.

բ) բոլոր տեսակի օդանավերի թռիչքները և ավիաֆոտոնկարահանումները կատարվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թույլտվությամբ:

 

26. Հայաստանի Հանրապետության պետական սահմանում իրադրության բարդացման դեպքում սահմանապահ զորքերին սահմանային շերտում իրավունք է վերապահվում կատարել լրացուցիչ ժամանակավոր ռեժիմային սահմանափակումներ`

ա) սահմանային շերտ քաղաքացիների մուտքի արգելում կամ սահմանափակում.

բ) բնակչության կողմից անասունների արոտավայր հանումը և այլ աշխատանքների սահմանափակում.

գ) բնակչության սահմանին մոտ գտնվելու ժամանակի կրճատում.

դ) Հայաստանի Հանրապետության սահմանային գետեր և այլ ջրային տարածքներ լողամիջոցների դուրսբերման արգելում.

ե) սահմանային շերտի ճանապարհներով քաղաքացիների տեղաշարժի արգելում և այլ սահմանափակումներ:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
22.11.1995
N 298
Որոշում