Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐՄԱՆ ԵՎ ՏՈՒԳԱՆՔՆ ...

Ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.11.1995  -ից մինչեւ     -ը:
 

(ուժը կորցրել է 10.06.99 թիվ 355 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 նոյեմբերի 1995 թվականի թիվ 307

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐՄԱՆ ԵՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻՑ ՈՒ ՏՈՒՅԺԵՐԻՑ ԱԶԱՏՄԱՆ ՀԱՅՑՄԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում հարկային արտոնությունների տրման, տուգանքներից և տույժերից ազատման հայցման գործընթացի կանոնակարգման նպատակով`

 

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների (անկախ սեփականության ձևից և կազմակերպաիրավական տեսակից), անհատ ձեռներեցների, հիմնարկների, կազմակերպությունների (այդ թվում բանկերի) և քաղաքացիների (այսուհետև` հարկ վճարողների) կողմից «Հայաստանի Հանրապետությունում հարկերի և տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ օրենսդրական ակտերով նախատեսված հարկային արտոնությունների տրման և հարկային օրենսդրության խախտումների համար նշանակվող տուգանքներից ու տույժերից ազատման հայցման քննարկումը, բացառությամբ «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի «ա» և «է» կետերով տրվող արտոնությունների, որոնք տրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 18-ի «Արտոնություններ հայցող կազմակերպություններին «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի «ա» և «է» կետերով նախատեսված արտոնությունների տրամադրման, այդ արտոնություններից զրկման կարգի մասին» N 589 որոշման համաձայն, կատարվում է սույն որոշման պահանջներին համապատասխան:

i

Հարկային արտոնություն, տուգանքներից և տույժերից ազատում հայցող հարկ վճարողը դիմում է ներկայացնում իր գործունեության ոլորտի (ըստ գրանցման վկայականի) համապատասխան ճյուղային նախարարություն, պետական կառավարման այլ հանրապետական մարմին, իսկ եթե հարկ վճարողը հիմնարկ կամ կազմակերպություն է, ապա նրան լիցենզիա (արտոնագիր) տված պետական մարմին (այսուհետև` նախարարություն)` դիմումում նշելով հարկային արտոնության, տուգանքի կամ տույժի կոնկրետ տեսակը, կցելով համապատասխան հիմնավորող փաստաթղթեր համաձայն հավելվածի և հարկային պարտավորությունների կատարման վերջնահաշվարկի մասին տեղեկանք` տրված սպասարկող շրջանային (քաղաքային) հարկային տեսչության կողմից /այսուհետև նյութեր/:

/փոփ. 29.08.96 թիվ 492 որոշում/

i

2. Նախարարությունները հարկ վճարողից դիմումը և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո 7-օրյա ժամկետում ստացված տեղեկատվության և հարկ վճարողների ֆինանսատնտեսական գործունեության առանձին ցուցանիշներին վերլուծության մեթոդների, ինչպես նաև վերլուծության մեջ կիրառվող ցուցանիշների համակարգի վերաբերյալ, համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության կողմից համատեղ հաստատված ցուցումների, տալիս են հարկ վճարողի ֆինանսատնտեսական գործունեությունը բնութագրող գնահատականներ, կատարված վերլուծության արդյունքների հիման վրա հայցի հիմնավորվածության վերաբերյալ կազմում իրենց եզրակացությունները և վերլուծության արդյունքների, ինչպես նաև ստացված նյութերի հետ միասին երկու օրինակից ներկայացնում Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն, իսկ բացասական կարծիքի դեպքում նյութերը վերադարձնում հարկ վճարողին գրավոր պատասխանում նշելով բացասական կարծիքի հիմնավորումները:

/խմբ. 29.08.96 թիվ 492 որոշում/

3. Եթե հարկ վճարողը մինչև 7-օրյա ժամկետում նախարարությունից չի ստանում բացասական կարծիքի մասին գրավոր պատասխան կամ իր դիմումի Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն ուղարկման վերաբերյալ գրություն կամ, եթե համաձայն չէ նախարարության բացասական կարծիքի հիմնավորումներին, ապա մինչև 15-օրյա ժամկետում նյութերը, համապատասխան նախարարություն ներկայացված դիմումի (նամակի) կրկնօրինակը, նախարարության բացասական կարծիքի դեպքում` բացասական կարծիքի վերաբերյալ նախարարությունից ստացած պատասխանը, ինչպես նաև նշված բացասական կարծիքին համաձայն չլինելու վերաբերյալ իր հիմնավորումներն իր դիմումի (նամակի) հետ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն` կարծիքի:

i

4. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը սույն որոշման 1-ին կամ 2-րդ կետերում նշված բոլոր փաստաթղթերն ստանալուց և դրանց ուսումնասիրումից ու տեղեկատվական տվյալների արժանահավատության հավաստումից հետո կազմում է տեղեկանք հայցողի կողմից հարկային կարգապահության վերաբերյալ եզրակացությամբ, և իր կարծիքի, ինչպես նաև ստացված փաստաթղթերի հետ միասին 15-օրյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ու Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն /մեկական օրինակից/` այդ մասին իրազեկելով նախարարությանը կամ հարկ վճարողին:

Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության պետը առանձին դեպքերում նշված ժամկետը կարող է երկարաձգել մինչև 15 օրով` այդ մասին գրավոր իրազեկելով նախարարությանը կամ հարկ վճարողին:

/փոփ. 29.08.96 թիվ 492 որոշում/

5. Եթե հարկ վճարողը սույն որոշման 4-րդ կետում նշված ժամկետներում չի ստանում տեղեկություն, ապա կարող է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունից հետ պահանջել նյութերը, իսկ Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը պարտավոր է մեկօրյա ժամկետում նյութերը վերադարձնել հարկ վճարողին:

i

6. Հարկ վճարողը Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունից հետ ստացած նյութերը, իսկ չստանալու դեպքում դրանց կրկնօրինակները և Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն ներկայացրած դիմումի (նամակի) կրկնօրինակն իր դիմումի (նամակի) հետ մինչև 15-օրյա ժամկետում կարող է ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն:

/փոփ. 29.08.96 թիվ 492 որոշում/

i

7. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը սույն որոշման 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված նյութերն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում իր կարծիքը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն այդ մասին իրազեկելով նախարարությանը կամ հարկ վճարողին:

/լրաց. 29.08.96 թիվ 492 որոշում/

i

8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, ստանալով հայցման փաստաթղթերի փաթեթը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կարծիքը, տալիս է հայցման գնահատականը` ինչպես բյուջետային, այնպես էլ տարվող հարկային քաղաքականության սկզբունքներին համապատասխանության տեսանկյունից, և դրական կարծիքի դեպքում իր եզրակացության և ստացված փաստաթղթերի հետ միասին 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարություն է ներկայացնում որոշման նախագիծ, իսկ բացասական կարծիքի դեպքում /այդ մասին անհրաժեշտ հիմնավորումներով/, նույն ժամկետում տեղեկացնում է նախարարությանը կամ հարկ վճարողին:

/խմբ. 29.08.96 թիվ 492 որոշում/

9. Հարկ վճարողը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրված բացասական կարծիքի հիմնավորումներին համաձայն չլինելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից մինչև 15-օրյա ժամկտում սահմանված կարգով համապատասխան որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության կառավարություն չներկայացնելու կամ բացասական կարծիքի վերաբերյալ գրավոր պատասխան չստանալու դեպքում կարող է 15-օրյա ժամկետում դիմել Հայաստանի Հանրապետության կառավարություն` ներկայացնելով նյութերը, դրանց վերաբերյալ սույն որոշման 2-րդ և 4-րդ կետերում նշված կարծիքները (առկայության դեպքում), Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացրած դիմումի (նամակի) կրկնօրինակը, բացասական կարծիքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գրավոր պատասխանը և իր գրավոր հիմնավորումները:

10. Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացված նյութերը Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարության ընդհանուր բաժնում մուտքագրվելուց հետո ուղարկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարության տնտեսագիտական վարչություն:

11. Եթե նյութերի քննարկման ընթացքում հայտնաբերվում են սույն որոշմամբ սահմանված հայցման քննարկման կարգի խախտումներ, ապա Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարության տնտեսագիտական վարչությունն անհրաժեշտության դեպքում կարող է հարց բարձրացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղար-նախարարի միջոցով հանձնարարություն տալու Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարության վերահսկողության վարչությանը` պարզելու և թույլ տրված խախտումների ու համապատասխան պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու մասին սահմանված կարգով առաջարկություն ներկայացնելու վերաբերյալ:

12. Հարկային արտոնության տրման և տուգանքներից ու տույժերից ազատման հայցման նյութերը պարտադիր կարգով գրանցվում և ուղարկվում են գործավարության կանոններին համապատասխան, իսկ սույն որոշման 2-8-րդ կետերում նշված ժամկետները հաշվվում են փաստաթղթերի մուտքագրման օրվանից:

13. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի դեկտեմբերի 1-ից:

 

Հավելված

i

ՀՀ վարչապետի 1996 թ.

օգոստոսի 29-ի թիվ 492

որոշման

 

Ց  Ա  Ն  Կ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ, ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻՑ ՈՒ ՏՈՒՅԺԵՐԻՑ ԱԶԱՏՈՒՄ ՀԱՅՑՈՂ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

/լրաց. 29.08.96 թիվ 492 որոշում/

 

1. Հարկային արտոնություն հայցող հարկ վճարողը պարտավոր է դիմումին կից ներկայացնել`

ա/ տեղեկատվություն արտոնության վերապահման անհրաժեշտությունը հիմնավորելու վերաբերյալ` արտադրական և ֆինանսական գործունեության բարելավման նպատակով.

բ/ տեղեկատվություն հարկ վճարողի ֆինանսատնտեսական գործունեությունը բնութագրող հայցմանը նախորդող հաշվետու ժամանակաշրջանում /մեկ տարուց ոչ պակաս/ հիմնական ցուցանիշների վերաբերյալ, որը, մասնավորապես, պետք է բովանդակի թողարկված արտադրանքի /աշխատանքների, ծառայությունների/, իրացված արտադրանքի /աշխատանքների, ծառայությունների/, ինքնարժեքի, առանձին հարկատեսակների գծով հարկման բազայի, մատակարարների և գնորդների հանդեպ առկա պարտավորությունների /այդ թվում` ժամկետանց/, բյուջեի նկատմամբ պարտավորությունների վերաբերյալ: Բացի դրանից, հարկ վճարողի կողմից կարող է ներկայացվել հարկ վճարողի կարծիքով այլ անհրաժեշտ տվյալներ:

2. Տուգանքներից ու տույժերից ազատում հայցող հարկ վճարողը պարտավոր է դիմումին կից ներկայացնել`

ա/ տեղեկանք տուգանքների ու տույժերի առաջացման մասին, որը պետք է բովանդակի`

- տուգանքների ու տույժերի առաջացման ժամկետը /օրը, ամիսը, տարին/.

- տուգանքների ու տույժերի առաջացման պատճառները.

- առաջացած հարկային պարտավորությունը ժամանակին կատարելու անհնարինության հիմնավորումը /պայմանագրային պարտավորությունների, այդ թվում` պետական պատվերի, քլիրինգային առաքումների գծով, ժամկետանց պարտավորությունների` ապրանքափոխանակության, հաշվանցումների, շրջանառու միջոցներն արտադրական կարիքներին ուղղելու և այլ պատճառներ/.

- տուգանքների և տույժերի մեծությունը` առանձնացված նշելով տուգանքների և տույժերի այն գումարի մեծությունը, որն անմիջականորեն կապված է վճարումների անհնարինությունը հիմնավորող պատճառների հետ և ենթակա է ազատման.

բ/ տուգանքների և տույժերի առաջացման պահից բանկում ունեցած հաշիվների /հաշվարկային, ընթացիկ, արժութային, թղթակցային, հատուկ և այլն/ և դրամարկղի շարժը.

գ/ տեղեկանքում նշված տվյալների և այլ անհրաժեշտ տվյալների /ցուցանիշների/ հիմնավորման համար համապատասխան պայմանագրերի, հաշվապահական և այլ հիմնավորող փաստաթղթերի պատճեններ.

դ/ սպասարկող հարկային մարմնի կողմից տեղեկանք հայցողի նախորդ երկու տարվա ընթացքում հարկային պարտավորության կատարման մասին:

3. Հարկային արտոնություն և տուգանքներից ու տույժերից միաժամանակ ազատում հայցող հարկ վճարողը ներկայացնում է սույն ցանկի 1-ին և 2-րդ կետերով սահմանված տեղեկանքներն ու տեղեկատվությունները:

4. Հարկային արտոնություն և /կամ/ տուգանքներից ու տույժերից ազատում հայցող հարկ վճարողը դիմումին կից վերոհիշյալից բացի պարտավոր է ներկայացնել`

ա/ ձեռնարկության արտադրական զարգացման և ֆինանսական առողջացման սահմանված կարգով հաստատված իր ծրագրերը.

բ/ հայցադիմումին նախորդող հաշվետու ժամանակաշրջանի /մեկ տարուց ոչ պակաս/ հաշվապահական հաշվեկշիռները, հաշվետվությունները.

գ/ անկախ աուդիտորական ձեռնարկության /աուդիտորի/ եզրակացությունը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
25.11.1995
N 307
Որոշում