Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ, ՀՀ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ...

 

 

040.0720.291199

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«29» նոյեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 նոյեմբերի 1999 թվական թիվ 720

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հաշվեկշռային մեթոդով 102303 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գորիսի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով Գորիսի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության:

1.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 95354 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 95354 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը 95354 հազ. դրամ է, որը համապատասխանում է բաժնետոմսերի 95354 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.4. «Գորիսի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1999 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 7114 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 2978 հազ. դրամ, այդ թվում`

տույժեր և տուգանքներ`1030 հազ. դրամ.

անձնակազմի եկամուտների վճարման գծով` 1264 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 591 հազ. դրամ.

ստացված կանխավճարների գծով` 235 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 229 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 1817 հազ. դրամ:

1.5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել Գորիսի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:

1.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` Գորիսի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

1.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Հաշվեկշռային մեթոդով 127620 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Իջևանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով Իջևանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության:

2.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 122530 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 122530 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը 122530 հազ. դրամ է, որը համապատասխանում է բաժնետոմսերի 122530 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.4. «Իջևանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1999 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 5090 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 3612,6 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 30 հազ. դրամ.

անձնակազմի եկամուտների վճարման գծով` 632,1 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 107 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 102,2 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 606,1 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի գծով` 606,1 հազ. դրամ:

2.5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել Իջևանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:

2.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` Իջևանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

2.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Հաշվեկշռային մեթոդով 15114 հազ. դրամ. գնահատված ակտիվներ ունեցող Երևանի քաղաքապետարանի «Հանրախանութ» անավարտ շինարարության օբյեկտը (քաղ. Երևան, Նորաշեն թաղ.) մասնավորեցնել մրցույթով:

3.2. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի նվազագույն գինը` 3779 հազ. դրամ, որը համապատասխանում է օբյեկտի գնահատված արժեքի 25 տոկոսին:

3.3. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ անավարտ շինարարության օբյեկտի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

3.4. Մրցույթին մասնակցելու կանխավճարի չափը սահմանվում է օբյեկտի գնահատված արժեքի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

3.5. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող գինը.

շինարարությունն սկսելու և ավարտելու ժամկետը:

3.6. Մրցույթի հաղթողն օբյեկտի նկատմամբ ձեռք է բերում «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կառուցապատողի իրավունքներ ու պարտականություններ և կարող է փոփոխել նախագիծը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.7. Մրցույթի հաղթողը պարտավոր է`

մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հողի սեփականատիրոջ հետ կնքել հողի օգտագործման պայմանագիր.

շինարարությունն ավարտելուց հետո բարեկարգել իրեն հատկացված հողատարածքը:

3.8. Մրցույթի հաղթողն անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

3.9. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. 1281 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության «Հայառշինվերանորոգում-3» փակ բաժնետիրական ընկերության «Շինիրերի կոմբինատ» անավարտ շինարարության օբյեկտը (քաղ. Երևան, Արին-բերդի 7) մասնավորեցնել մրցույթով:

4.2. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի նվազագույն գինը` 1281 հազ. դրամ, որը համապատասխանում է օբյեկտի գնահատված արժեքի 100 տոկոսին:

4.3. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ անավարտ շինարարության օբյեկտի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

4.4. Մրցույթին մասնակցելու կանխավճարի չափը սահմանվում է օբյեկտի գնահատված արժեքի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

4.5. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող գինը.

շինարարությունն սկսելու և ավարտելու ժամկետը:

4.6. Մրցույթի հաղթողն օբյեկտի նկատմամբ ձեռք է բերում «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կառուցապատողի իրավունքներ ու պարտականություններ և կարող է փոփոխել նախագիծը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.7. Մրցույթի հաղթողը պարտավոր է`

մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հողի սեփականատիրոջ հետ կնքել հողի օգտագործման պայմանագիր.

շինարարությունն ավարտելուց հետո բարեկարգել իրեն հատկացված հողատարածքը:

4.8. Մրցույթի հաղթողն անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

4.9. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. 21652 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության «Կապանշինանյութ» փակ բաժնետիրական ընկերության «Քարամշակման գործարան» անավարտ շինարարության օբյեկտը (Սյունիքի մարզ, քաղ. Կապան) մասնավորեցնել մրցույթով:

5.2. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի նվազագույն գինը` 5413 հազ. դրամ, որը համապատասխանում է օբյեկտի գնահատված արժեքի 25 տոկոսին:

5.3. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ անավարտ շինարարության օբյեկտի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

5.4. Մրցույթին մասնակցելու կանխավճարի չափը սահմանվում է օբյեկտի գնահատված արժեքի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

5.5. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող գինը.

շինարարությունն սկսելու և ավարտելու ժամկետը:

5.6. Մրցույթի հաղթողն օբյեկտի նկատմամբ ձեռք է բերում «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կառուցապատողի իրավունքներ ու պարտականություններ և կարող է փոփոխել նախագիծը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5.7. Մրցույթի հաղթողը պարտավոր է`

մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հողի սեփականատիրոջ հետ կնքել հողի օգտագործման պայմանագիր.

շինարարությունն ավարտելուց հետո բարեկարգել իրեն հատկացված հողատարածքը:

5.8. Մրցույթի հաղթողն անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

5.9. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

6.1. 838 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության «Դիպոլ» փակ բաժնետիրական ընկերության Գավառի լայն սպառման ապրանքների արտադրամասի անավարտ շինարարության օբյեկտը (Գեղարքունիքի մարզ, քաղ. Գավառ, Ազատության փող.) մասնավորեցնել մրցույթով:

6.2. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի նվազագույն գինը` 838 հազ. դրամ, որը համապատասխանում է օբյեկտի գնահատված արժեքի 100 տոկոսին:

6.3. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ անավարտ շինարարության օբյեկտի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

6.4. Մրցույթին մասնակցելու կանխավճարի չափը սահմանվում է օբյեկտի գնահատված արժեքի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

6.5. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող գինը.

շինարարությունն սկսելու և ավարտելու ժամկետը:

6.6. Մրցույթի հաղթողն օբյեկտի նկատմամբ ձեռք է բերում «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կառուցապատողի իրավունքներ ու պարտականություններ և կարող է փոփոխել նախագիծը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6.7. Մրցույթի հաղթողը պարտավոր է`

մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հողի սեփականատիրոջ հետ կնքել հողի օգտագործման պայմանագիր.

շինարարությունն ավարտելուց հետո բարեկարգել իրեն հատկացված հողատարածքը:

6.8. Մրցույթի հաղթողն անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

6.9. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

7.1. 5479 հազ. դրամ. գնահատված արժեք ունեցող Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության «Դիպոլ» փակ բաժնետիրական ընկերության «Իվա» դուստր ձեռնարկության տարածքում գտնվող անավարտ շինարարության օբյեկտը (գեղարքունիքի մարզ, քաղ. Մարտունի) մասնավորեցնել մրցույթով:

7.2. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի նվազագույն գինը` 5479 հազ. դրամ, որը համապատասխանում է օբյեկտի գնահատված արժեքի 100 տոկոսին:

7.3. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ անավարտ շինարարության օբյեկտի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

7.4. Մրցույթին մասնակցելու կանխավճարի չափը սահմանվում է օբյեկտի գնահատված արժեքի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

7.5. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող գինը.

շինարարությունն սկսելու և ավարտելու ժամկետը:

7.6. Մրցույթի հաղթողն օբյեկտի նկատմամբ ձեռք է բերում «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կառուցապատողի իրավունքներ ու պարտականություններ և կարող է փոփոխել նախագիծը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7.7. Մրցույթի հաղթողը պարտավոր է`

մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հողի սեփականատիրոջ հետ կնքել հողի օգտագործման պայմանագիր.

շինարարությունն ավարտելուց հետո բարեկարգել իրեն հատկացված հողատարածքը:

7.8. Մրցույթի հաղթողն անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

7.9. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

8.1. 4358 հազ. դրամ. գնահատված արժեք ունեցող Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության «Դիպոլ» փակ բաժնետիրական ընկերության Գավառի սպորտհամալիրի` անավարտ շինարարության օբյեկտը (Գեղարքունիքի մարզ, քաղ. Գավառ) մասնավորեցնել մրցույթով:

8.2. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի նվազագույն գինը` 4358 հազ. դրամ, որը համապատասխանում է օբյեկտի գնահատված արժեքի 100 տոկոսին:

8.3. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ անավարտ շինարարության օբյեկտի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

8.4. Մրցույթին մասնակցելու կանխավճարի չափը սահմանվում է օբյեկտի գնահատված արժեքի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

8.5. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող գինը.

շինարարությունն սկսելու և ավարտելու ժամկետը:

8.6. Մրցույթի հաղթողն օբյեկտի նկատմամբ ձեռք է բերում «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կառուցապատողի իրավունքներ ու պարտականություններ և կարող է փոփոխել նախագիծը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

8.7. Մրցույթի հաղթողը պարտավոր է`

մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հողի սեփականատիրոջ հետ կնքել հողի օգտագործման պայմանագիր.

շինարարությունն ավարտելուց հետո բարեկարգել իրեն հատկացված հողատարածքը:

8.8. Մրցույթի հաղթողն անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

8.9. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

9.1. Հաշվեկշռային մեթոդով 134976 հազ. դրամ. գնահատված ակտիվներ ունեցող Երևանի քաղաքապետարանի «Աղբամշակման գործարան» անավարտ շինարարության օբյեկտը (քաղ. Երևան, Նուբարաշեն թաղ.) մասնավորեցնել մրցույթով:

9.2. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի նվազագույն գինը` 33744 հազ. դրամ, որը համապատասխանում է օբյեկտի գնահատված արժեքի 25 տոկոսին:

9.3. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ անավարտ շինարարության օբյեկտի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

9.4. Մրցույթին մասնակցելու կանխավճարի չափը սահմանվում է օբյեկտի գնահատված արժեքի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

9.5. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող գինը.

շինարարությունն սկսելու և ավարտելու ժամկետը:

9.6. Մրցույթի հաղթողն օբյեկտի նկատմամբ ձեռք է բերում «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կառուցապատողի իրավունքներ ու պարտականություններ և կարող է փոփոխել նախագիծը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

9.7. Մրցույթի հաղթողը պարտավոր է`

մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հողի սեփականատիրոջ հետ կնքել հողի օգտագործման պայմանագիր.

շինարարությունն ավարտելուց հետո բարեկարգել իրեն հատկացված հողատարածքը:

9.8. Մրցույթի հաղթողն անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

9.9. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

10.1. Հաշվեկշռային մեթոդով 14212 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Երևանի քաղաքապետարանի «Պրոֆտեխնիկական ուսումնարան» անավարտ շինարարության օբյեկտը (քաղ. Երևան, Նուբարաշեն թաղ.) մասնավորեցնել մրցույթով:

10.2. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի նվազագույն գինը` 7106 հազ. դրամ, որը համապատասխանում է օբյեկտի գնահատված արժեքի 50 տոկոսին:

10.3. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ անավարտ շինարարության օբյեկտի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

10.4. Մրցույթին մասնակցելու կանխավճարի չափը սահմանվում է օբյեկտի գնահատված արժեքի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

10.5. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող գինը.

շինարարությունն սկսելու և ավարտելու ժամկետը:

10.6. Մրցույթի հաղթողն օբյեկտի նկատմամբ ձեռք է բերում «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կառուցապատողի իրավունքներ ու պարտականություններ և կարող է փոփոխել նախագիծը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

10.7. Մրցույթի հաղթողը պարտավոր է`

մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հողի սեփականատիրոջ հետ կնքել հողի օգտագործման պայմանագիր.

շինարարությունն ավարտելուց հետո բարեկարգել իրեն հատկացված հողատարածքը:

10.8. Մրցույթի հաղթողն անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

10.9. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

11.1. Հաշվեկշռային մեթոդով 30461 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Երևանի քաղաքապետարանի «Պոլիկլինիկա» անավարտ շինարարության օբյեկտը (քաղ. Երևան, Նորաշեն թաղ.) մասնավորեցնել մրցույթով:

11.2. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտների նվազագույն գինը` 15231 հազ. դրամ, որը համապատասխանում է օբյեկտի գնահատված արժեքի 50 տոկոսին:

11.3. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ անավարտ շինարարության օբյեկտի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

11.4. Մրցույթին մասնակցելու կանխավճարի չափը սահմանվում է օբյեկտի գնահատված արժեքի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

11.5. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող գինը.

շինարարությունն սկսելու և ավարտելու ժամկետը:

11.6. Մրցույթի հաղթողն օբյեկտի նկատմամբ ձեռք է բերում «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կառուցապատողի իրավունքներ ու պարտականություններ և կարող է փոփոխել նախագիծը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

11.7. Մրցույթի հաղթողն անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

11.8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

12. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման, վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու մասին» N 312 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 1.3-րդ կետից հանել «աճուրդով» բառը:

13. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 157 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 39.3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետության անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման մասին» N 94 որոշմամբ սահմանված կարգով սեփականաշնորհելու համար» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհելու համար» բառերով:

14. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման, վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 531 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 26.3-րդ կետում «համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մարտի 29-ի N 94 որոշման» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով:

15. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետության անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման մասին» N 94 որոշմանը կից ցանկի «ՀՀ արդյունաբերության նախարարություն» բաժնի 4-րդ և «ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարություն» բաժնի 7-րդ կետերը:

i

16. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման մասին» N 334 որոշման 1.8-րդ և 1.9-րդ կետերը:

17. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի նոյեմբերի 29-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.11.1999
N 720
Որոշում