Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 13 ...

 

 

040.0082.030217

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հունվարի 2017 թվականի N 82-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1304-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը և «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպելու մասին» N 1304-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշումը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին և 1.2-րդ կետերով.

«1.1. Սահմանել, որ`

1) «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի իրավահաջորդն է.

2) «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակը Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտի ոլորտի ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովումն է: Կազմակերպության գործունեության հիմնական ոլորտներն են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ու տարածքային կառավարման մարմինների կողմից մշակված` տրանսպորտի ոլորտի կապիտալ ու զարգացման ծրագրերի մասով (Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի) և օտարերկրյա պետությունների ու միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին մշակված ծրագրերն ու աշխատանքները, այդ թվում` նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրով (այսուհետ` ծրագիր) նախատեսված աշխատանքների իրականացումը.

3) «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումն իրականացնող պետական մարմինը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն է.

4) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանն են վերապահվում «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները:

1.2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`

1) հաստատել «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը.

2) հաստատել «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացվող գույքի ցանկը և փոխանցման ակտը.

3) ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն որոշման 1-ին կետում նշված կազմակերպության սեփական և դրան ամրացված գույքի հանձնման-ընդուման աշխատանքների իրականացումը.

4) ապահովել «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեության դադարման պետական հաշվառումը.

5) ապահովել «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գրանցումն ու սեփականության իրավունքով նրան հանձնվող և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը.

6) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշումից բխող` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում համապատասխան փոփոխությունների կատարման վերաբերյալ.

7) սույն որոշումից բխող` կազմակերպության վերակազմակերպման գործընթացի հետ կապված ծախսերն իրականացնել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:».

2) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցելուց հետո «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության:».

3) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետից հանել «և «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի» բառերը.

4) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետը.

5) որոշման 4-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն որոշման 2-րդ կետում նշված կազմակերպության սեփական և դրան ամրացված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը.».

6) ուժը կորցրած ճանաչել որոշման 4-րդ կետի 5-րդ ենթակետը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.01.2017
N 82-Ա
Որոշում