Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄ ...

 

 

117.0005.010217

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «01»        02            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11717050

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ՀՐԱՄԱՆ

 

20 հունվարի 2017 թվականի թիվ 05-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱԴՈՆՑ ՓՈՂՈՑԻ N 6 ՀԱՍՑԵՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻՑ ԲՆԱԿԱՐԱՆ ԳՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԻ ԵՎ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի N 1209-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 9-րդ ու 12-րդ կետերը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1111-Ն որոշման N 1 հավելվածի 15-րդ կետի 4-րդ ենթակետը.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան գնելու ցանկություն ունեցող պետական ծառայողների կողմից ներկայացվող դիմում-հայտի ձևը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել գերատեսչությունների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե ներկայացվող գերատեսչական տեղեկանքի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն հրամանի 1-ին կետում նշված դիմում-հայտերի ներկայացման վերջնաժամկետ սահմանել 2017 թվականի մարտի 17-ը, ժամը 18:00:

4. Սույն հրամանի 2-րդ կետում նշված գերատեսչական տեղեկանքների ներկայացման վերջնաժամկետ սահմանել 2017 թվականի մարտի 24-ը, ժամը 18:00:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված N 1

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական

կոմիտեի նախագահի

2017 թվականի հունվարի 20-ի

N 05-Ն հրամանի

.________.

|        |

|N______ |

|        |  _______________________________________ աշխատակազմի ղեկավար

.________.        (գերատեսչության անվանումը)

պարոն/տիկին ____________________________________________-ին

(աշխատակազմի ղեկավարի անուն, ազգանուն)

____________________________________________-ից

(դիմում-հայտ ներկայացնողի անուն, ազգանուն)

 

ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏ

 

Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի (այսուհետ` Ծրագիր) շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան գնելու

 

._____________________________________________________________________.

|Ծառայողի  |Ծառայողի|Ծառայողի|Ծառայողի |Ծառայողի|Ծառայողի |Ծառայողի   |

|անունը,   |ընտանիքի|պաշտոնը,|անձնագրա-|էլեկտրո-|հեռախոսա-|կողմից     |

|ազգանունը |կազմը   |աշխատան-|յին      |նային   |համարը   |ակնկալվող  |

|և         |        |քային   |տվյալները|հասցեն  |         |բնակարաննե-|

|հայրանունը|        |ստաժը   |         |        |         |րի         |

|          |        |        |         |        |         |սենյակների |

|          |        |        |         |        |         |թիվը       |

|__________|________|________|_________|________|_________|___________|

|          |        |        |         |        |         |           |

._____________________________________________________________________.

 

Սույն դիմում-հայտին կից ներկայացնում եմ`

 

1. աշխատանքային գրքույկի պատճենը` կազմված _____ էջից.

2. ընտանիքի անդամների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները` կազմված ____ էջից.

3. ամուսնության, ամուսնալուծության, հայրության ճանաչման վկայականների պատճենները` կազմված ____ էջից.

4. Ծրագրի վարկատու կազմակերպության գրավոր համաձայնությունը` Ծառայողի և (կամ) Ծառայողի ընտանիքի անդամին կոնկրետ սահմանաչափով վարկի տրամադրման պատրաստակամության մասին` կազմված _____ էջից:

Սույն դիմում-հայտով հայտնում եմ, որ ցանկություն ունեմ մասնակցելու Ծրագրի շրջանակներում բնակարանների ձեռքբերման գործընթացին, ծանոթացել եմ ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի N 1209-Ն որոշմամբ սահմանված պայմաններին և սույն դիմում-հայտը ներկայացնելով` ընդունում եմ ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի N 1209-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով նախատեսված պետության առաջարկած պայմանները` ներառյալ պատասխանատվության պայմանները:

Մենք` ներքոստորագրյալներս, հավաստում ենք, որ սույն դիմում-հայտով և դիմում-հայտին կից ներկայացվող բոլոր տվյալները համապատասխանում են իրականությանը:

 

_____________________________________

                                      (դիմում-հայտը ներկայացնելու ամսաթիվը)

                ___________________________________________________________

                (դիմում-հայտը ներկայացնողի անուն, ազգանուն, ստորագրություն)

                 __________________________________________________________

                 (ծառայողի ընտանիքի անդամի անուն, ազգանուն, ստորագրություն)

 

Դիմումն ընդունեց` _____________________________________________________

(դիմումն ընդունողի անուն, ազգանուն, ստորագրություն)

_______________________________________________________________________

 

Ներկայացվել է դիմում _________________________________________-ի կողմից

(դիմում-հայտը ներկայացնողի անուն, ազգանուն, ստորագրություն)

 

Ստացվել է ___________________________________________________- ի կողմից

(դիմումն ընդունողի անուն, ազգանուն, ստորագրություն)

 

«___» _________________ 201 թ.

 

.________.

|        |

|N______ |

|        |

.________.

 

Հավելված N 1-ի լրացման ուղեցույց

 

1. «Ծառայողի անունը, ազգանունը և հայրանունը» սյունակում լրացվում է Ծրագրի շրջանակներում բնակարան գնելու ցանկություն ունեցող անձի անունը, ազգանունը և հայրանունը:

2. «Ծառայողի ընտանիքի կազմը» սյունակում լրացվում է ծառայողի հետ ազգակցական կապ ունեցող անձի անունը, ազգանունը և ազգակցական կապը: Ծրագրի շրջանակներում ծառայողի ընտանիքի անդամ են համարվում ծառայողի ամուսինը, երեխաները և ծնողները: Ծառայողի համաձայնության դեպքում նրա ընտանիքի կազմում կարող են ներառվել նաև այլ ազգականներ, ովքեր պատրաստ են ծառայողի բնակարանի ձեռքբերման համար մասնակցել գնման ֆինանսավորմանը` ներառյալ հիպոթեքային վարկի միջոցով:

3. «Ծառայողի պաշտոնը, աշխատանքային ստաժը» սյունակում լրացվում է դիմում-հայտ ներկայացնելու պահին Ծառայողի այն պաշտոնը և աշխատանքային ստաժը, որը բավարարում է ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի N 1209-Ն որոշման հավելվածի 2-րդ կետով պահանջվող` Ծրագրի շահառու դառնալու հավակնելու պայմաններին:

4. «Ծառայողի անձնագրային տվյալներ» սյունակում լրացվում է Ծառայողի անձնագրի սերիան, ում կողմից և երբ է տրվել, հաշվառման հասցեն, փաստացի բնակության վայրի հասցեն:

5. «Էլեկտրոնային հասցե» սյունակում լրացվում է Ծառայողի էլեկտրոնային հասցեն: Ծրագրի շրջանակներում ծանուցումներն իրականացվելու են ծառայողի կողմից նշվող էլեկտրոնային հասցեի միջոցով, որի դեպքում համարվելու են պատշաճ կատարված:

6. «Հեռախոսահամար» սյունակում լրացվում են Ծառայողի աշխատանքային և անձնական հեռախոսահամարները (բջջային և քաղաքային):

7. «Ծառայողի կողմից ակնկալվող բնակարանների սենյակների թիվը» սյունակում լրացվում է բնակարանի այն սենյակների թիվը, որը ցանկանում է ձեռք բերել Ծառայողը: Բնակարանի սենյակների թվի ընտրությունը կարող է կատարվել մեկից մինչև չորս սենյակների միջև:

8. Ծառայողի և (կամ) Ծառայողի ընտանիքի անդամին կոնկրետ սահմանաչափով վարկի տրամադրման պատրաստակամության դեպքում` Ծրագրի վարկատու կազմակերպության գրավոր համաձայնությունը կցվում է դիմում-հայտին:

9. Ծառայողի ընտանիքի կազմում գտնվող ազգականը դիմում-հայտը ստորագրում է այն դեպքում, երբ նա պատրաստ է Ծառայողի բնակարանի ձեռքբերման համար մասնակցել գնման ֆինանսավորմանը` ներառյալ հիպոթեքային վարկի միջոցով:

 

Հավելված N 2

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական

կոմիտեի նախագահի

2017 թվականի հունվարի 20-ի

N 05-Ն հրամանի

 

ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ

 

պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում բնակարան գնելու պայմաններին բավարարող հավակնորդների վերաբերյալ

 

___________________________________________________

                                     (Գերատեսչության անվանումը)

 

Աղյուսակ 1:

 

._____________________________________________________________________.

|Բնակարան գնելու հավակնորդների      |Հավակնորդների ընդհանուր թիվը` ըստ|

|ընդհանուր թիվը` ըստ անձի           |սենյակների                       |

|                                   |_________________________________|

|                                   |Մեկ    |Երկու   |Երեք    |Չորս   |

|___________________________________|_______|________|________|_______|

|                                   |       |        |        |       |

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ 2:

 

._____________________________________________________________________.

|Հավակնորդի|Հավակ-  |Հավակ-  |Հավակ-   |Հավակ-  |Հավակնորդի|Հավակնորդի|

|անունը,   |նորդի   |նորդի   |նորդի    |նորդի   |հեռախոսա- |կողմից    |

|ազգանունը |ընտանիքի|պաշտոնը,|անձնագրա-|էլեկտրո-|համարը    |ակնկալվող |

|և         |կազմը   |աշխատան-|յին      |նային   |          |բնակարան- |

|հայրանունը|        |քային   |տվյալներ |հասցեն  |          |ների      |

|          |        |ստաժը   |         |        |          |սենյակների|

|          |        |        |         |        |          |թիվը      |

|__________|________|________|_________|________|__________|__________|

|          |        |        |         |        |          |          |

._____________________________________________________________________.

 

Սույն տեղեկանքին կից ներկայացվում են հավակնորդների կողմից ներկայացված դիմում-հայտերը և դրանց կից փաստաթղթերը:

 

________________________________________

                                        (տեղեկանքը կազմելու ամսաթիվը)

________________________________________________________________________

(Գերատեսչության աշխատակազմի ղեկավարի անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Կ. Տ.

 

 

pin
Քաղաքաշինության կոմիտե /նախկին նախ
20.01.2017
N 05-Ն
Հրաման