Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ «ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ «ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ...

 

 

040.0749.131299

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«13» դեկտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 դեկտեմբերի 1999 թվական թիվ 749

 

ԵՐԵՎԱՆԻ «ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅԼ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Երևանի ջրամատակարարման ու ջրահեռացման ծառայությունների արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից և Երևանի «Ջրմուղ-Կոյուղի» պետական փակ բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի լիազորություններն այլ առևտրական կազմակերպության վերապահելու համար հայտարարված միջազգային մրցույթի արդյունքներից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի մարտի 22-ի «Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման ղեկավարման պայմանագրի առաջարկները գնահատող հատուկ հանձնաժողովի մասին» N 170 որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 1999 թվականի նոյեմբերի 23-ի «Էյ Սի Ի Էյ Ս.պ.Ա» (Իտալիա) կազմակերպությանը հաղթող ճանաչելու մասին (2925000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` պայմանագրային գումարով) որոշումը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի դեկտեմբերի 13-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.12.1999
N 749
Որոշում