Սեղմել Esc փակելու համար:
1990 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-ԻՆ ՍՏԱՄԲՈՒԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

1990 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-ԻՆ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ...

 

 

020.1350.280217

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

1990 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-ԻՆ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 28 փետրվարի 2017թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վ. Միրումյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005թ. փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1990 թվականի հունիսի 26-ին Ստամբուլում ստորագրված` Ժամանակավոր ներմուծման մասին կոնվենցիայում (կից հայտարարությամբ) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 2017 թվականի փետրվարի 7-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով կոնվենցիան (կից հայտարարությամբ) և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Ժամանակավոր ներմուծման մասին կոնվենցիան (կից հայտարարությամբ) (այսուհետ` Կոնվենցիա) ստորագրվել է 1990թ. հունիսի 26-ին` Ստամբուլում:

Կոնվենցիայի նպատակն է դյուրացնել ժամանակավոր ներմուծումը` պարզեցնելով և ներդաշնակեցնելով ընթացակարգերը, հետապնդելով տնտեսական, մարդասիրական, մշակութային, սոցիալական կամ զբոսաշրջային նպատակներ:

2. Կոնվենցիայի համաձայն Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ հիմնական պարտավորությունները.

- տրամադրել ժամանակավոր ներմուծման ռեժիմ` Կոնվենցիայի հավելվածներում նշված ապրանքների (ներառյալ` տրանսպորտային միջոցների) համար` ներմուծման տուրքերի և հարկերի վճարումից ամբողջական պայմանական ազատումով և առանց ներմուծման արգելքների կամ տնտեսական բնույթի սահմանափակումների կիրառման (հոդված 2),

- ներպետական մաքսային փաստաթղթերի փոխարեն և որպես Կոնվենցիայի «Ա» հավելվածի 8-րդ հոդվածում նշված գումարների համար սահմանված երաշխիք, ընդունել վավեր համարվող ժամանակավոր ներմուծման փաստաթղթերը, որոնք տրամադրվում և օգտագործվում են այն ապրանքների համար (այդ թվում` տրանսպորտային միջոցների), որոնք ժամանակավոր ներմուծվել են Կոնվենցիայի մյուս հավելվածների համաձայն (հոդված 5),

- կասեցնել վերաարտահանումն առգրավման ժամանակահատվածով, եթե ժամանակավոր ներմուծման իրավունք ստացած ապրանքները (այդ թվում` տրանսպորտային միջոցները) չեն կարող վերաարտահանվել առգրավման հետևանքով, բացառությամբ մասնավոր անձանց հայցի հիման վրա կատարված առգրավման (հոդված 7, մաս 3),

- նվազագույնի հասցնել Կոնվենցիայով նախատեսված պայմանների առնչությամբ պահանջվող մաքսային ձևակերպումները, անհապաղ հրապարակել այդ ձևակերպումներին առնչվող բոլոր կանոնակարգերը (հոդված 15),

- կիրառել օրենսդրությամբ նախատեսված պատժամիջոցներ Կոնվենցիայի դրույթների ցանկացած խախտման դեպքում, եթե խախտումը կատարվել կամ հայտնաբերվել է Հայաստանի Հանրապետության տարածքում (հոդված 20),

- համապատասխան պահանջի դեպքում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շրջանակներում, Կոնվենցիայի դրույթների իրականացման նպատակով տրամադրել անհրաժեշտ տեղեկություններ Կոնվենցիայի անդամ պետություններին (հոդված 21):

3. Կոնվենցիայի բաղկացուցիչ մասն են կազմում «Ա», «Բ.1»-»Բ.9», «Գ», «Դ» և «Ե» հավելվածներն ու համապատասխան ենթահավելվածները: «Ա» հավելվածում սահմանված են ժամանակավոր ներմուծման համար անհրաժեշտ գործողությունները, մաքսային մարմինների և երաշխիքային ընկերությունների փոխգործակցության կարգը, նրանց պարտավորությունների և լիազորությունների, ինչպես նաև մաքսային ձևակերպումների ընթացակարգերը: «Բ.1»-»Բ.9», «Գ», «Դ» և «Ե» հավելվածներում նկարագրված են այն ապրանքախմբերն ու միջոցառումները, որոնց շրջանակներում պայմանավորվող կողմերն իրականացնում են Կոնվենցիայով սահմանված ժամանակավոր ներմուծման գործառույթներ:

4. Կոնվենցիային միանալու նպատակահարմարության դեպքում Հայաստանի Հանրապետության կողմից պետք է նշվի ընդունելի հավելվածները, սակայն «Ա» հավելվածի և առնվազն մեկ այլ հավելվածի ընդունումը համարվում է պարտադիր (հոդված 24, կետ 4):

Կոնվենցիայի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հայտարարության համաձայն` Հայաստանի Հանրապետությունն ընդունում է Կոնվենցիայի «Ա», «Բ.1», «Բ.2», «Բ.3» և «Բ.5» հավելվածները:

5. Սահմանադրական դատարանը գտնում է, որ քննության առարկա Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրությամբ պետության առջև դրված սահմանադրաիրավական խնդիրներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005թ. փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 1990 թվականի հունիսի 26-ին Ստամբուլում ստորագրված` Ժամանակավոր ներմուծման մասին կոնվենցիայում (կից հայտարարությամբ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005թ. փոփոխություններով) 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

28 փետրվարի 2017 թվականի

ՍԴՈ-1350

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
28.02.2017
N ՍԴՈ-1350
Որոշում