Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԵՐԵՆԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԵՐԵՆԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀ ...

03.08.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   03.03.2017  -ից մինչեւ   03.08.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 02.08.18 թիվ 1040-Ա որոշում)

i

041.0191.020317

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 մարտի 2017 թվականի N 191-Ա

 

ՀԱՅԵՐԵՆԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄՆ ՈՒ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից հայերենի բարձրագույն խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից հայերենի բարձրագույն խորհրդի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2017 թվականի մարտի 2-ի

N 191-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԵՐԵՆԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

 

    Յու. Ավետիսյան     - ԵՊՀ-ի հայոց լեզվի ամբիոնի վարիչ (խորհրդի նախագահ)

                         (համաձայնությամբ)

 

    Լ. Հովհաննիսյան    - ՀՀ ԳԱԱ-ի թղթակից անդամ (համաձայնությամբ)

 

    Վ. Կատվալյան       - ՀՀ ԳԱԱ-ի Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի

                         տնօրեն (համաձայնությամբ)

 

    Յու. Սուվարյան     - ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ-ի հայագիտության և

                         հասարակական գիտությունների բաժանմունքի

                         ակադեմիկոս-քարտուղար (համաձայնությամբ)

 

    Հ. Հովհաննիսյան    - ՀՀ ԳԱԱ-ի թղթակից անդամ (համաձայնությամբ)

 

    Ա. Սարգսյան        - ՀՀ ԳԱԱ-ի թղթակից անդամ, ՀՀ ԳԱԱ-ի Հր. Աճառյանի

                         անվան լեզվի ինստիտուտի արևմտահայերենի բաժնի

                         վարիչ (համաձայնությամբ)

 

    Ա. Ավագյան         - ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի դեկան

                         (համաձայնությամբ)

 

    Լ. Հովսեփյան       - ՀՀ ԳԱԱ-ի Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի

                         կիրառական լեզվաբանության բաժնի վարիչ, ԵՊՀ-ի

                         դասախոս (համաձայնությամբ)

 

Վ. Համբարձումյան  - ՀՀ ԳԱԱ-ի Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի

ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնի

վարիչ (համաձայնությամբ)

 

    Ռ. Սաքապետոյան     - ԵՊՀ-ի դասախոս (համաձայնությամբ)

 

    Գ. Խաչատրյան       - ՎՊՀ-ի ռեկտոր (համաձայնությամբ)

 

    Ա. Աբաջյան         - ԵՊՀ-ի հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ

                         (համաձայնությամբ)

 

    Լ. Խաչատրյան       - ՀՊՄՀ-ի դասախոս (համաձայնությամբ)

 

    Ս. Զոլյան          - ՀՀ ԳԱԱ-ի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և

                         իրավունքի ինստիտուտի առաջատար գիտաշխատող

                         (համաձայնությամբ)

 

    Լ. Արզումանյան     - «ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով»

                         գործակալության պետ

 

    Ն. Սարգսյան        - ՀՀ ԳԱԱ-ի Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի արդի

                         հայերենի բաժնի վարիչ (համաձայնությամբ)

 

    Լ. Թելյան          - ԵՊՀ-ի դասախոս (համաձայնությամբ)

 

    Ռ. Թարումյան       - տառաստեղծ, թարգմանիչ (համաձայնությամբ)

 

    Ա. Սարգսյան        - ԼՂՀ-ի կրթության և  գիտության նախարարի տեղակալ

                         (համաձայնությամբ)

 

Ռ. Տեր-Մերկերյան  - հայագետ, թարգմանիչ (համաձայնությամբ)

 

    Ա. Տոնապետյան      - ՀՀ ԳԱԱ-ի արտասահմանյան անդամ (համաձայնությամբ)

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2017 թվականի մարտի 2-ի

N 191-Ա որոշման

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ՀԱՅԵՐԵՆԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն աշխատակարգով կանոնակարգվում են գրական հայերենի բոլոր իրողությունների` ուղղագրական, ուղղախոսական, հնչյունափոխական, բառային, բառակազմական, այդ թվում` տերմինաբանական, քերականական, կետադրական, ոճական նորմերի կանոնարկման աշխատանքները համակարգելու, միասնական լեզվաքաղաքականության մշակմանն ու իրականացմանն աջակցելու, ինչպես նաև ժամանակակից գրական հայերենի զարգացմանն ու հարստացմանը նպաստելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետին կից ստեղծված հայերենի բարձրագույն խորհրդի (այսուհետ` խորհուրդ) գործունեության հետ կապված հարաբերությունները:

2. Խորհուրդն ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

3. Խորհուրդը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին և սույն աշխատակարգին համապատասխան:

4. Խորհուրդը գործում է հասարակական հիմունքներով և հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին:

 

II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

5. Խորհուրդը`

1) մշակում է ժամանակակից հայերենի բառակերտման, տերմինաբանության ու տերմինաշինության, տառադարձության, ուղղագրության, ուղղախոսության և կետադրության կանոնարկման սկզբունքները.

2) գործող կանոններին և սահմանված սկզբունքներին համապատասխան քննարկում և առաջարկում է լուծումներ հայերեն բանավոր և գրավոր խոսքի առկա հիմնահարցերի, պետական և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում լեզվի կիրառման նորմերի և տերմինների, կիրառական լեզվաբանությանն առնչվող այլ հարցերի, գրական լեզվում առկա զուգաձևությունների վերաբերյալ.

3) ուսումնասիրում և ներկայացնում է առաջարկություններ առկա լեզվական իրողությունների, տեղաշարժերի ու զարգացումների վերաբերյալ.

4) լեզվական պարզաբանումներ և խորհրդատվություններ է տալիս Հայաստանի աշխարհագրական տեղանունների ծագման, գրության ձևերի, ինչպես նաև մարզերի, բնակավայրերի, թաղամասերի, համայնքների անվանման և վերանվանման և լեզվական այլ հարցերի վերաբերյալ.

5) առաջարկություններ է մշակում անվանակոչումների համար միասնական մոտեցումներ ձևավորելու նպատակով.

6) առաջարկություններ է մշակում խոսակցական լեզուն գրական հայերենին հնարավորինս մերձեցնելու վերաբերյալ.

7) մշակում է որոշակի բառապաշար` տեղեկատվության և հեռահաղորդակցության ոլորտում գրական հայերենի գործառության զարգացման նպատակով.

8) ուսումնասիրում և առաջարկություններ է ներկայացնում հայերեն ժեստերի լեզվի կանոնարկման և կիրառման վերաբերյալ.

9) խորհրդատվություն է տալիս զանգվածային լրատվության միջոցներում հայոց լեզվի կիրառման և կանոնարկման խնդիրների վերաբերյալ.

10) ուսումնասիրություններ է կատարում և ներկայացնում է առաջարկություններ արևելահայերենի և արևմտահայերենի մերձեցման, առկա զուգորդումների, արևմտահայերենի ուսուցման, գործառնության, պահպանման խնդիրների վերաբերյալ.

11) առաջարկություններ է տալիս հանրապետության ուսումնական հաստատությունների համար նախատեսված դասագրքերի լեզվի որակի վերաբերյալ.

12) քննարկում է Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների լեզվական խնդիրները.

13) ըստ անհրաժեշտության ուսումնասիրում և քննարկում է լեզվական այլ խնդիրներ:

6. Խորհուրդն իր գործառույթները պատշաճ մակարդակով իրականացնելու նպատակով ստեղծում է ճյուղային հանձնաժողովներ, անհրաժեշտության դեպքում` նաև ժամանակավոր թեմատիկ աշխատանքային խմբեր, հաստատում դրանց աշխատակարգերը:

7. Խորհուրդն իր գործունեության ընթացքում համագործակցում է Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ուսումնական, գիտական և մշակութային կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների, սփյուռքի հայկական կառույցների, ինչպես նաև շահագրգիռ այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ:

 

III. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊԸ

 

8. Խորհուրդն ունի էլեկտրոնային կայք և էլեկտրոնային փոստային հասցե, որոնց սպասարկումն իրականացնում է խորհրդի քարտուղարը:

9. Գործունեության հրապարակայնությունն ու հանրության պատշաճ իրազեկումն ապահովելու նպատակով խորհրդի նիստերի օրակարգն ու արձանագրությունները, ընդունած որոշումները, քննարկվող նյութերը, ուսումնասիրությունները, հրապարակումները, տեղեկանքները և հաշվետվությունները զետեղվում են կայքէջում:

10. Խորհուրդն էլեկտրոնային կայքէջի և էլեկտրոնային փոստի միջոցով ապահովում է հետադարձ կապ հանրության և կազմակերպությունների հետ, տալիս է պարզաբանումներ իրեն ուղղված հարցերի վերաբերյալ:

 

IV. ԽՈՐՀՐԴԻ ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. Խորհուրդը լեզվաքաղաքականության և հայերենի արդի խնդիրների առաջարկվող լուծումների վերաբերյալ տարեկան զեկույց է ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետին մինչև հաջորդ տարվա մարտի 15-ը:

12. Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ խորհուրդը ներկայացնում է նաև այլ հաշվետվություններ և վերլուծական տեղեկանքներ:

13. Տարեկան զեկույցը զետեղվում է խորհրդի կայքէջում:

 

V. ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԿԱԶՄԸ

 

14. Խորհրդի անդամ կարող են դառնալ ինչպես հումանիտար, այնպես էլ ճշգրիտ գիտությունների բնագավառների վաստակաշատ գիտնականներ, անվանի մտավորականներ:

15. Խորհրդի անդամների թեկնածությունները ներկայացնում են գիտաուսումնական հաստատությունները:

16. Խորհրդի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ` 3 տարի ժամկետով:

17. Խորհրդի կազմը բաղկացած է առավելագույնը 20 անդամից` ներառյալ խորհրդի նախագահը, տեղակալը և քարտուղարը:

18. Խորհրդի նախագահին նշանակում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

19. Խորհրդի կազմից նրա անդամների կեսից ավելի ձայներով ընտրվում են խորհրդի նախագահի տեղակալը և քարտուղարը:

20. Խորհրդի կազմի փոփոխությունները կատարվում են խորհրդի անդամների պարզ մեծամասնության առաջարկությամբ կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի նախաձեռնությամբ:

21. Խորհրդի անդամներն իրենց պարտականությունները կատարում են առանց վարձատրության` հասարակական հիմունքներով:

22. Խորհրդի անդամներն իրավունք ունեն`

1) ներկայացնելու առաջարկություններ խորհրդի նիստի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ.

2) նախապատրաստելու և խորհրդի քննարկմանը ներկայացնելու հարցեր, առաջարկություններ.

3) ստանալու տեղեկություններ խորհրդի գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի մասին:

23. Խորհրդի անդամները պարտավոր են`

1) մասնակցել խորհրդի նիստերին.

2) իրենց պարտականությունների կատարման ընթացքում գործել` ելնելով խորհրդի շահերից:

24. Խորհրդի անդամի լիազորությունը դադարում է`

1) իր դիմումի համաձայն.

2) նրա կողմից իր պարտականությունները պատշաճ չկատարելու դեպքում` խորհրդի կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետին առաջարկություն ներկայացնելու հիմքով:

25. Խորհրդի անդամի լիազորությունը դադարելու դեպքում նրա փոխարեն նոր անդամ նշանակվում է նախկին անդամի նշանակման կարգով:

26. Խորհրդի իրավասություններն են`

1) խորհրդի նախագահի տեղակալի և քարտուղարի ընտրության կազմակերպումը, նրա լիազորությունների դադարեցման մասին որոշման ընդունումը.

2) սույն աշխատակարգի 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված տարեկան զեկույցի և այլ հաշվետվությունների ու վերլուծական տեղեկանքների լսումն ու հավանություն տալը,

3) խորհրդի նախագահի տարեկան հաշվետվության լսումն ու գնահատումը.

4) խորհրդի գործունեության ծրագրերի հաստատումը.

5) խորհրդի հանձնաժողովների և ժամանակավոր աշխատանքային խմբերի հաստատումը.

6) խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման մասին Հայաստանի Հանրապետության վարչապետին առաջարկ ներկայացնելու մասին որոշումների ընդունումը:

 

VI. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ, ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԸ ԵՎ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

27. Խորհրդի նախագահը`

1) ղեկավարում և համակարգում է խորհրդի գործունեությունը.

2) հրավիրում և վարում է խորհրդի նիստերը.

3) ստորագրում է խորհրդի որոշումները և արձանագրությունը.

4) Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում սույն աշխատակարգի 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված տարեկան զեկույցը և այլ հաշվետվություններն ու վերլուծական տեղեկանքները.

5) Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում սույն աշխատակարգի 35-րդ կետով նախատեսված որոշումները.

6) Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման մասին խորհրդի որոշումները:

28. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները, խորհրդի նախագահի հանձնարարությամբ, կատարում է խորհրդի նախագահի տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում, խորհրդի որոշմամբ` անդամներից մեկը:

29. Խորհրդի նախագահի հանձնարարությամբ խորհրդի նախագահի տեղակալը համակարգում է խորհրդի ճյուղային հանձնաժողովների և ժամանակավոր թեմատիկ աշխատանքային խմբերի աշխատանքները:

30. Խորհրդի քարտուղարը նախապատրաստում և կազմակերպում է խորհրդի նիստերը, վարում է նիստերի արձանագրությունները:

 

VII. ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԵՐԸ

 

31. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են տարեկան առնվազն 4 անգամ` խորհրդի նախագահի կողմից, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով:

32. Խորհրդի նիստերը հրավիրվում են խորհրդի նախագահի կողմից:

33. Խորհրդի արտահերթ նիստերը հրավիրվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի, ինչպես նաև խորհրդի անդամների 1/3-ի պահանջով:

34. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին: Խորհրդի նիստերն արձանագրվում են:

35. Խորհրդի որոշումները խորհրդատվական բնույթ ունեն և ընդունվում են բաց քվեարկությամբ` խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նախագահողի ձայնը վճռորոշ է: Պարտադիր կատարման ուժ ստանալու համար խորհրդի առանձին որոշումներ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին` պետական մարմինների կողմից համապատասխան նորմատիվ ակտեր ընդունելու հանձնարարական տալու նպատակով: Անհրաժեշտության դեպքում խորհրդի որոշումների նախագծերը դրվում են հրապարակային քննարկման:

36. Խորհրդի նիստերը կարող են անցկացվել հեռակա` տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության այլ միջոցների կիրառմամբ, ինչպես նաև հարցման կարգով:

37. Խորհրդի այն անդամը, ով համաձայն չէ ընդունված որոշման հետ, կարող է ներկայացնել գրավոր կարծիք, որը կցվում է ընդունված որոշմանը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
02.03.2017
N 191-Ա
Որոշում