Սեղմել Esc փակելու համար:
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀԱՐԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ...

 

 

040.0254.170317

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 մարտի 2017 թվականի N 254-Ն

 

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԱՌՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ ավելացված արժեքի հարկի վերադարձի հարկային հաշվում պարտադիր ներառվող տվյալներն են`

1) հաշվարկային փաստաթղթի սերիան ու համարը.

2) հաշվարկային փաստաթղթի դուրսգրման ամսաթիվը.

3) ապրանքի մատակարարման ամսաթիվը.

4) ավելացված արժեքի հարկի դրույքաչափն ու գումարը` առանձին սյունակով կամ տողով.

5) գործարքի առարկա հանդիսացող ապրանքի անվանացանկը, ապրանքի դասակարգիչն ու ապրանքի քանակը.

6) գործարքի առարկա հանդիսացող ապրանքի միավորի գինը, առևտրային զեղչը` առկայության դեպքում (այդ թվում` հրապարակային առևտրային զեղչը), ընդհանուր արժեքը.

7) ապրանք մատակարարող`

ա. ավելացված արժեքի հարկ վճարողի ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համարը,

բ. կազմակերպության դեպքում` կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու և առաքման վայրի հասցեն, վերադարձի հաշիվն ստորագրելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի անունը, ազգանունը և ստորագրությունը,

գ. անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` ֆիզիկական անձի անունը, ազգանունը, «անհատ ձեռնարկատեր» կամ «ԱՁ» նշումը, բնակության վայրի հասցեն, առաքման վայրի հասցեն, վերադարձի հաշիվն ստորագրելու իրավասություն ունեցող անձի անունը, ազգանունը և ստորագրությունը.

8) ապրանք ձեռք բերող օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի անունը, ազգանունը, բնակության երկիրը, բնակության վայրի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն, անձնագրի (կամ անձը նույնականացնող այլ փաստաթղթի) սերիան և (կամ) համարը, պլաստիկ քարտի (VISA կամ MASTER) համարը` առկայության դեպքում կամ բանկային հաշվի համարը` առկայության դեպքում:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.03.2017
N 254-Ն
Որոշում