Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱԳԱՐԱԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ, ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱԳԱՐԱԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ, ԿԱՐՃԵՎԱՆԻ ԳՅՈ ...

 

 

040.0356.100417

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 մարտի 2017 թվականի N 356-Ա

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱԳԱՐԱԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ, ԿԱՐՃԵՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՐԱՔՍ ԳԵՏՈՎ ՊԱՐՓԱԿՎԱԾ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ՍՅՈՒՆԻՔ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «ՍՅՈՒՆԻՔ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից մասնավոր նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ագարակի քաղաքային, Կարճևանի գյուղական համայնքների և Արաքս գետով պարփակված տարածքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու և այդ գոտու կազմակերպիչ ճանաչվելու համար ներկայացված հայտը, Մասնավոր նախաձեռնությամբ ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար հայտը գնահատող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը և «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել ազատ տնտեսական գոտի (այսուհետ` ԱՏԳ)` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ագարակի քաղաքային, Կարճևանի գյուղական համայնքների և Արաքս գետով պարփակված տարածքում` ըստ N 1 հավելվածում նշված սահմանագծի, օտարերկրյա ուղղակի ներդրումների, երկրի ներդրումային գրավչության բարձրացման, արտահանման ուղղվածություն ունեցող արտադրանքի ստեղծման, արտահանման ծավալների ավելացման, նոր աշխատատեղերի ստեղծման և կայուն տնտեսական զարգացումը խթանելու նպատակով:

2. Սահմանել`

i

1) ԱՏԳ-ի գործառնական տեսակը որպես արտադրաարդյունաբերական և լոգիստիկ` գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, էլեկտրականության մատակարարման, մեծածախ առևտրի, փոխադրումների և պահեստային տնտեսության, մասնագիտական և տեխնիկական գործունեության, մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտներում.

2) կազմակերպչին և շահագործողին ներկայացվող չափանիշները` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1521-Ն որոշման N 1 հավելվածի 11-րդ և N 2 հավելվածի 18-րդ կետերի.

3) ԱՏԳ-ի գործունեության ժամկետը` 50 տարի:

3. Ճանաչել «ՍՅՈՒՆԻՔ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (պետական ռեգիստրի վկայականը` 03 Ա 961221, գրանցման համարը` 286.110.811221) որպես ԱՏԳ-ի կազմակերպիչ:

4. Հաստատել`

1) ԱՏԳ-ի տարածքի սահմանագիծը` համաձայն N 1 հավելվածի.

2) «ՍՅՈՒՆԻՔ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացրած` ԱՏԳ ստեղծելու գործարար ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի.

3) ԱՏԳ-ում գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ներկայացվող հաշվետվության ձևերը` համաձայն N 3 հավելվածի:

5. ԱՏԳ-ի գործունեության մեկնարկը համարել թույլատրված «ՍՅՈՒՆԻՔ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից առավելագույնը մեկ տարվա ընթացքում «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները կատարելուց հետո` Մասնավոր նախաձեռնությամբ ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար հայտը գնահատող միջգերատեսչական հանձնաժողովի ազատ տնտեսական գոտին շահագործմանը պատրաստ լինելու վերաբերյալ համապատասխան եզրակացության հիման վրա:

6. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում «ՍՅՈՒՆԻՔ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել պայմանագիր:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2017 թվականի մարտի 30-ի

N 356-Ա որոշման

 

------------------------------------

ԻՐՏԵԿ - քարտեզը չի բերվում

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2017 թվականի մարտի 30-ի

N 356-Ա որոշման

 

«Սյունիք ազատ տնտեսական գոտի» ՍՊԸ

 

ՀՀ ԱԱՊ

 

---------------------------------

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳԻՐ

 

Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտի ստեղծելու

 

ԵՐԵՎԱՆ 2017

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

i

Նպատակ ունենալով նպաստել ՀՀ ազգային տնտեսության գլոբալ մրցունակության բարձրացմանը, մրցունակ արտադրանքի թողարկմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, երկրի ներդրումային գրավչության բարձրացմանը, արտահանման ուղղվածություն ունեցող արտադրանքի ստեղծմանը, արտահանման ծավալների ավելացմանը, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը և կայուն տնտեսական զարգացման ապահովմանը ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը «Ազատ գոտիների մասին» ՀՀ օրենքի հոդված 3-ի կետ 2-ի և ՀՀ Կառավարության 2011 թ. հոկտեմբերի 13-ի թիվ 1521-Ն որոշման հավելված 1-ի կետ 4-ի ենթակետ 2-ի համաձայն նախատեսում է հանդես գալ ՀՀ Սյունիքի մարզի տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծման նախաձեռնությամբ:

Մասնավոր նախաձեռնությամբ ստեղծվող ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ կլինի ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի կողմից հատուկ ստեղծվող ընկերությունը, իսկ ԱՏԳ գործառնական տեսակը արտադրաարդյունաբերական, լոգիստիկական` արդյունաբերության, մասնավորապես, մշակող արդյունաբերության, առևտրի, սպասարկման և այլ ՀՀ օրենսդրությամբ չարգելված գործունեության ոլորտներում:

Ազատ տնտեսական գոտու ընդհանուր տարածքը կկազմի մոտ 32 հա, որտեղ տեղակայված կլինեն համապատասխան շինություններ: Ազատ տնտեսական գոտու կազմակերպման ընթացքում «Սյունիք ազատ տնտեսական գոտի» ՍՊԸ-ն սկզբնական էտապում կկատարի մոտ 10 մլն. ԱՄՆ դոլարի ներդրում և կստեղծի մինչև 80 միջինից բարձր վարձատրվող նոր աշխատատեղ:

Ազատ տնտեսական գոտու գործունեության ընթացքում ակնկալվում է ներգրավել մինչև 120 հիմնականում օտարերկրյա շահագործողներ, որոնց համախառն ներդրումները կկազմեն շուրջ 350-400 մլն. ԱՄՆ դոլար, կարտահանեն միջին տարեկան շուրջ 100 մլն. դոլարի արտադրանք և գործունեության տարիների ընթացքում կստեղծեն 2500 և ավել նոր աշխատատեղ:

Տվյալ նախաձեռնությունը կարող է հզոր խթան հանդիսանալ ՀՀ տարածքային զարգացման, Իրանի Իսլամական Հանրապետության հետ տնտեսական կապերի զարգացման, իրանյան պոտենցիալի արդյունավետ օգտագործման, մասնավորապես Եվրասիական Տնտեսական Միությանը ՀՀ անդամակցությամբ բացվող նոր հնարավորությունների` Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի շուկաներ ազատ մուտքի օգտագործման տեսակետից:

Միևնույն ժամանակ ակնկալում ենք երրորդ երկրներից ներգրավել այն տնտեսվարող սուբյեկտներին, որոնք պարզ վարչարարության և էֆեկտիվ կարգով, իրենց տնտեսական շահերը հետապնդելու ակնկալիքից շահագրգռված, նպատակահարմար կհամարեն մաքսային միության և իրանական շուկայի հետ աշխատել, վերջիններիս տնտեսական սահմանի խաչմերուկ հանդիսացող Սյունիք ազատ տնտեսական գոտու միջոցով:

 

ՆԱԽԱՁԵՌՆՈՂԻ ՄԱՍԻՆ

 

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը ձևավորվել է 2002 թ., «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» ՀՀ օրենքի հիման վրա: Նշված օրենքով հստակ կանոնակարգվել է Հայաստանում առևտրաարդյունաբերական պալատների համակարգի գործունեությունը: Առևտրաարդյունաբերական պալատների համակարգը ներառում է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը, Երևան քաղաքի և մարզերի առևտրաարդյունաբերական պալատները ինչպես նաև ՀՀ ԱԱՊ կողմից հիմնադրած մի շարք կազմակերպություններ: Լինելով շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ առևտրային կազմակերպություն` ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը (ՀՀ ԱԱՊ) ներկայացնում է փոքր, միջին և խոշոր ձեռնարկատիրության շահերը, որոնց գործունեության շրջանակները ներառում են գործարարության բոլոր ոլորտները` արդյունաբերություն, ներքին և արտաքին առևտուր, գյուղատնտեսություն, ֆինանսական համակարգ և այլ ուղղություններ:

Պալատի հիմնական առաքելությունն է հանդիսանում գործարար մթնոլորտի բարելավումը, արտահանման և ներդրումների խթանումը, երկրում փոքր և միջին ձեռներեցությանը աջակցումը` վերջնական արդյունքում ապահովելով տնտեսական աճ:

Նշված խնդիրների լուծման նպատակով պալատը ստանձնել է որոշակի գործառնություններ, որոնցից են.

* Օժանդակել մրցունակ ապրանքատեսակների արտադրության զարգացմանը, հետևաբար նաև արտահանման ներուժի հզորացմանը,

* Նպաստել տնտեսավարող սուբյեկտների, ինչպես նաև դրանց և պետական մարմինների միջև համագործակցության հաստատմանը,

* Նպաստել ձեռնարկատիրությանն աջակցող ենթակառուցվածքների ստեղծմանն ու զարգացմանը և խթանել ՀՀ ԱԱՊ և անդամ կազմակերպությունների ներգրավվածությունը արդյունավետ ծրագրերի մեջ:

ՀՀ ԱԱՊ ներկայումս հանդիսանում է հետևյալ միջազգային կազմակերպությունների լիիրավ անդամ`

* Միջազգային առևտրային պալատ

* Պալատների համաշխարհային ֆեդերացիա (ICCWCF)

* Եվրապալատ

* Սևծովյան գոտու առևտրաարդյունաբերական պալատների ասոցիացիա

* ԱՊՀ մասնակից պետությունների առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարների խորհուրդ և այլն:

ՀՀ ԱԱՊ տարբեր երկրներում և տարածաշրջաններում ունի ավելի քան 25 ներկայացուցչություններ:

 

1. Ազատ տնտեսական գոտու ստեղծման անհրաժեշտություն

 

- Ազատ տնտեսական գոտիներն աշխարհում

Ազատ տնտեսական գոտիներն իրենցից ներկայացնում են ազգային տնտեսական տարածության մի մասը, որտեղ կիրառվում է արտոնությունների և խրախուսումների հատուկ համակարգ, որը չի կիրառվում երկրի մնացած մասերում:

ԱՏԳ զարգացման միջազգային ասոցիացիայի սահմանմամբ դրանք, որպես կանոն, հանդիսանում են տնտեսական, գիտատեխնիկական, էկոլոգիական և սոցիալական զարգացմանը նպաստող տարածքային-տնտեսական կազմավորումներ, որոնք բաց են յուրաքանչյուր երկրի ֆինանսատնտեսական գործունեության համար:

Սակայն պաշտոնապես ընդունվում է 1973 թ. Կիոտոյի կոնվենցիայի Հավելված VII-ով տրված սահմանումը, համաձայն որի` ազատ գոտի ասելով` հասկացվում է երկրի տարածքի մաս, որում ապրանքները դիտարկվում են որպես ազգային մաքսային տարածքից դուրս գտնվող օբյեկտներ («մասային էքստերիտորիալության» սկզբունք), որի պատճառով էլ չեն ենթարկվում ընդհանուր մաքսային հսկողության և հարկման:

ԱՏԳ տեսակները կարելի է տարանջատել տարբեր չափանիշներով: Օրինակ` տնտեսական ուղղվածությունից կախված առանձնացվում են.

Աղյուսակ 1. ԱՏԳ դասակարգումը տնտեսական ուղղվածության համապատասխան

 

.______________________________________________________________________.

|Առևտրային   |Արդյունաբերական|Տեխնիկակիրառական|Սպասարկման |Կոմպլեքսային|

.______________________________________________________________________.

    1. Ազատ      1. Ներմուծումը  1. Տեխնոպոլիսներ 1. Օֆշորային 1.Ազատ

    Մաքսային     փոխարինող                                     ձեռնարկատի-

                                                               րության

                                                               գոտիներ

 

    2. Անմաքս    2. Արտահանման   2. Տեխնոպարկեր   2. Բանկային  2. Մասնագի-

    Պահեստներ    ուղղվածությամբ                   և  ապահո-    տացված

                                                  վագրական     տնտեսական

                                                  ծառայու-     գոտիներ

                                                  թյունների

 

    3. Ազատ      3. Արդյունաբե-  3. Նորարարական   3. Տուրիս-   3. Հատուկ

    ռեժիմի       րական պարկեր                     տական        ծառայու-

    նավահան-                                                   թյունների

    գիստներ                                կենտրոններ

տարածքներ

 

    4. Առևտրա-  4. Գիտաարդյու-                                 4. Հատուկ

    արտադրական  նաբերական                                      տնտեսական

                պարկեր                                         գոտիներ

 

5. Արտահանման

և ներմուծումը

փոխարինող

________________________________________________________________________

 

* Առևտրի գոտիներ-

հիմնված են մաքսատարիֆային ռեժիմի և արտաքին առևտրի գործառնություններում արտահանման-ներմուծման նկատմամբ հսկողության մեղմման վրա,

* Արտադրաարդյունաբերական գոտիներ

տեղակայվում են այն տարածքներում, որտեղ արտահանվող կամ ներմուծման փոխարինող արտադրանք արտադրող կազմակերպություններին տրամադրվում են հարկային և մաքսային արտոնություններ,

* Տեխնիկակիրառական (տեխնոլոգիական գոտիներ)-

այսպիսի գոտիների տարածքում կոնցենտրացված են նորարարական, գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքներ ծավալող, ԻՏ (ինֆորմացիոն տեխնոլոգիաների) ոլորտում գործող ազգային և օտարերկրյա կազմակերպություններ,

* Սպասարկման գոտիներ-

առանձնացվում են ֆինանսական, բանկային և այլ ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար նախատեսված արտոնյալ ռեժիմով («հարկային թաքստոցներ»),

* Համալիր գոտիներ -

տարբեր գոտիների տարրեր համադրող ազատ կամ «բաց» քաղաքներ, հատուկ տարածքներ:

Հատկապես զարգացող երկրներում լայն տարածում են ստացել արտահանման ուղղվածությամբ արտադրական գոտիները:

Տեխնիկակիրառական գոտիները ձևավորվում են ինքնաբերաբար (ԱՄՆ) կամ ստեղծվում են հատուկ` պետության աջակցությամբ խոշոր գիտական կենտրոնների շրջակայքում (Ճապոնիա, Չինաստան): Դրանցում կենտրոնացված են միասնական հարկային և ֆինանսական արտոնությունների համակարգից օգտվող ազգային և արտասահմանյան հետազոտական, նախագծային, գիտաարտադրական կազմակերպություններ:

Տեխնիկակիրառական գոտիների ավելի մեծ քանակություն գործում է ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Չինաստանում: ԱՄՆ-ում դրանք անվանվում են տեխնոպարկեր, Ճապոնիայում` տեխնոպոլիսներ, Չինաստանում` նոր, բարձր տեխնոլոգիաների զարգացման գոտիներ: Աշխարհում ամենահայտնի և ԱՄՆ-ում ամենախոշոր տեխնոպարկը` Silicon Valley-ը, տալիս է հաշվողական տեխնիկայի և համակարգիչների համաշխարհային արտադրության 20%-ը:

80-ական թթ-ից գիտական պարկերի ստեղծմանը միացան Հնդկաստանը, Մալազիան, Թայլանդը և այլք: Արդյունքում 90-ականներին աշխարհում գործում էին ավելի քան 7 հազար գիտական պարկեր` ընդգրկող հենց գիտական պարկերը, գիտական ռեգիոնները, տեխնոպոլիսները և «բիզնես ինկուբատորները»:

Տնտեսապես զարգացած երկրներում ԱՏԳ-ները ներկայացված են բոլոր տեսակներով: Սակայն լայն տարածում են ստացել հատկապես ազատ առևտրի և գիտատեխնիկական գոտիները: Ինչպես վերը նշվեց զարգացող երկրներում առավել տարածված են արտահանման ուղղվածությամբ արտադրական գոտիները:

Արտահանման ուղղվածությամբ արտադրական գոտիների ձևավորման տրամաբանությունը կանխորոշված էր զարգացող պետությունների ռազմավարությամբ, երբ 60-ականների կեսերին առաջացավ ի հաշիվ օտարերկրյա կապիտալի արդյունաբերական արտահանման և զբաղվածության խթանման անհրաժեշտություն:

ԱՏԳ-ն բազմաթիվ զարգացող երկրներում հաճախ հանդիսանում է տնտեսական աճի հիմնական կոնցեպցիան` նախատեսված երկարաժամկետ ժամանակահատվածի համար (20-30 տարի):

ԱՏԳ-ները զարգացող երկրներում առանձնանում են նաև ներգրավվող կապիտալի աղբյուրների համակարգով: Զարգացած շուկայական տնտեսությամբ երկրներում դա հիմնականում ազգային մասնավոր կապիտալն է, իսկ զարգացողներում` հիմնականում օտարերկրյա մասնավոր կապիտալը: Այստեղից բխում է զարգացող երկրների ԱՏԳ-ների առանձնահատկությունը` պայմանավորված օտարերկրյա ներդրողների ներգրավման համար պետության կողմից սահմանված առավել բարենպաստ ներդրումային կլիմայով:

Չնայած առաջին ազատ տնտեսական գոտիները հայտնվել են Արևմտյան Եվրոպայում` ներկայումս դրանք բավականին տարածվել են ամբողջ աշխարհում: Համաշխարհային բանկի գնահատականի համաձայն` աշխարհում հաշվվում է ավելի քան երեք հազար հատուկ տնտեսական գոտիներ 130 երկրներում, որը վկայում է նման տնտեսական կազմավորումների հսկայական հանրաճանաչության մասին:

 

- ԱՏԳ ստեղծման նպատակները, անհրաժեշտությունը և ուղղվածությունը

Ազատ տնտեսական գոտիների ստեղծումը շատ երկրների կողմից դիտարկվում և կիրառվում է որպես միջոց` ներգրավելու զգալի ներդրումներ, ընդլայնելու արտադրության (աշխատանք, ծառայություն) արտահանումը, փոփոխելու արտահանման համակարգը, ձեռք բերելու հասանելիություն նոր տեխնոլոգիաներին, ավելացնելու բնակչության զբաղվածությունը, նոր հնարավորություններ ձեռք բերելու կադրերի պատրաստման և վերապատրաստման համար և այլն:

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը նպատակ ունենալով նպաստել ՀՀ ազգային տնտեսության գլոբալ մրցունակության բարձրացմանը, մրցունակ արտադրանքի թողարկմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, երկրի ներդրումային գրավչության բարձրացմանը, տարածքային համաչափ զարգացմանը, արտահանման ուղղվածություն ունեցող արտադրանքի ստեղծմանը, արտահանման ծավալների ավելացմանը, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը և կայուն տնտեսական զարգացման ապահովմանը նախաձեռնել է ՀՀ Սյունիքի մարզի տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծումը:

Հայաստանի Հանրապետության կառավարության հեղինակած վերջին մի շարք ծրագրերի հիմնական ռազմավարական գերակայությունները ներառում են կայուն և արագ տեմպերով Հայաստանում տնտեսական աճի ապահովումը, նպատակային սոցիալական քաղաքականությունը և տարածքային զարգացման հրամայականը` խորացող տարածքային զարգացման անհամաչափությունների վերացման խնդիրները: Երկրի սոցիալ-տնտեսական զարգացման տեսլականում կարևորվում է ոչ միայն աղքատության հաղթահարումը, այլև տևական տնտեսական աճի քաղաքականության իրականացման ապահովումը: Նշված տնտեսական քաղաքականությունը ենթադրում է, որ անհրաժեշտ կլինի էականորեն արագացնել մարզերի տնտեսական զարգացման տեմպերը, դրանք մոտեցնելով Երևանի զարգացման տեմպերին, այնպես անել, որ դրանք գերազանցեն մայրաքաղաքի տնտեսական աճի տեմպերին: Այդ տեմպերն ապահովելու նպատակով անհրաժեշտ կլինի իրականացնել մի շարք հիմնարար միջոցառումներ, որոնց մեջ էական դեր կխաղա ինչպես պետական, այնպես էլ, հատկապես մասնավոր ներդրումների վերաուղղումը Երևանից դեպի մարզեր, ինչպես նաև դրանց միջմարզային բաշխման հավասարեցման խրախուսումը:

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարություն 2013 թվականի մայիսի 16-ի N 515-Ա որոշմամբ հաստատված ծրագրի` տարածքային զարգացման անհամաչափությունների հաղթահարումը կարևոր է երկրի ներուժն առավելագույնս արդյունավետ օգտագործելու, ինչպես նաև երկրի կայուն ու անվտանգ առաջընթացի համար:

Հայաստանի Հանրապետության կառավարության գործողություններն այս ոլորտում իրականացվելու են մի քանի ուղղություններով, որոնցից են.

1. պետական աջակցության տարբեր ձևերի կիրառմամբ, պետություն - մասնավոր հատված համագործակցությամբ, նպատակային ծրագրերի մշակմամբ և իրագործմամբ խրախուսել սոցիալ-տնտեսական առումով առանձնահատուկ նշանակություն ունեցող համայնքների զարգացման տեմպերի արագացումը և ներդրումային ակտիվությունը

2. մշակել է տարածքային համաչափ զարգացման նոր գործիքակազմ

3. նպաստել համայնքներում մրցակցային առավելությունների վրա հիմնված տնտեսական զարգացման տարբեր մոդելների ներդրմանը

4. սահմանամերձ և սոցիալապես խոցելի համայնքների համար իրականացնել հատուկ օժանդակության ծրագրեր:

Սյունիքի մարզն այսօր ունենալով ռազմավարական և աշխարհաքաղաքական կարևոր դիրք, բնահումքային հարուստ պաշարներ, արտադրական մեծ ներուժ և հանդիսանալով Հանրապետության ամենախոշոր վարչական և տնտեսական միավորներից մեկը, դեռևս մնում է որպես Հանրապետության համեմատաբար քիչ բնակեցված և տնտեսապես անարդյունավետ յուրացված, սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական լուրջ հիմնախնդիրներ ունեցող տարածքներից մեկը:

Այս առումով Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու ստեղծման նպատակը մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված տևական և կայուն քաղաքականության իրականացման ապահովումն է:

Ծրագրի իրագործման հիմնական արդյունքները կլինեն.

* մարզի տնտեսական աճի տեմպերի արագացում

* բնակչության եկամուտների աճ և մարդկային աղքատության կրճատում

* բնակչության զբաղվածության աճ և գործազրկության մակարդակի նվազում

* մարզի տնտեսության ճյուղերի համաչափ զարգացում (դիվերսիֆիկացիա) և այլն:

Այս կամ այն մասնագիտացմամբ ԱՏԳ ստեղծելիս պետք է հաշվի առնել ոչ միայն պետական գերակա ուղղությունները, այլև լոկալ գործոնները, օբյեկտիվ սահմանափակումները, տարածքի (օբյեկտների) բազան և ռեսուրսները, որոնց վրա պլանավորվում է ստեղծել ԱՏԳ-ն, աշխարհաքաղաքական դիրքը և այլն: Հաշվի առնելով այս հանգամանքը, Մասնավոր նախաձեռնությամբ ստեղծվող ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ կլինի ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի կողմից հատուկ ստեղծվող Սյունիք ազատ տնտեսական գոտի ՍՊԸ, իսկ ԱՏԳ գործառնական տեսակը արտադրաարդյունաբերական, լոգիստիկական` արդյունաբերության, մասնավորապես մշակող արդյունաբերության, առևտրի, սպասարկման և այլ ՀՀ օրենսդրությամբ չարգելված գործունեության ոլորտներում:

Կազմակերպչի համար ԱՏԳ-ի ստեղծման հիմնական նպատակներն ու խնդիրներն են.

* անհրաժեշտ ենթակառուցվածքի և աշխատանքային պայմանների ապահովումը,

* ԱՏԳ-ում գործունեության համար շահագործողների ներգրավումը և ձեռնարկությունների եկամտի ավելացումը,

* ԱՏԳ-ի օպերատիվ արդյունավետ կառավարումը,

* ձեռնարկությունների տարածքի և ենթակառուցվածքների արդյունավետ օգտագործումը,

* արգասաբեր համագործակցությունը պետության հետ` ԱՏԳ զարգացման համար:

Նախաձեռնությունը հզոր խթան կհանդիսանա ՀՀ տարածքային զարգացման, Իրանի Իսլամական Հանրապետության հետ տնտեսական կապերի զարգացման, իրանյան պոտենցիալի արդյունավետ օգտագործման, մասնավորապես ԵՏՄ ՀՀ անդամակցությամբ բացվող նոր հնարավորությունների` Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի շուկաներ ազատ մուտքի օգտագործման տեսակետից:

 

- Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի համառոտ նկարագրությունը (1)

 

-------------------------

1) «Հայաստանի Հանրապետության մարզերը և Երևան քաղաքը թվերով» 2015 թ.

 

Սյունիքի մարզը զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության հարավ-արևելքում գտնվող պատմական Սյունիքի (Սիսական) մի մասը. Կազմավորվել է 1995 թվականին Գորիսի, Կապանի, Մեղրու և Սիսիանի նախկին վարչական շրջանների միավորման արդյունքում: Սյունիքի մարզկենտրոնը Կապան քաղաքն է, բնակչությունը` 42800 մարդ: Սյունիքը ցամաքային տարածքով Հանրապետության ամենամեծ մարզն է, մակերեսը կազմում է 4506 քառ. կմ` Հանրապետության տարածքի մոտ 15.1%-ը: 2014 թվականի տարեվերջի դրությամբ մարզի բնակչությունը կազմել է 140200 մարդ, որից քաղաքային բնակչություն` 94400 մարդ (67.3%) գյուղական բնակչություն 45800 մարդ (32.7%): Մարզն ունի 109 համայնք, որից 7-ը` քաղաքային, 102-ը` գյուղական: Վարչատարածքային բաժանմամբ սահմանված բնակավայրերի թիվը 135 է: Սահմանամերձ համայնքների թիվը` 65 (86 բնակավայր), լեռնային բնակավայրերի թիվը` 32, բարձր լեռնային բնակավայրերի թիվը` 12:

Սյունիքն օգտակար հանածոներով Հանրապետության ամենահարուստ մարզն է: Հանրահայտ են Քաջարանի, Կապանի, Ագարակի, Դաստակերտի, Լիճքի, Սվարանցի մոլիբդենի, պղնձի, ոսկու և հազվագյուտ այլ մետաղների հանքավայրերը: Զգալի են բազալտի, մարմարի, կրի, կավի պաշարները, կան թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, հիդրոէներգետիկ մեծ ռեսուրսներ, բերրի սևահողեր, հարուստ անտառներ և ալպյան մարգագետիններ:

Մարզի տնտեսության ընդհանուր ծավալում գերակշռողը արդյունաբերության, էներգետիկայի և գյուղատնտեսության ճյուղերն են (Հանրապետության համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում 2014 թվականին կազմել են համապատասխանաբար` 15.3%, 16% և 7.1%):

Չնայած մարզի բնահումքային հարուստ պաշարների առկայությանը, Սյունիքը դեռևս մնում է Հայաստանի համեմատաբար քիչ բնակեցված և տնտեսապես անարդյունավետ յուրացված, սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական լուրջ հիմնախնդիրներ ունեցող տարածքներից մեկը:

Աղքատության մակարդակը ՀՀ Սյունիքի մարզում 2010 թվականին 2008 թ.-ի համեմատ աճել է 6.5 տոկոսային կետով և կազմել է 26.8 տոկոս: Հետագա տարիներին այս միտումը շարունակվել է: ՀՀ Սյունիքի մարզի բնակչության 67.3%-ը կենտրոնացած է քաղաքներում: Հայաստանում աղքատությունը առավել տարածված է աղետի, սահմանամերձ, բարձր լեռնային և լեռնային գոտիներում: ՀՀ Սյունիքի մարզի 135 բնակավայրերից 105-ը սահմանամերձ, լեռնային և բարձր լեռնային բնակավայրեր են և գտնվում են միմյանցից մեծ հեռավորությունների վրա, ուստի աղքատությունը և չքավորությունը ավելի սուր են արտահայտված և ընդգծված:

Խոցելիության վրա ազդող գործոններից է նաև բնակչության անբարենպաստ կազմը: Տարեցների տեսակարար կշիռը մարզում կազմում է շուրջ 10% (քաղաքային բնակչության մեջ այն կազմում է շուրջ 9%, գյուղական բնակչության մեջ` շուրջ 13%): Ընդ որում ՀՀ Սյունիքի մարզում վերջին տարիներին նվազել է մինչև 19 տարեկանների թիվը, թե քաղաքային և թե գյուղական համայնքներում: Ընդ որում ժողովրդագրության տեսակետից մարզում ամենացավոտ հարցերից է բնակչության «ծերացումը»: Մարզի բնակչության շուրջ 17%-ը կենսաթոշակառուներ են: Կանայք 2015 թ-ին կազմել են գործազուրկների շուրջ 70%-ը: Գործազուրկների թիվը նախորդ տարիների համեմատ աստիճանաբար աճում է:

ՀՀ Սյունիքի մարզի տնտեսական ներուժին չափազանց մեծ վնաս հասցրեց նախկինում տասնյակ հազարավոր աշխատատեղեր ապահովող խոշոր ձեռնարկությունների քայքայումը` սեփականաշնորհման, հումքի և իրացման շուկաների բացակայության և բարոյաֆիզիկական մաշվածության պատճառներով:

Ներկայումս մարզի նախկին արդյունաբերական ձեռնարկությունների մեծ մասը, հատկապես վերամշակող ձեռնարկությունները չեն աշխատում կամ աշխատում են ոչ լրիվ հզորությամբ: ՀՀ Սյունիքի մարզի տնտեսության առանցքային ճյուղն ավանդաբար եղել է արդյունաբերությունը: ՀՀ Սյունիքի մարզի արդյունաբերական ձեռնարկությունների ապրանքային արտադրանքի ծավալը 2015 թվականին ընթացիկ գներով կազմել է շուրջ 180 մլրդ դրամ:

Մարզի գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2014 թ.-ին կազմել է 70.2 մլրդ դրամ, որը կազմում է ՀՀ ծավալի 7.1%-ը: Մարզի 44.8 հազ հա վարելահողերից 2015 թ. Գյուղացիական և ֆերմերային տնտեսությունների կողմից օգտագործվել է 34.8 հազ հա, որից 25.4 հազ հա հացահատիկային մշակաբույսերի տակ:

Խորհրդային ժամանակներից Հայաստանը ժառանգել է այնպիսի ենթակառուցվածք, որն իր ծավալներով մեծ է և պահանջում է պահպանման մեծ ծախսեր: Համայնքների փոքր բյուջեները և դրանց թերակատարումը թույլ չեն տալիս հոգալ այդ ենթակառուցվածքների վերանորոգման և պահպանման ծախսերը: Հետևաբար ավելի քան 15 տարի է, ինչ ենթակառուցվածքների վերանորոգման և պահպանման աշխատանքները կանոնավոր կերպով չեն իրականացվում:

ՀՀ Սյունիքի մարզում միջին հաշվով մեկ բնակչին ընկնող ապրանքաշրջանառության ծավալի և ծառայությունների ծավալի համեմատական ակտիվությունը ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ ՀՀ Սյունիքի մարզի ցուցանիշը ամենացածրերից մեկն է հանրապետությունում: Բնակչության մեկ շնչի հաշվով մանրածախ առևտրի շրջանառությունը կազմել է 194911.1 դրամ (հանրապետության միջին ցուցանիշից (486459.2) շուրջ 2.5 անգամ պակաս): Նույնը կարելի է նշել բնակչությանը մատուցված ծառայությունների վերաբերյալ, որը միջին մեկ բնակչի հաշվով կազմում է 103711.9 դրամ` պակաս լինելով հանրապետական (371493.8) միջինից մոտ 3.6 անգամ:

 

- Ազատ տնտեսական գոտու տարածքը

ԱՏԳ ընդհանուր տարածքը կկազմի մոտ 32 հա, որից առաջին էտապում նախատեսում ենք`

* Արտադրական տարածք - մոտ 40000 մ2

* Ծառայությունների և գրասենյակային տարածք - մինչև 10000 մ2

* Պահեստային տարածք - մոտ 15000 մ2

* Ցուցահանդեսային /բիզնես/ տարածք - մինչև 10000 մ2

* Ավտոկայանատեղի - մոտ 2000 մ2

 

- Ազատ տնտեսական գոտուց արտահանման կանխատեսվող ծավալները

Արտահանման հիմնական շուկաները ակնկալվում է, որ կլինեն Իրանի, Ռուսաստանի, ինչպես նաև ԵՏՄ և ԱՊՀ այլ երկրների, Վրաստանի, Մերձավոր Արևելքի, Արևելյան Եվրոպայի շուկաները: Արտահանման ծավալները կանխատեսելիս հաշվի են առնվել պոտենցիալ շահագործողների քանակը, ներդրումների ծավալը, շահագործողների ներգրավվածության աստիճանը, ինչպես նաև ըստ ոլորտների մեկ ընկերության միջին արտահանման ծավալը:

 

Աղյուսակ 2. ԱՏԳ-ից արտահանման կանխատեսվող ծավալները, մլն. դոլար

 

._____________________________________________________________________.

|                           |2018-2020 թթ.|2020-2023 թթ.|2024-2027 թթ.|

|___________________________|_____________|_____________|_____________|

|Արտահանման կանխատեսվող     |150-180      |250-350      |230-250      |

|ծավալները                  |             |             |             |

._____________________________________________________________________.

 

- Ազատ տնտեսական գոտում ստեղծվող աշխատատեղերի կանխատեսվող քանակը

Նախնական կանխատեսումներով զբաղեցման վերոնշյալ տեմպերի դեպքում շահագործողները կապահովեն նոր աշխատատեղերի զգալի ծավալ: Աշխատատեղերի քանակը կանխատեսելիս հաշվի են առնվել համապատասխան ոլորտների ընկերության աշխատատեղերի միջին քանակը և ԱՏԳ շահագործողների կանխատեսվող քանակը:

 

Աղյուսակ 3. ԱՏԳ-ում նոր աշխատատեղերի ստեղծման կանխատեսում

 

._____________________________________________________________________.

|                           |2018-2020 թթ.|2020-2023 թթ.|2024-2027 թթ.|

|___________________________|_____________|_____________|_____________|

|Ստեղծվելիք նոր աշխատատեղերի|800-1000     |1800-2000    |2000-2500    |

|կանխատեսվող քանակը         |             |             |             |

._____________________________________________________________________.

 

- Ներդրումների ծավալը

Ներկայումս դժվար է ճշգրիտ կանխատեսումներ անել ԱՏԳ պոտենցիալ շահագործողների ներդրումների ծավալի մասին, դրանք կհամապատասխանեն նրանց զարգացման ռազմավարական ծրագրերին: Սակայն որոշակի գնահատականներ կարելի է տալ հաշվի առնելով շահագործողների կանխատեսվող քանակը, ընկերությունների ներդրումների միջին ծավալը ըստ ոլորտների և աշխատատեղերի քանակը և այլն:

 

Աղյուսակ 4. ԱՏԳ-ում ներդրումների կանխատեսում, մլն. դոլար

 

._____________________________________________________________________.

|                           |2018-2020 թթ.|2020-2023 թթ.|2024-2027 թթ.|

|___________________________|_____________|_____________|_____________|

|Ներդրումների ծավալը        |70-110       |120-150      |160-200      |

._____________________________________________________________________.

 

- Պրոֆիլային շահագործողների ներգրավվածության աստիճանը

 

Աղյուսակ 5. ԱՏԳ վարձակալների ներգրավման առաջարկվող նպատակային ուղենիշները

 

._____________________________________________________________________.

|                           |2018-2020 թթ.|2020-2024 թթ.|2025-2027 թթ.|

|___________________________|_____________|_____________|_____________|

|Պրոֆիլային շահագործողների  |30%          |60%-70%      |90%-100%     |

|ԱՏԳ ներգրավման աստիճանը    |             |             |             |

._____________________________________________________________________.

 

Այսպիսով, Ազատ տնտեսական գոտու ստեղծման նպատակը և գործառնական տեսակը ամբողջովին համապատասխանում է ՀՀ կառավարության կողմից որդեգրված տնտեսական քաղաքականության գերակա ուղղություններին

 

2. Պոտենցիալ յուրաքանչյուր շահագործողի գործունեության

համապատասխանությունն ազատ տնտեսական գոտու ստեղծման նպատակին

 

Շահագործողների ներգրավման համար որպես թիրախային երկրներ կլինեն Արևմտյան Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի (ապահովվում է դյուրինացված ելք Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ, Մերձավոր Արևելքի, մասնավորապես Իրանի, Իրաքի Քուրդիստանի շուկաներ), Իրանի և Մերձավոր Արևելքի (ապահովվում է դյուրինացված ելք Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ, Արևմտյան Եվրոպայի (GSP+) շուկաներ), ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության (մասնավորապես Ռուսաստանի համար հեշտացվում է ելքը Իրանի, Իրաքի Քուրդիստանի շուկաներ) երկրները:

ԱՏԳ բազային շահագործողների ներգրավմանն ուղղված ռազմավարության առաջին մակարդակի առաջնահերթությունները կլինեն մշակող արդյունաբերության, մասնավորապես, սննդի վերամշակման, թեթև արդյունաբերության, շինանյութերի արտադրության, մեքենաշինության և խոշոր առևտրի սեգմենտում համաշխարհային առաջատարների ներգրավմանն ուղղված ջանքերը (վերազգային կորպորացիաների, որոնք ոչ միայն կարող են դառնալ ԱՏԳ շահագործող, այլև ի վիճակի են իրենց հետևից ներգրավելու արտասահմանյան և հայկական կազմակերպություններ հարակից ոլորտներից): ԱՏԳ-ում առաջին տարիներին համաշխարհային մասշտաբի երկու-երեք հայտնի (բրենդային) կորպորացիաների առկայությունը հնարավորություն կտա ստեղծվելիք ԱՏԳ-ին պոտենցիալ պրոֆիլային շահագործողների (ներդրողների) աչքերում ձեռք բերել վարկունակ այնպիսի հիմք, որը հետագայում հնարավորություն կստեղծի Հայաստանում համապատասխան կլաստերների հաջող զարգացման համար:

Հայտնի բրենդների հաջող ներգրավման համար անհրաժեշտ է պետության և ԱՏԳ Կազմակերպչի սերտ համագործակցությունը: Հենց նրանց համաձայնեցված աշխատանքը կտա ցանկալի արդյունք:

Մասնավորապես, նպատակահարմար են համարվում և կիրականացվեն հետևյալ քայլերը.

* Կազմակերպությունների և դրանց հիմնական պրոֆիլի ուսումնասիրությունը,

* Հայկական սփյուռքի ներկայացուցիչների (այդ թվում` այդպիսի կորպորացիաների բարձրաստիճան ղեկավարների) միջոցով ճյուղային կազմակերպությունների հետ աշխատանքի հնարավորությունների ուսումնասիրությունը,

* Բանակցություններում հետաքրքրված կազմակերպությունների short-list-ի կազմումը,

* Roadshow-ի անցկացումը Եվրոպայի, Ամերիկայի և Ասիայի առանցքային երկրներում,

* Կազմակերպությունների ներկայացուցիչների հետ անմիջականորեն և պրոֆիլային ներդրումային ֆորումներում մասնակցության ընթացքում և այլ միջոցներով կապերի հաստատում,

* Բանակցությունների անցկացումը և ԱՏԳ-ում կազմակերպությունների մասնակցության պայմանների սահմանումը:

Կազմակերպիչը պոտենցիալ շահագործողների ցանկերը մշակելիս և բանակցային գործընթաց սկսելիս (և ներկայումս, և հետագայում) առաջին հերթին հաշվի է առնելու դրանց համապատասխանությունը ազատ տնտեսական գոտու գործառնական տեսակին:

«Սյունիք ազատ տնտեսական գոտի» ՍՊԸ-ի ներկայացուցիչները ի դեմս ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչների և համատեղ պալատների արդեն պատրաստ են սկսել նախնական բանակցությունները մի քանի միջազգային խոշոր ընկերությունների հետ ծրագրավորվող ԱՏԳ-ում նրանց աշխատելու կապակցությամբ:

Բանակցություններ են վարվել մի շարք իրանյան կազմակերպությունների հետ, որոնք մեծ հետաքրքրություն են ցուցաբերում մեր նախաձեռնության նկատմամբ:

Պոտենցիալ շահագործողների հետ բանակցության գործընթացն ավելի արդյունավետ և առարկայական կլինի «Սյունիք ազատ տնտեսական գոտի» ՍՊԸ-ի կողմից ԱՏԳ Կազմակերպչի կարգավիճակ ստանալուց հետո, քանի որ Կազմակերպչի իրավասությունների իրական հավաստումը շատ կարևոր է առաջատար միջազգային ընկերությունների հետ բանակցությունների ընթացքում և չունենալով համապատասխան կարգավիճակ դժվար է լուրջ հիմքերով հանդես գալ միջազգային շուկայում:

 

3. Ներդրումների չափը, ուղղվածությունը և ժամկետները

 

ԱՏԳ ստեղծման կապիտալ ներդրումների հիմնական մասը նախատեսվում է կատարել 2017-2019 թթ.:

Ակնկալվում է, որ կապիտալ ներդրումները ԱՏԳ գործունեության ողջ ժամկետում կկազմեն մոտ 25-30 մլն դոլար, որը կուղղվի տարածքի ձեռքբերմանը, շինությունների և ենթակառուցվածքների կառուցմանը և այլն:

Կապիտալ ներդրումների ֆինանսավորումն իրականացվելու է կազմակերպչի սեփական և վարկային միջոցներով: Ակնկալվում է ներգրավել վարկային ռեսուրս ընդհանուր կապիտալ ներդրումների 60%-ի չափով:

ԱՏԳ հիմնման առաջին փուլով նախատեսվում է իրականացնել շուրջ 10 մլն. ԱՄՆ դոլարի ներդրումներ:

 

Աղյուսակ 6. Նախատեսվող կապիտալ ներդրումների, գործառնական և ընթացիկ ծախսերի ծավալները 2017-2027 թթ., ԱՄՆ դոլար

 

._____________________________________________________________________.

|Կապիտալ ներդրումներ |2017 թ.  |2018-    |2020-     |2024-   |Ընդամենը|

|                    |         |2019 թթ. |2023 թթ.  |2027 թթ.|        |

|____________________|_________|_________|__________|________|________|

|ԱՏԳ տարածքի         |20000    |-        |-         |-       |20000   |

|ձեռքբերում          |         |         |          |        |        |

|____________________|_________|_________|__________|________|________|

|ԱՏԳ անհրաժեշտ       |4125000  |3026000  |1584000   |562000  |9297000 |

|ենթակառուցվածքի     |         |         |          |        |        |

|ստեղծումը և         |         |         |          |        |        |

|բարելավումը, այդ    |         |         |          |        |        |

|թվում`              |         |         |          |        |        |

|____________________|_________|_________|__________|________|________|

|Շինությունների/     |2500000  |2000000  |1200000   |450000  |6150000 |

|շենքերի շինարարական |         |         |          |        |        |

|աշխատանքներ, ներքին |         |         |          |        |        |

|ենթակառուցվածք      |         |         |          |        |        |

|____________________|_________|_________|__________|________|________|

|Սարքավորումներ,     |130000   |180000   |50000     |20000   |380000  |

|մեխանիզմներ և       |         |         |          |        |        |

|տեխնիկական          |         |         |          |        |        |

|լուծումներ          |         |         |          |        |        |

|____________________|_________|_________|__________|________|________|

|Արտաքին ցանցերի,    |850000   |600000   |200000    |80000   |1730000 |

|կոմունիկացիաների,   |         |         |          |        |        |

|ներքին              |         |         |          |        |        |

|ենթակառուցվածքի     |         |         |          |        |        |

|տեղակայում          |         |         |          |        |        |

|____________________|_________|_________|__________|________|________|

|Մաքսային անցակետի   |360000   |-        |-         |-       |360000  |

|համար սարքավորումներ|         |         |          |        |        |

|____________________|_________|_________|__________|________|________|

|Բարեկարգում և       |45000    |86000    |24000     |12000   |167000  |

|կանաչապատում        |         |         |          |        |        |

|____________________|_________|_________|__________|________|________|

|Անվտանգության       |240000   |160000   |110000    |-       |510000  |

|համակարգեր          |         |         |          |        |        |

|____________________|_________|_________|__________|________|________|

|Մարքեթինգային       |32000    |139000   |157000    |133000  |461000  |

|ծախսեր, այդ թվում   |         |         |          |        |        |

|____________________|_________|_________|__________|________|________|

|ԱՏԳ մասնագիտացված   |8000     |-        |-         |-       |8000    |

|կայքի և  լոգոտիպի   |         |         |          |        |        |

|ստեղծում            |         |         |          |        |        |

|____________________|_________|_________|__________|________|________|

|PR և  մարքետինգային |-        |90000    |100000    |80000   |270000  |

|միջոցառումներ       |         |         |          |        |        |

|____________________|_________|_________|__________|________|________|

|Գովազդային նյութերի |4000     |9000     |7000      |3000    |23000   |

|տպագրություն        |         |         |          |        |        |

|____________________|_________|_________|__________|________|________|

|Գործարար կապերի     |20000    |40000    |50000     |50000   |160000  |

|հաստատում, պոտենցիալ|         |         |          |        |        |

|շահագործողների      |         |         |          |        |        |

|ներգրավում          |         |         |          |        |        |

|____________________|_________|_________|__________|________|________|

|Այլ գործառնական և   |480000   |780000   |930000    |980000  |3170000 |

|ընթացիկ ծախսեր      |         |         |          |        |        |

|____________________|_________|_________|__________|________|________|

|Չնախատեսված ծախսեր  |350000   |300000   |200000    |100000  |950000  |

|____________________|_________|_________|__________|________|________|

|Ընդամենը            |5007000  |4245000  |2871000   |1775000 |13898000|

|ժամանակաշրջանում    |         |         |          |        |        |

._____________________________________________________________________.

 

Շահութաբերության մակարդակը (IRR) ակնկալվում է, որ կկազմի մոտ 12 տոկոս:

Երկրորդ փուլով նախատեսվում է հիմնել առևտրային կենտրոն, հյուրանոցային համալիր, ժամանցային և խաղային կենտրոններ և այլն, որոնց ներդրումները կկազմեն լրացուցիչ շուրջ 15-20 մլն. ԱՄՆ դոլար:

Կապիտալ ներդրումները ԱՏԳ գործունեության ողջ ժամկետում կկազմեն մոտ 25-30 մլն դոլար:

 

4. Օրենքի 6-րդ հոդվածի պահանջներին համապատասխանությունը կամ

օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջների չպահպանման

համար անհրաժեշտ հիմնավորումների ներկայացում

 

- Բեռնափոխադրումների համար նախատեսված տրանսպորտային միջոցների ավտոկայանատեղի և փակուղի

ԱՏԳ-ն ապահովված կլինի մոտ 150 մ2 մակերեսով բեռնատար և թեթև ավտոտրանսպորտի մանրակրկիտ զննման տարածքով, տրանսպորտային միջոցների զննության համար փոսորակներով և հարթակներով հագեցված և ծածկված տարածքով (120 մ2), կոնտեյներային հրապարակով (մոտ 1200 մ2, ընդլայնման հնարավորությամբ), ավտոկանգառ (1000 մ2) և բեռնափոխադրումների համար նախատեսված տրանսպորտային միջոցների ավտոկայանատեղի (մոտ 1000 մ2):

- Սահմանված տեխնիկական պահանջներին համապատասխան սահմանագիծ

Ազատ տնտեսական գոտին ապահովված կլինի տեխնիկական պահանջներին համապատասխանող սահմանագիծ: Տարածքը կլինի պարսպապատված (բարձրությունը` 2.5 մետր) և զատված այլ տարածքներից, ինչպես նաև երկկողմանի լուսավորված (դրսից և ներսից):

 

- Մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից մաքսային հսկողություն ու մաքսային ձևակերպումներ իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ

ԱՏԳ-ում կսարքավորվի ՀՀ մաքսային մարմինների պահանջներին համապատասխանող և ժամանակակից սարքավորումներով հագեցված մաքսային տերմինալ, որը թույլ կտա հնարավորինս պակասեցնել մաքսային զննության և ընթացակարգերի ժամանակը:

Մաքսային ենթակառուցվածքը իր մեջ կընդգրկի հետևյալ օբյեկտները.

* Մաքսային անցակետ կետ` պահանջներին համապատասխան, որը ժամանակին կապահովի ԱՏԳ շահագործողների ապրանքների մաքսային ձևակերպումները,

* Մաքսային բրոքերների համար համապատասխան սարքավորումներով առանձնացված տարածք

* Անցակետը կունենա մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը հանձնված, պահպանման առանձնահատուկ պայմաններ պահանջող ապրանքների պահպանման համար հատուկ շինություններ և սարքավորումներ (մոտ 1200 մ2, ընդլայնման հնարավորությամբ),

* Անցակետը կունենա կշռելու հնարավորություն ունեցող էլեկտրոնային կշեռք (80 տոննա)

* Ավտոմեքենաների հսկիչ-անցագրային կետեր,

* Բեռնատար և թեթև ավտոտրանսպորտի խորացված զննության խցիկ,

* Մանրակրկիտ զննման համար անհրաժեշտ սարքեր և սարքավորումներ (ռենտգենային, ռադիոակտիվ միջոցների հայտնաբերման և այլն,

* Տրանսպորտային միջոցների զննության համար ծածկ,

* Կոնտեյներային հրապարակ,

* Այլ ՀՀ օրենսդրությամբ պահանջվող սարքավորումներ կամ շինություններ:

 

- Ազատ տնտեսական գոտու ներսում ապրանքների ազատ տեղաշարժման հնարավորություն

ԱՏԳ տարածքում հնարավոր կլինի ապրանքների ազատ տեղաշարժումը, ինչպես նաև առկա կլինի բեռնափոխադրումների համար նախատեսված տրանսպորտային միջոցների ավտոկայանատեղի (մոտ 1000 մ2):

 

- Անվտանգության, առաջնային բուժօգնության և հակահրդեհային համակարգերով ապահովվածություն

Ամբողջ տարածքը կհագեցվի տեսահսկողության միջոցներով: Բացի այդ, կապահովվի մուտքի-ելքի անցագրային ռեժիմ, կապահովվի շուրջօրյա պահպանություն: Կապահովվի լուսավորությունը ԱՏԳ ամբողջ տարածքում:

ԱՏԳ ամբողջ տարածքը (ներքին և արտաքին, բացառությամբ շահագործողների կողմից վարձակալված տարածքների) կվերահսկվի տեսաձայնագրման համակարգի միջոցով:

ԱՏԳ տարածքը կունենա 24-ժամյա անվտանգության ծառայություն:

ԱՏԳ-ում կապահովվի հակահրդեհային համակարգը, ինչպես նաև տեղակայված կլինի ամբողջությամբ սարքավորված հակահրդեհային անվտանգության կետ: Կկազմակերպվի առաջին բուժօգնության կետ:

ԱՏԳ բոլոր շահագործողներից, նրանց աշխատակիցներից, ինչպես նաև բոլոր այլ անձանցից կպահանջվի տեխնիկական անվտանգության սահմանված նորմերի պահպանում, կանցկացվի կանոնավոր հրահանգավորում և այլն:

- Անխափան ջրամատակարարման և ջրահեռացման, էներգամատակարարման, գազամատակարարման, աղբահանության և կապի միջոցների` առնվազն հեռախոսակապի և ինտերնետի առկայություն

ԱՏԳ տարածքը ապահովված կլինի անխափան ջրամատակարարմամբ և ջրահեռացմամբ, հեռախոսակապով, մարզի համար հնարավորինս արագ ինտերնետ կապով:

ԱՏԳ ապահովված կլինի անխափան գազամատակարարմամբ և էներգամատակարարմամբ (արտադրության համար բարձր լարման, եռաֆազ):

Աղբահանությունը կիրականացվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:

- Սանիտարահիգիենիկ նորմերի պահանջների պահպանման համապատասխան միջոցներ

Սանիտարահիգիենիկ նորմերի պահանջների պահպանումը և վերահսկողությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համաձայն:

- Կարանտինային սպասարկման տարածք

Տարածքը ապահովված կլինի կարանտինային սպասարկման տարածքով, համաձայն ՀՀ օրենսդրության պահանջներին և չափանիշներին

- Ապրանքների պահպանության համար նյութատեխնիկական սարքավորումներով, ինչպես նաև բեռնման, բեռնաթափման և տրանսպորտային միջոցների, պահեստային տնտեսության համար անհրաժեշտ սարքավորումներով, կապի և այլ միջոցներով ապահովվածություն

ԱՏԳ-ն ապահովված կլինի.

* կոնտեյներների պահպանման հնարավորությամբ հատուկ կոնտեյներային տարածքներում (շինություններում),

* բեռների պահպանման հնարավորությամբ հաստատված (սահմանված) ջերմաստիճանի ռեժիմներով և բաց տարածքներում,

* բեռների, կոնտեյներների ընդունման և բեռնաթափման հնարավորությամբ ավտոմոբիլային տրանսպորտի մեջ,

* ապրանքի հսկողության, հաշվառման և ներպահեստային տեղաշարժման հնարավորությամբ,

* ապրանքների պահպանության համար նյութատեխնիկական սարքավորումներով, ինչպես նաև բեռնման, բեռնաթափման և տրանսպորտային միջոցներով, պահեստային տնտեսության համար անհրաժեշտ սարքավորումներով, կապի միջոցներով:

 

5. Ազատ տնտեսական գոտու միջազգային ճանաչման և բրենդի տարածմանն ուղղված միջոցառումները

 

- Մարքեթինգային միջոցառումների իրականացման համար նախատեսված ծախսերը

Կազմակերպչի կողմից մարքեթինգային միջոցառումների իրականացման համար ընդհանուր առմամբ կծախսվի մոտ 450 հազ. դոլար:

 

Աղյուսակ 7. Մարքեթինգային միջոցառումների ծախսերը, ԱՄՆ դոլար

 

._____________________________________________________________________.

|Կապիտալ ներդրումներ |2017 թ.  |2018-    |2020-     |2024-   |Ընդամենը|

|                    |         |2019 թթ. |2023 թթ.  |2027 թթ.|        |

|____________________|_________|_________|__________|________|________|

|ԱՏԳ մասնագիտացված   |8000     |         |          |        |8000    |

|կայքի և  լոգոտիպի   |         |         |          |        |        |

|ստեղծում            |         |         |          |        |        |

|____________________|_________|_________|__________|________|________|

|PR և  մարքետինգային |-        |90000    |100000    |80000   |270000  |

|միջոցառումներ       |         |         |          |        |        |

|(կոնֆերանսներ,      |         |         |          |        |        |

|պրեզենտացիաներ,     |         |         |          |        |        |

|ֆորումներ,          |         |         |          |        |        |

|ցուցահանդեսներ,     |         |         |          |        |        |

|համագործակցություն  |         |         |          |        |        |

|մասնագիտացված       |         |         |          |        |        |

|պրոֆեսիոնալ ԶԼՄ-ների|         |         |          |        |        |

|հետ)                |         |         |          |        |        |

|____________________|_________|_________|__________|________|________|

|Գովազդային նյութերի |4000     |9000     |7000      |3000    |23000   |

|տպագրություն        |         |         |          |        |        |

|____________________|_________|_________|__________|________|________|

|Գործարար կապերի     |20000    |40000    |50000     |50000   |160000  |

|հաստատում, պոտենցիալ|         |         |          |        |        |

|շահագործողների      |         |         |          |        |        |

|ներգրավում          |         |         |          |        |        |

|____________________|_________|_________|__________|________|________|

|Ընդամենը            |32000    |139000   |157000    |133000  |461000  |

._____________________________________________________________________.

 

- Մարքեթինգային ռազմավարություն, նաև իրականացման ժամանակացույց

Ծրագրվող ԱՏԳ-ին անհրաժեշտ է նպատակային լսարանի սեգմենտների` պոտենցիալ ճյուղային և այլ շահագործողների, ներդրողների, ներգրավված պետական վարչությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների և այլնի հետ մարքետինգային հաղորդակցության, կոմունիկացիաների դիվերսիֆիկացված կազմավորումը:

ԱՏԳ Կազմակերպիչն սերտորեն կհամագործակցի պետական մարմինների հետ ԱՏԳ բրենդի առաջխաղացման գործընթացում` լրացուցիչ իրականացնելով հետևյալ միջոցառումները.

* մասնագիտացված, պրոֆեսիոնալ ԶԼՄ-ների հետ համագործակցություն (ներառյալ ինտերնետային հրապարակումները),

* պրոֆեսիոնալ ճյուղային համաժողովներին և ցուցադրումներին մասնակցություն,

* հանրային հաղորդակցության ուղիղ ալիքի բացում (web կայք, ԱՏԳ մամուլի ծառայություն և ԱՏԳ տեղեկատվական ծառայություն),

* մասնակցություն տարբեր միջոցառումների, ֆորումների, համաժողովների, ցուցահանդեսների, և այլն,

* հայկական և արտասահմանյան ճյուղային միավորումների և արդյունաբերական միությունների հետ փոխգործակցություն:

ԱՏԳ հանրային տեղեկատվական պատկերը կներկայացվի որպես շուկայական և վճարովի ենթակառուցվածքներ, որոնք թույլ են տալիս շահագործողներին Հայաստանում ստանալ գործունեություն ծավալելու համար մրցակից պետություններին չզիջող պայմաններ: Բացի այդ, մարքետինգային մարտավարությունից առավելագույն արդյունք ստանալու համար մարքետինգային նպատակները կհարմարեցվեն ԱՏԳ-ի կոնկրետ առանձնահատկություններին: Ընդ որում, հստակ ուշադրություն կհատկացվի ԱՏԳ առաքելության ձևավորմանը, նպատակային լսարանին, գնագոյացման հիմնական սկզբունքներին և մրցակցային առավելություններին, ԱՏԳ արդյունավետ դիրքորոշմանը` որպես շահագործողին գրավող հարթակի` նախատեսող հարկային և մաքսային արտոնություններ և գործունեության հարմարավետ պայմաններ, նաև լրացուցիչ ծառայությունների լայն համալիր ինչպես կազմակերպությունների, այնպես էլ` դրա աշխատակիցների համար:

Այս ամենը թույլ կտա Սյունիք ազատ տնտեսական գոտու տարածքում ստեղծելու ԱՏԳ-ի ճանաչելի բրենդ, միջազգային աուդիտորիայի մոտ ձևավորելու հստակ ճանաչելի երկրային ասոցիացիա, խթանելու «ԱՏԳ շահագործող»-ի կարգավիճակ ձեռք բերելու պահանջարկին` հայկական սփյուռքի և օտարերկրյա կազմակերպությունների ներգրավմամբ:

 

Աղյուսակ 8. Մարքեթինգային ռազմավարության իրականացման ժամանակացույց

 

._____________________________________________________________________.

|Մարքեթինգային                     |Ռազմավարության իրականացման        |

|ռազմավարության                    |ժամանակաշրջան                     |

|միջոցառումները                    |__________________________________|

|                                  |2017 թ.|2018-   |2020-   |2024-   |

|                                  |       |2019 թթ.|2023 թթ.|2027 թթ.|

|__________________________________|_______|________|________|________|

|ԱՏԳ մասնագիտացված/հատուկ էլ. կայքի|-      |        |        |        |

|ստեղծում և  գործարկում            |       |        |        |        |

|__________________________________|_______|________|________|________|

|ԱՏԳ արտասահմանում առաջխաղացման    |-      |        |        |        |

|մարքետինգային ռազմավարության      |       |        |        |        |

|մշակում                           |       |        |        |        |

|__________________________________|_______|________|________|________|

|ԱՏԳ լոգոտիպի մշակում              |-      |        |        |        |

|__________________________________|_______|________|________|________|

|Գովազդային նյութերի նախապատրաստում|-      |-       |-       |-       |

|և  տարածում (բրոշյուրներ,         |       |        |        |        |

|պրեզենտացիոն նյութեր,             |       |        |        |        |

|տեղեկատվական-պրեզենտացիոն կոմպակտ |       |        |        |        |

|դիսկեր և  այլն)                   |       |        |        |        |

|__________________________________|_______|________|________|________|

|PR և  մարքետինգային միջոցառումների|       |-       |-       |-       |

|իրականացում ռազմավարության        |       |        |        |        |

|համաձայն (կոնֆերանսներ,           |       |        |        |        |

|պրեզենտացիաներ, ֆորումներ,        |       |        |        |        |

|ցուցահանդեսներ, մասնագիտացված     |       |        |        |        |

|պրոֆեսիոնալ ԶԼՄ-ների հետ          |       |        |        |        |

|համագործակցություն), այդ թվում    |       |        |        |        |

|միջազգային պրոֆիլային             |       |        |        |        |

|գործակալությունների ներգրավմամբ   |       |        |        |        |

|__________________________________|_______|________|________|________|

|Մարքետինգային ռազմավարության      |       |-       |-       |-       |

|տարեկան ուղղումներ` կախված        |       |        |        |        |

|արդյունքներից, նպատակներից և      |       |        |        |        |

|առաջնահերթություններից            |       |        |        |        |

|__________________________________|_______|________|________|________|

|Գործարար կապերի ստեղծում,         |-      |-       |-       |-       |

|պոտենցիալ շահագործողների          |       |        |        |        |

|ներգրավում                        |       |        |        |        |

._____________________________________________________________________.

 

- Համագործակցություն ոլորտում հեղինակավոր միջազգային կազմակերպությունների հետ

Անհատական մարքետինգային մարտավարության ձևավորման համար կներգրավվեն որակավորված մասնագետներ և ԱՏԳ կոնկրետ հատվածի աշխատանքներում որակավորված բարձրակարգ մարքետինգային և գովազդային կազմակերպություններ:

Կազմակերպիչը, հաշվի առնելով, որ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի կողմից ստեղծված կազմակերպություն է, ԱՏԳ առաջ մղման համար սերտ ոլորտում հեղինակավոր միջազգային կազմակերպությունների հետ կհամագործակցի Պալատի արտասահմանյան ներկայացուցիչների (ավելի, քան 25) միջոցով, ինչպես նաև արտասահմանում երկկողմ պալատների և ասոցիացիաների միջոցով (օրինակ` հայ-բելգիական, հայ-ամերիկյան, կանադական, իրանական, ֆրանսիական և այլն):

 

- Ազատ տնտեսական գոտու լոգոտիպը, բրենդը (առևտրային նշան)

Կազմակերպչի կարգավիճակ ստանալուց հետո ընկերությունը համագործակցելով վերոնշյալ կազմակերպությունների հետ կմշակի լոգոտիպ և կզբաղվի բրենդի հրապարակման ուղղությամբ:

 

6. Ազատ տնտեսական գոտիների կազմակերպման բնագավառում փորձը

 

Սյունիք ազատ տնտեսական գոտին նոր ստեղծված կազմակերպություն է և բնականաբար ազատ տնտեսական գոտի կազմակերպելու փորձ չունի: Սակայն պետք է հաշվի առնել, որ կազմակերպության ստեղծողը ՀՀ առևտրաարդյունաբերական պալատն է, որը ներդրումային, գործարար և այլ հանրապետական նշանակության բազմաթիվ ծրագրերի իրականացման բազմամյա փորձ ունի, ինչպես նաև իր արտասահմանյան գործընկերի միջոցով ծանոթ է ինչպես գործարար ծրագրերի, այնպես էլ ազատ տնտեսական գոտիների կազմակերպման միջազգային լավագույն փորձին:

 

--------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.03.2017
N 356-Ա
Որոշում