Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ ...

 

 

050.0066.100417

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «10»        04            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05017151

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 մարտի 2017 թվականի թիվ 66-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ 173-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով կատարելագործել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգը,

հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե», «իբ» և «իդ» կետերը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 111-րդ հոդվածի 2-րդ մասը, 181-րդ հոդվածի 1-ին մասը, «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 10-րդ մասի 4-րդ կետը,

ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հուլիսի 9-ի ««Տեղեկատվական անվտանգության ապահովման նվազագույն պահանջների սահմանման վերաբերյալ կարգը» հաստատելու մասին» թիվ 173-Ն որոշմամբ հաստատված «Տեղեկատվական անվտանգության ապահովման նվազագույն պահանջների սահմանման վերաբերյալ կարգում» (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կարգի 4-րդ կետի 4-րդ ենթակետում «ՀՀ տարածքում գործող բանկերը» բառերից հետո լրացնել «(այսուհետ` նաև բանկ)» բառերը,

2) Կարգի 4-րդ կետը 27-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 28-37-րդ ենթակետերով.

«28) Ներքին ռիսկ` ներքին տեղեկատվական ցանցի օգտագործողի կողմից ոչ միտումնավոր (սխալմամբ, պատահական, չմտածված, ոչ չարամիտ, ոչ շահադիտական նպատակներով, օրինակ` անփութության կամ անտեղյակ լինելու պատճառով, հետաքրքրությունից ելնելով կամ այլ կերպ կատարված) և միտումնավոր (շահադիտական նպատակներով, երրորդ անձանց դրդմամբ, չարամտորեն կամ այլ կերպ կատարված) գործողությունների հետևանքով առաջացող հնարավոր ռիսկերը Կազմակերպության տեղեկատվական անվտանգության համար:

29) Արտաքին ռիսկ` Կազմակերպության աշխատակից չհամարվող անձանց միտումնավոր և ոչ միտումնավոր գործողությունների հետևանքով առաջացող հնարավոր ռիսկերը Կազմակերպության տեղեկատվական անվտանգության համար, ինչպես նաև այն ռիսկերը, որոնք չեն կարող կառավարվել Կազմակերպության կարգավորող փաստաթղթերով:

30) Ներքին ներթափանցման թեստ (Internal network penetration testing)` միջոցառումների ամբողջություն, որն ուղղված է ստուգելու Կազմակերպության ներքին տեղեկատվական ցանցի պաշտպանվածությունը ներքին ռիսկերից:

31) Արտաքին ներթափանցման թեստ (External network penetration testing)` միջոցառումների ամբողջություն, որն ուղղված է ստուգելու կազմակերպության ներքին տեղեկատվական ցանցի պաշտպանվածությունը արտաքին ռիսկերից:

32) Սոցիալական ինժինիրինգ (Social engineering)` ներքին տեղեկատվական ցանցի լիազորված օգտագործողին մոլորեցնելու ճանապարհով գաղտնի տեղեկատվության ձեռքբերում:

33) Բարձր վտանգ պարունակող կայուն սպառնալիք (Advanced persistent threat - APT)` ցանցային գրոհ, որի ժամանակ չլիազորված անձը ձեռք է բերում հասանելիություն Կազմակերպության ներքին տեղեկատվական ցանցին և որոշակի ժամանակ մնում է չհայտնաբերված:

34) Բարձր վտանգ պարունակող կայուն սպառնալիքի թեստ (Advanced persistent threat test - APT, Red-teaming)` առկա բոլոր պաշտպանական միջոցների (այդ թվում` կազմակերպչական) արդյունավետությունը ստուգելու նպատակով իրականացվող արտոնված գրոհ:

35) Բարձր վտանգ պարունակող կայուն սպառնալիքի առկայության թեստ (APT hunting exercise)` մինչև մեկ շաբաթ տևողությամբ առավել կրիտիկական սերվերների և աշխատակայանների ուղղությամբ ցանցային հոսքի վերլուծության միջոցով Կազմակերպության ենթակառուցվածքում արդեն իսկ հաջողված բարձր վտանգ պարունակող կայուն սպառնալիքի գրոհի դրսևորման բացահայտում:

36) Ներքին տեղեկատվական ցանցի խոցելիության սքանավորում (զննում)` խոցելիության զննիչների կիրառմամբ կատարվող սերվերների, աշխատակայանների, ցանցային սարքավորումների, ինչպես նաև ներքին տեղեկատվական ցանցի այլ ակտիվների ծրագրային և (կամ) տեխնիկական ապահովման մեջ չարտոնված մուտքի պոտենցիալ հնարավորություն ընձեռող անվտանգության բացերի հայտնաբերում:

37) Խոցելիության զննիչ` ծրագրային և (կամ) տեխնիկական ապահովման խոցելիությունների հայտնաբերման հատուկ համակարգ:»,

3) Կարգի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Տեղեկատվական անվտանգության ապահովման համար մշակվող կանոնակարգերով, կարգերով և (կամ) կանոններով պետք է սահմանվեն այն խնդիրները, գործընթացները և միջոցառումները, որոնք ուղղված են Կազմակերպության կողմից տեղեկատվական ռեսուրսների պաշտպանության ապահովման նպատակների իրականացմանը: Նշված կանոնակարգող փաստաթղթերը մշակելիս, Կազմակերպությունը պետք է հաշվի առնի, որ տեղեկատվության անվտանգության ապահովման համար սահմանվող բոլոր միջոցների, միջոցառումների և պահանջների վերջնական նպատակն է տեղեկատվական հարաբերությունների սուբյեկտների պաշտպանության ապահովումը հնարավոր նյութական և ոչ նյութական վնասներից, որոնք կարող են առաջանալ Կազմակերպության տեխնիկածրագրային համակարգերում շրջանառվող տեղեկատվության գործունեության ընթացքի մեջ ոչ միտումնավոր կամ միտումնավոր ներխուժման, ինչպես նաև` Կազմակերպության սեփական աշխատակիցներին (ինչպես նաև Կազմակերպությանը ծառայություններ մատուցող այլ ընկերությունների աշխատակիցներին) հայտնի դարձած դասակարգված տեղեկատվության ոչ միտումնավոր կամ միտումնավոր բացահայտման արդյունքում:»,

4) Կարգի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17. Մարդկային գործոնը մեծ դեր է խաղում Կազմակերպության տեղեկատվական անվտանգության ապահովման գործընթացում, և առաջին հերթին պետք է կանոնակարգվեն տեղեկատվության հասանելիության հետ կապված խնդիրները: Կանոնակարգերով, կարգերով և (կամ) կանոններով պետք է սահմանվեն տեղեկատվական ռեսուրսների դասակարգման (գաղտնիության մակարդակները, գաղտնի համարվող տեղեկատվության բնութագրիչները) և դրանց նկատմամբ հասանելիության իրավասությունների տրամադրման սկզբունքները: Տեղեկատվության հասանելիության սկզբունքները պետք է կառուցվեն` հաշվի առնելով օգտագործողների բնութագրիչները, տեղեկատվական ռեսուրսի բնութագրիչները, ինչպես նաև այլ բնութագրիչներ, ինչպիսիք են` ամիս-ամսաթիվ, աշխատանքային ժամեր, հասանելիության միջոցներ և այլն:»,

5) Կարգի 18-րդ կետում`

ա. «17-րդ կետի 6-րդ ենթակետում» բառերը փոխարինել «17-րդ կետում» բառերով,

բ. 2-րդ ենթակետում «Օբյեկտների բնութագրիչներ» բառերից հետո լրացնել «(տեղեկատվական ռեսուրսների բնութագրիչներ)» բառերը,

6) Կարգի 19-րդ կետում`

ա. 46-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

բ. 47-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կազմակերպության կողմից կիրառվող թղթային գրանցամատյանների վարման ընթացակարգեր:»,

7) Կարգի 19-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.1-րդ և 19.2-րդ կետերը.

«19.1. Սույն կարգով սահմանված նվազագույն պայմաններից բխող բոլոր միջոցառումների իրականացման արդյունքներով պետք է կազմվեն արձանագրություններ, որոնցում պետք է նշվեն`

1) միջոցառման տեսակը,

2) միջոցառման մասնակիցների տվյալները,

3) միջոցառման անցկացման վայրը,

4) միջոցառման անցկացման ամիս-ամսաթիվն ու ժամը,

5) պատասխանատու աշխատակիցների տվյալները,

6) միջոցառման ղեկավարի տվյալները,

7) եզրակացությունը (կարծիքը), բոլոր մասնակիցների ստորագրությունները:

19.2. Կազմակերպությունում վարվող թղթային գրանցամատյանները պետք է առնվազն.

1) լինեն էջանշված,

2) տողերը լինեն համարակալված,

3) գրանցամատյանի վարման սկզբի ամսաթիվը լինի նշված,

4) նշված լինի առարկան` ինչի համար վարվում է գրանցամատյանը,

5) առկա լինեն ընդունողի և հանձնողի ստորագրությունները,

6) առկա լինեն ընդունման և հանձնման ամսաթվերը,

7) պարունակի մատյանը վարողի տվյալները և գտնվելու վայրը:»,

8) Կարգի Գլուխ 8-ի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Գլուխ 8. Գործարար գործընթացների անընդհատության ապահովում և թեստավորման կազմակերպում»,

9) Կարգի Գլուխ 8-ը 20-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.1-20.7-րդ կետերով.

«20.1. Բանկերի ներքին տեղեկատվական ցանցի թեստավորումն առնվազն պետք է ներառի.

1) ներքին ներթափանցման թեստ,

2) արտաքին ներթափանցման թեստ,

3) սոցիալական ինժինիրինգի ռիսկի գնահատում,

4) բարձր վտանգ պարունակող կայուն սպառնալիքի առկայության թեստ:

20.2. Կարգի 20.1-րդ կետով նախատեսված թեստավորումը պետք է իրականացվի սույն Կարգի 20.3-րդ կետի պահանջներին բավարարող անկախ թեստավորում իրականացնող ընկերության կողմից: Ընդ որում` բանկերը պետք է Կենտրոնական բանկ ներկայացնեն 20.3-րդ կետով սահմանված պահանջներին բավարարելու փաստը հավաստող համապատասխան փաստաթղթեր, ինչպես նաև` թեստավորման արդյունքները և (կամ) թեստավորում իրականացրած ընկերության եզրակացությունը:

20.3. Թեստավորում իրականացնող ընկերությունը պետք է.

1) լինի ՔՐԵՍԹ Ինթերնեյշնլ (CREST International) կազմակերպության անդամ,

2) ունենա այդ ոլորտում առնվազն 3 տարվա փորձ,

3) 20.1-րդ կետով սահմանված թեստերը իրականացրած լինի ՀՀ տարածքից դուրս իր չափերով պատվիրող բանկին համադրելի առնվազն 5 ֆինանսական կազմակերպություններում:

20.4. Կարգի 20.1-րդ կետի 1-3-րդ ենթակետերով սահմանված միջոցառումները պետք է իրականացվեն առնվազն տարին մեկ անգամ:

20.5. Կարգի 20.1-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված միջոցառումը պետք է իրականացվի առնվազն տարին երկու անգամ:

20.6. Բանկերը պետք է իրականացնեն ներքին տեղեկատվական ցանցի խոցելիության սքանավորում առնվազն եռամսյակը մեկ անգամ:

20.7. Ներքին տեղեկատվական ցանցի թեստավորումը սույն կարգի պահանջներին համապատասխան չիրականացնելու դեպքում, Կենտրոնական բանկը իրավասու է ընտրել թեստավորում իրականացնող ընկերություն, որը կիրականացնի բանկի ներքին տեղեկատվական ցանցի թեստավորումը, որի դիմաց ամբողջական վճարումը պետք է իրականացնի բանկը:»,

10) Կարգի 39-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը ուժը կորցրած ճանաչել,

11) Կարգի 62-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«62. Կազմակերպության կողմից առնվազն գաղտնի և հույժ գաղտնի (կրիտիկական) դասակարգված էլեկտրոնային տեղեկատվությունը պետք է պահպանվի առնվազն գաղտնագրված եղանակով:»,

12) Կարգի 80-րդ կետի 9-րդ ենթակետում «գրքեր» բառը փոխարինել «ձեռնարկներ» բառով,

13) Կարգի 87-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8) ունենա սերվերային սենյակի մուտքի/ելքի գրանցման համակարգ (առնվազն պետք է գրանցվի մուտք/ելք գործողի անուն-ազգանունը, մուտքի/ելքի ժամը և ամսաթիվը),»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
17.03.2017
N 66-Ն
Որոշում